Անդրանիկ Կիլիկյան
Անդրանիկ Կիլիկյան | |
---|---|
![]() | |
Ի ծնե | Անդրանիկ Երվանդի Կիլիկյան |
Ծնվել է | 1939, սեպտեմբերի 14 |
Ծննդավայր | Բեյրութ |
Վախճանվել է | 2005, օգոստոսի 9 |
Մահվան վայր | Երևան |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ և գծանկարիչ |
Անդրանիկ Կիլիկյան Վիքիդարանում |
Անդրանիկ Երվանդի Կիլիկյան (սեպտեմբերի 14, 1939, Բեյրութ, Լիբանան - օգոստոսի 9, 2005, Երևան, Հայաստան), հայ գեղանկարիչ, գրաֆիկ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անդրանիկ Կիլիկյանը ծնվել է 1939 թվականին Բեյրութում։ Հայրենադարձել է 1946 թվականին։ 1953-1955 թվականներին աշակերտել է Հարություն Կալենցին։ 1960 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1970 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը, 1975 թվականին Մոսկվայի պոլիգրաֆիական ինստիտուտը։ 1982-1986 թվականներին եղել է «Ծիծեռնակ» ամսագրի գեղարվեստական խմբագիր։ 1984 թվականից դասավանդել է ԵԳԹԻ-ում (1992 թվականից՝ ԵԳԱ-ում, պրոֆեսոր՝ 1996 թվականից, ամբիոնի վարիչ՝ 2002 թվականից)։ 1998 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության գրաֆիկայի բաժանմունքի նախագահը[1][2]։
Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[3]։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատկերազարդել և ձևավորել է Աթաբեկ Խնկոյանի «Մկների ժողովը» (1983 թվական, Տարվա լավագույն ձևավորման 1-ին մրցանակ), «Բրեմենյան երաժիշտներ » հեքիաթը (2000), Ռազմիկ Դավոյանի «Ծիտիկը ցուցահանդեսում» (2002 թվական, ժող.), տարբեր լեզուներով Տոկիոյում լույս ընծայված «Արջի որդին» ժողովրդական հեքիաթը (1983 թվական, մշակումը՝ Հովհաննես Թումանյանի), Բեյրութում հրատարակված «Սասնա ծռեր» էպոսը (1994), Գուրգեն Մահարու «Մանկություն և պատանեկություն» (1996), Մ. Մամուրյանի «Դպրոցական հիշատակներ» (1999), Ա. Սիմոնյանի «Հայոց պատմություն» (2000) և այլ գրքեր։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մահացել է 2005 թվականին։ Թաղված է Նուբարաշենի գերեզմանատանը[4]։
Մեջբերումներ Անդրանիկ Կիլիկյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Հազվագյուտ հմայքի տեր այդ անձնավորությունը կատարյալ արվեստագետ էր թե՛ կյանքում, թե՛ ստեղծագործության մեջ։ Գրքարվեստի, մանավանդ մանկապատանեկան, հազվագյուտ վարպետ, հիանալի գեղանկարիչ ու գրաֆիկ, բարձր հումանիստ և գալանտ ասպետական բնավորությամբ[5] | ![]() |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ «AV Production - Անդրանիկ Կիլիկյան»։ avproduction.am։ Վերցված է 2020-12-04
- ↑ Անդրանիկ Կիլիկյանի ստեղծագործությունները ՀԱՊ-ում
- ↑ «The memorial of Kilikyan Andranik (Անդրանիկ Կիլիկյան Երվանդի) buried at Yerevan's Nubarashen cemetery»։ hush.am (անգլերեն)։ Վերցված է 2020-12-04
- ↑ Գրքարվեստի հազվագյուտ վարպետ, հիանալի գեղանկարիչ ու գրաֆիկ», Անդրանիկ Կիլիկյան