Անդրանիկ Ղուկասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անդրանիկ Ղուկասյան
Ծնվել էապրիլի 10, 1905(1905-04-10)
Վախճանվել էնոյեմբեր 1982 (77 տարեկանում)
Վախճանի վայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունարձակագիր
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան[1]
ԿուսակցությունԽՄԿԿ

Անդրանիկ Հովհաննեսի Ղուկասյան (1905, ապրիլի 10 - 1982, նոյեմբեր), հայ արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1957 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1928 թվականից:

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Տարոնի Վարդո գավառակի Բասքան գյուղում։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ զրկվել է ծնողներից։ Բնահան եղած տղան դեգերել է մի տեղից մյուսը, հետո բանվորություն արել Հունաստանի Կավալլա քաղաքի ծխախոտի ֆաբրիկայում և 1925 թվականին ներգաղթել Հայաստան։ Բնակություն է հաստատել Լենինականում, որպես էլեկտրամանտյոր աշխատել տեքստիլ կոմբինատում։ 1930 թվականին ավարտել է Լենինականի ինդուստրալ բանֆակը, 1952 թվականին՝ Լենինականի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը (էքստեռն)։ 1945-1956 թվականներին աշխատել է ՀԿԿ Լենինականի քաղկոմում որպես դասախոս։ Այնուհետև երկար տարիներ զբաղվել է ուսուցչությամբ։ Մահացել է Լենինականում[2]:

Ա. Ղուկասյանի երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հեքիաթներ, Երևան, Հայպետհրատ, 1954, 104 էջ։
  • Փերի աղջիկը (հեքիաթներ), Երևան, Հայպետհրատ, 1955, 104 էջ։
  • Հայրենի ավանդավեպեր, Երևան, Հայպետհրատ, 1960, 164 էջ։
  • Կյանքի էջեր, Երևան, «Հայաստան», 1968։
  • Հեքիաթներ, Երևան, «Սովետական գրող», 1977, 368 էջ։
  • Հայրենի ավանդավեպեր, Երևան, «Լույս», 1985, 144 էջ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Record #15970736s // Ֆրանսիայի ազգային գրադարանի ընդհանուր քարտագրացուցակ
  2. Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 343