Անդրանիկ զորավարի հեծյալ արձանը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրանիկ զորավարի հեծյալ արձանը
տեսակարձան
ժանրդիմանկար
գտնվելու վայրՀայաստանի ազգային պատկերասրահ
քաղաքԵրևան
հիմնական թեմաԱնդրանիկը ձիուն նստած, գրոհի պատրաստ վիճակում

Անդրանիկ զորավարի հեծյալ արձանը, Լևոն Մուրադովի կերտած արձանը, որը դրված է Փարիզի Պեր Լաշեզի գերեզմանոցում` նրա գերեզմանին։ Իր բովանդակությամբ ու լուծումով դա ավելի համապատասխանում է կամերային քանդակի պահանջներին։ Ըստ երևույթին, ավելի հարմար քանդակ չունենալով, սփյուռքահայերը Անդրանիկի հիշատակը հավերժացնելու համար, գերադասել են այդ գործը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձանը ներկայացնում է Անդրանիկին` ձիու վրա նստած, գրոհի պատրաստ վիճակում, մի ժայռաբեկորի բարձունքին։ Նա մի պահ սանձել է անհանգիստ ձիուն և դիտում է մարտադաշտը` կողմնորոշելու իր անելիքը։ Պատվանդանին հարթաքանդակի ձևով պատկերված են նրա կամավորական ջոկատները` պատրաստ գրսհելու։

Մտահղացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտասահմանյան պայմաններում Անդրանիկի հուշարձանի ստեղծումը սփյուռքահայության երախտագիտության տուրք է` փառաբանված զորավարի հիշատակը հավերժացնելու, որն իր ամբողջ կորովը ներդրեց արևմտահայության ողբերգության տարիներին թուրքական բռնակալներից ազատագրելով հայ ժողովրդի մի նշանակալի մասը։

Կերպարի մշակման ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկախ իր նշանակությունից` այս գործն հայկական արվեստում փոքրաթիվ ստեղծագործություններից մեկն է։ Այն բավական ճշմարտացիորեն, առանց գունազարդելու ներկայացնում է Անդրանիկին իր էությամբ որպես խիզախ ազգային հերոսի հայ ազատագրական պայքարում ցուցաբերած իր գործունեությամբ։ Արձանը կոմպոզիցիայով իմաստավորվել է` համապատասխանելով իր գաղափարին։ Պատվանդանի դեր կատարող ժայռի թեքությունը արձանին հաղորդում է սլացիկ շարժում` միաժամանակ նպաստելով ամբողջությամբ ուրվագծվելու երկնքի ֆոնին, տպավորիչ դարձնելով նրա արտահայտչականությունը։ Գեղեցիկ շարժման մեջ է նրա ձիու ֆիգուրը` իր պրկված մկաններով ստեղծելով բնական իրավիճակ [1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Եղիշե Մարտիկյան, Հայկական կերպարվեստի պատմություն, Երևան, 1987