Անդրանիկ Հակոբյան (գրող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անդրանիկ Հակոբյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 26, 1959(1959-11-26) (64 տարեկան)
ԾննդավայրՄադինա, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, պետական գործիչ և հասարակական գործիչ
ԱշխատավայրՀայաստանի զինված ուժեր, Հայաստանի Կառավարություն, ՀՀ Ոստիկանություն և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
Պարգևներ և
մրցանակներ
պետական և գերատեսչական մեդալներ

Անդրանիկ Իգիթի Հակոբյան (նոյեմբերի 26, 1959(1959-11-26), Մադինա, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող, բանաստեղծ, պետական և հասարակական գործիչ։ ՀՀ զինված ուժերի և ոստիկանության գնդապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրանիկ Հակոբյանը ծնվել է Մարտունու շրջանի Մադինա գյուղում։ Ավարտել է Արտաշատ քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցը, այնուհետև՝ Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետը։ Պատմություն և հասարակագիտություն է դասավանդել հանրակրթական դպրոցներում, որպես դպրոցական տեսուչ աշխատել Արարատի շրջժողկրթբաժնում, այնուհետև աշխատել է ՀԿԿ Արարատի շրջկոմում։

1991-1999 թվականներին ծառայել է ՀՀ Զինված Ուժերում, 1999-2004 թվականներին աշխատել է ՀՀ կառավարությունում, 2004-2008 թվականներին ծառայել է ՀՀ ոստիկանությունում։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդականն է[1][2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է պետական և գերատեսչական մեդալներով, հուշամեդալներով, կրծքանշաններով։

Գրող, հրապարակախոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է բանաստեղծությունների, պատմվածքների, էսսեների, վիպակների, հրապարակախոսական մի քանի տասնյակ հրապարակումների։

Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Քամու դեմ մենակ», բանաստեղծություններ, 2001[3]։
  • Շոգելք, պատմվածքներ, էսսեներ, 2004։
  • Երկիրը կապույտ երկնքով, վիպակ, 2016։
  • Զրույց լեռան հետ, պատմվածքներ, էսսեներ, վիպակ, 2016։
  • Բարձրացող արև, բանաստեղծություններ, 2017։
  • Զրույց երեքով, հուշապատում Աշոտ Վարդանյանի համահեղինակությամբ, 2019։

Անդրադարձներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռոլանդ Շառոյան, «Աստղերը թամբած բանաստեղծը», Ազգ, 3 ապրիլի 2001։
  • Արևիկ Հարությունյան, «Ձայն տագնապի և սիրո», Գարուն N 4, 2001:
  • Թևոս Պետրոսյան, «Բանաստեղծների ժամանակը», Գրական թերթ, 1-15 մայիսի 2001։
  • Մարտին Գիլավյան, «Ոչ թե ի հեճուկս, այլ հանուն», Հայաստանի Հանրապետություն N 60, 04.07.2001:
  • Анаит Татевосян, «Время придумывает слова», Вступительная заметка и перевод, Новая время N 749, 19.05. 2001г.
  • Մարտին Գիլավյան, «Պոեզիան և ժամանակի շարժումը», Երևան, 2003, էջ 153
  • Ներսես Աթաբեկյան, «Ուժեղ մենակների մոլորակը», «Գեղամա աշխարհ», 4 նոյեմբերի 2004։
  • Նաղաշ Մարտիրոսյան, «Շոգելք» բաց նամակ ընթերցողին», մտորումներ գրախոսականի փոխարեն, Ազգ, 28 հունվար, 2005։
  • Ֆելիքս Բախչինյան, «Տարոն աշխարհի հիշողությամբ», Գրական թերթ, 24.11.2006:
  • Ներսես Աթաբեկյան, «Լեռներ մագլցելու նման գայթակղիչ»
  • Ֆելիքս Բախչինյան, «Ասք ընտանիքի պաշտամունքի մասին», Հրապարակ, 16 սեպտեմբեր, 2016։
  • Վանուշ Շերմազանյան, «Մեր արյան գաղտնի կոդը», «Վերծանման փորձ»։
  • Ֆելիքս Բախչինյան, «Անդրանիկ Հակոբյանի ստեղծագործական աշխարհը», Երևան, 2017։
  • Պետրոս Դեմիրճյան, «Հիշողություն, որի արմատները շատ խորքերից են գալիս», Գրական թերթ, 3 նոյեմբերի, 2017։
  • Ֆելիքս Բախչինյան, «Մեր տանելու խաչը», Երևան, 2017։
  • Հովիկ Հովեյան, «Ցեղի լռության տարածահմայքը», «Հրապարակ»։
  • Արթուր Անդրանիկյան, «Մեր դեմքը բացենք» ի տես մեր հոգու», «Իրատես դե ֆակտո», 24 փետրվար, 2018։
  • Գրիգոր Ջանիկյան, «Մեր ինչպե՞սն ու ինչո՞ւն»։
  • Հովհաննես Այվազյան, «Մտորումներ Անդրանիկ Հակոբյանի «Զրույց լեռան հետ» և «Բարձրացող արև» ժողովածուների շուրջ», 2019։

