1910-1911 թվականներին եղել է ազգային երեսփոխան Իզմիթի շրջանից։ Մեծ եղեռնի ժամանակ տարագրվել է Դեյր էզ Զոր, 1918 թվականին հաստատվել Դամասկոսում, ընտրվել Ազգային միության ատենապետ։ 1919 թվականին Ադանայում գործուն մասնակցություն է ունեցել Կիլիկիայի իրադարձություններին, խմբագրել «Տավրոս» օրաթերթը։ Կիլիկիան անկախ հանրապետություն հռչակվելուց (1920, օգոստոստի 4) հետո նշանակվել է ֆինանսների նախարար։ Կիլիկիայի հայաթափումից հետո հաստատվել է Բեյրութում, գործակցել է Սահակ Բ Խապայանի հետ, ընտրվել (1926) Լիբանանի ազգային գավառական ժողովի անդամ։ Այնուհետև տեղափոխվել է Փարիզ, որտեղ 1929-1931 թվականներին անդամակցել է «Հնչակյան մամուլ» շաբաթաթերթի խմբագրակազմին, ապա աշխատակցել տարբեր պարբերականների[1]։