Անդերսոն (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդերսոն
Բնութագիր
Երկարություն692
Ջրահոսք
ԳետաբերանԲոֆորտ ծովի Լիվերպուլ ծովածոց
Գետաբերանի տեղակայումհյուսիսարևմտյան մասեր
Բարձրություն0 մ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերCarnwath River?
ԵրկիրԿանադա Կանադա
ԵրկրամասՀյուսիսարևմտյան տարածքներ

Անդերսոն (անգլ.՝ Anderson River), գետ Կանադայի հյուսիս-արևմտյան մասում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկիզբ է առնում Հյուսիս-արևմտյան տարածքներում գտնվող Մեծ Արջի լճի հյուսիսային մասերից։ Երկարությունը 692 կմ է[1], գետի մակերեսն ամբողջությամբ տարածված է Բևեռային շրջանով[2]։

Հոսում է հյուսիս-արևմտյան ուղղությամբ, հոսում է Բուա, Բելո, Օբրի, Կոլվիլ, Մոնուար, Թադենե լճերով, այնուհետև թեքվում է արևմուտք, անցնում է ձախակողմյան իր ներհոսքով՝ Կոնուոտով և թեքվում է հյուսիս։ Թափվում է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի Բոֆորտ ծովի Լիվերպուլ ծովածոց։

Գետը շրջապատված է մաքուր և բազմազան լանդշաֆտներով։ Վերին և միջին հոսանքներում գետը ողողում է կիրճեր, որոնցից ամենամեծը Կանյոն Ֆալկոն 6-րդն է։ Գետի վերին մասը գտնվում է տայգայում, որտեղ գերակշռում է սև եղևնին։ Սպիտակ եղևնին և թփերը աճում են գետահովիտներում։

Կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային ֆաունան առատ է Անդերսոն գետի ավազանում։ Կարիբու եղջերուների հոտը, որը սերունդ է տալիս Բլունոզ լճի մոտակայքում, հուլիսին տեղաշարժվում են դեպի հարավ՝ Անդերսոն գետի ստորին հատվածը։ Ցուլերը, ամերիկյան եղջերուները, արջերը այս հովտի սովորական բնակիչներն են։ Գետի շրջակայքում բնակվում են տարբեր տեսակի թռչուններ։

Բայց 1999-2008 թվականներին նկատվում է սպիտակ սագի թվաքանակի կրճատում։ Գետի դելտայում հանդիպում են ծովային նապաստակը և օղակավոր փոկը, ինչպես նաև ծովախոզը (կամ բևեռային դելֆինը)։

Գետի անունը դրվել է ի պատիվ Ջեյմս Անդերսոնի[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Atlas of Canada. Rivers». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  2. Андерсон, река // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  3. The Canadian Encyclopedia. Anderson River(չաշխատող հղում)