Անդրանիկ Հակոբյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրանիկ Հակոբյանի բանաստեղծության ձևաչափն էթնիկ-հորիզոնական է, միտված՝ անընդմիջելիության նախ առավելին և անշպար լույսին (որպիսին որ հեղինակի մայրն է երևակվում գրքում), ասելիքը՝ ճիշտ հայաշարադասական և առոգանազսպական, գուներանգը՝ կարապագույն։ Աննախշ ստեղծագործությունների վարպետ է «Բարձրացող արև» գրքի հեղինակ Անդրանիկ Հակոբյանը, նաև՝ աննախշ խոստովանությունների ու ապաշխարումների միջնորդ։
- Հովիկ Հովեյան
Նրա արժեքային կողմնորոշումները տանում են դեպի ազգային ինքնության ու ինքնագիտակցման ակունքները, դեպի նախահիմքերը՝ Հարք-հայրերի երկիր ու Հայկ Նահապետ։ Այդպես նա փոխատեղում է ժամանակները, անիրականը դարձնում իրական։
- Թևոս Պետրոսյան
Անդրանիկ Հակոբյանն ընդհանրապես բանաստեղծության մոլությամբ ապրող ու այդ մոլության «հարցումներն» անպատասխան չթողնող կյանք է որդեգրել՝ բանաստեղծելու իր կերպն ու ազնվությունը անկորուստ պահելու փորձառությամբ։
- Արթուր Անդրանիկյան
Երբ կարդում ենք իր գործերը, զարմանքով արձանագրում ենք, թե նա ինչքան խորքային է նկարագրում մարդուն, ինչքան ճիշտ են իր ընտրած բառերը և ինչքան դիպուկ են համեմատությունները։
- Պետրոս Դեմիրճյան
Անդրանիկ Հակոբյանի խոհն ունի մի կետից ծավալվելու, տարածվելու հատկություն, ինչպես լճի հանդարտության մեջ նետված քարը, և ունի սորունություն, ինչպես ավազի ժամացույցը, և նրա այսօրը, ինչպես միշտ, գալիս է անցյալից։
- Ֆելիքս Բախչինյան
Ի՞նչ չէր ասել հայ գյուղի ու գյուղացու մասին մթնաձորյան բնաշխարհի նահատակը՝ Ակսել Բակունցը, ի՞նչ էր բաց թողել այդ նույն գյուղի ծմակության մեծ քուրմը՝ Հրանտ Մաթևոսյանը, կամ սփյուռքահայ հատվածում՝ Համաստեղը, Հակոբ Մնձուրին։ Թվում է՝ ասել էին ամեն ինչ, ասել էին խորն ու համապարփակ… Այդ դեպքում ի՞նչ է ասում Անդրանիկ Հակոբյանը… նա ասում է մնացածը…:
- Ֆելիքս Բախչինյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Globnews.am -> Անդրանիկ Հակոբյանը նշանակվել է ԱԻ նախարարի խորհրդական». www.globnews.am. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.(չաշխատող հղում)
  2. «Կառուցվածք - Նախարարություն - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն». mes.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  3. Հակոբյան, Անդրանիկ Իգիթի (2001). Սարգսյան, Վահագն Մկրտչի (ed.). Քամու դեմ մենակ։ Բանաստեղծություններ. Երևան: Հայաստան. ISBN 9785540017701.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]