Անդրանիկ Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Անդրանիկ Խաչատրյան
 
Ազգություն հայ
Ծննդյան օր ապրիլի 29, 1979(1979-04-29) (40 տարեկան)
Ծննդավայր Ստեփանակերտ, ԼՂԻՄ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ

Անդրանիկ Ռոբերտի Խաչատրյան (ապրիլի 29, 1979(1979-04-29), Ստեփանակերտ, ԼՂԻՄ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ), ԼՂՀ Էկոնոմիկայի նախարար:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1979 թվականի ապրիլի 29-ին Ստեփանակերտում։

  • 1986-1996 թթ. - սովորել և ավարտել է Ստեփանակերտի Գրիբոյեդովի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցը։
  • 1996-2000 թթ. - ընդունվել և ավարտել է ԱրՊՀ-ի ճարտարատնտեսագիտական ֆակուլտետը՝ "Ընդհանուր տնտեսագիտություն" մասնագիտությամբ և ստացել բակալավրի աստիճան, տնտեսագետի որակավորում։
  • 2000-2001 թթ. - ծառայել է ԼՂՀ ՊԲ շարքերում։
  • 2001-2003 թթ. - ընդունվել և ավարտել է ԱրՊՀ-ի ճարտարատնտեսագիտական ֆակուլտետի տնտեսագիտության ամբիոնի մագիստրատուրայի բաժինը։
  • 2003 թ. - ընդունվել է ԱրՊՀ-ի ասպիրանտուրայի բաժինը։
  • 2003 թ. մարտի 19-ին ընդունվել է աշխատանքի ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարությունում որպես տնտեսական զարգացման ծրագրերի բաժնի առաջին կարգի մասնագետ։
  • 2004 թ.-ի սեպտեմբերի 30 - նշանակվել է նույն բաժնում որպես գլխավոր մասնագետ։
  • 2005 թ.-ի հունվարի 1 - նշանակվել է ԼՂՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման և օրեսնդրության բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնում։
  • 2006 թ.-ի մայիսի 23 - անցել է աշխատանքի ԼՂՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունում որպես ազգային անվտանգության ծառայության ֆինանսական բաժնի պետ։
  • 2007 թ.-ի հոկտեմբերի 22 - ԼՂՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է "Պետական գնումների գործակալություն" պետական ոչ առևտրային կազմակերպության պետ։
  • 2009 թ.-ի հունվարի 17 - ԼՂՀ նախագահի հրամանագրով նշանակվել է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ։

Ստեփանակերտի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է։ Ամուսնացած է, ունի երկու դուստր։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]