Անդրանիկ Ծառուկեան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրանիկ Ծառուկեան

Անդրանիկ Ծառուկեան (4 Հոկտեմբեր 1913, Կիւրին - 23 Մայիս 1989, Փարիզ), սփիւռքահայ բանաստեղծ, արձակագիր, լրագրող։

Կենսագրութիւն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնած է 1913-ին Կիւրին, Արեւմտեան Հայաստան։ Մանկութիւնը անցուցած է որբանոցներու մէջ, Եղեռնի եւ աքսորի տարիներուն։ 1920-ականներու սկիզբը մայրը կը գտնէ զինք եւ նախնական ուսումը կը ստանայ Հալէպի Հայկազեան Վարժարանին մէջ։ Ապա կ'անցնի Պէյրութ եւ կ'աւարտէ տեղւոյն Համազգայինի Ճեմարանը։[1]

Գլխաւոր գործերն են՝ «Մանկութիւն Չունեցող Մարդիկ», «Երազային Հալէպը», «Թուղթ Առ Երեւան»։

Երկար տարիներ խմբագրած է Նայիրի գրական հանդէսը։

Խօսելով ինքն իր մասին, Ծառուկեան կ'ըսէ, թէ՛ իր բանաստեղծութիւնները ազդուած են Դանիէլ Վարուժանէն եւ Սիամանթոյէն։[2]

Ծառուկեանի արձակ գործերը ընդհանրապէս ինքնակենսագրական կամ յուշագրական են, ինչպէս՝ «Մանկութիւն Չունեցող Մարդիկ»ը եւ «Երազային Հալէպը»։

Ստեղծագործութիւններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրական-վերլուծական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Եղերաբախտ Քերթողներ» (1939)

Բանաստեղծական երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Առագաստներ» (1939)
  • «Թուղթ Առ Երեւան» (1946)

Վէպ /արձակ գրութիւններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մոխրամանը» (1939)
  • «Մանկութիւն Չունեցող Մարդիկ» (1955)
  • «Երազային Հալէպը» (1979)
  • «Երազային Հալէպը»- Բ. Շարք (1996)
  • «Վերջին Անմեղը» (1980)
  • «Սէրը Եղեռնին Մէջ»
  • «Հին Երազներ Նոր Ճամբաներ»

Երկերի մատենագիտութիւն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոխրաման, Պէյրութ, 1935, 64 էջ:
  • Առագաստներ, Հալէպ, 1939, 80 էջ:
  • Հէ՛յ, ջան Երեւան…, Գահիրէ, 1945, 64 էջ:
  • Մանկութիւն չունեցող մարդիկ, Պէյրութ, 1955, 244 էջ:
  • Մանկություն չունեցող մարդիկ, Երևան, 1959, 180 էջ:
  • Հին երազներ, նոր ճամբաներ, Պէյրութ, 1960, 336 էջ:
  • Մանկություն չունեցող մարդիկ, Երևան, 1963, 188 էջ:
  • Երազային Հալէպը, Պէյրութ, 1980, 281 էջ:
  • Մանկութիւն չունեցող մարդիկ, Պէյրութ, 1980, 240 էջ:
  • Վերջին անմեղը, Պէյրութ, 1980, 312 էջ:
  • Հին երազներ, նոր ճամբաներ, Պէյրութ, 1982, 334 էջ:
  • Նոր Հայաստան, նոր հայեր, Պէյրութ, 1983, 289 էջ:
  • Մանկություն չունեցող մարդիկ: Երազային Հալեպը, Երևան, 1985, 304 էջ:
  • Սէրը եղեռնին մէջ, Պէյրութ, 1987, 269 էջ:
  • Մեծերը եւ միւսները, Պէյրութ, 1992, 352 էջ:
  • Երազային Հալէպը: Նոր բովանդակութիւն, Պէյրութ, 1996, 204 էջ:
  • Մանկութիւն չունեցող մարդիկ, Հալէպ, 1996, 254 էջ:
  • Մանկութիւն չունեցող մարդիկ, Վենետիկ, 1998, 111 էջ:
  • Առկայծող հայեր Եւրոպայի լոյսերուն մէջ, Պէյրութ, 1999, 222 էջ:
  • Սփիւռքի տասնամեակները: 60 ամեայ սփիւռքը: Անհետացած դէմքեր, Հալէպ, 2000, 173 էջ:
  • Սէրը եղեռնին մէջ, Երեւան, 2004, 236 էջ:
  • Մանկություն չունեցող մարդիկ, Երևան, 2011, 240 էջ:

Յղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ճանաշեան, Մեսրոպ. Ծաղկաքաղ Արդի Հայ Գրականութեան , Բ Հատոր։ Վենետիկ, Ս. Ղազար 1963:
  2. Ծառուկեան, Անդրանիկ. Երազային Հալէպը, Բ. Շարք։ Շիրակ Հրատարակչութիւն, Պէյրութ 1996:

Աղբիւր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ Կեանք եւ Գրականութիւն, Յարութիւն Քիւրքճեան, երկրորդական բաժին Ա. տարի, էջ 238:

Արտաքին յղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]