Անդերսոն Վարեժաո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox baschet.png
Անդերսոն Վարեժաո
Anderson Varejão
Anderson Varejao.jpg
Դիրքը Կենտրոնական / ծանր հարձակվող
Ի ծնե տրված անունը Անդերսոն Ֆրանչա Վարեժաո
Anderson França Varejão
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 28, 1982 (38 տարեկան)
Ծննդավայր Բրազիլիա Կոլատինա, Բրազիլիա
Ազգություն Բրազիլացի
Հասակ 211 սմ
Քաշ 118 կգ
Դրաֆթի տարի 2004 / ռաունդ` 2 / ընտրութ.` 30-րդ
Դրաֆթ ակումբ Օռլանդո Մեջիք
Կարիերայի պատմություն
ԲրազիլիաՖրանսա (1998-2002)
ԻսպանիաԲարսելոնա ԲԱ (2002-2004)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԿլիվլենդ Կավալիերս (2004–2016)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԳոլդեն Սթեյթ Ուորիորս (2004–2016)
ԲրազիլիաՖլամենգո (2018–2019)
Մրցանակներ
  • NBA All-Defensive երկրորդ թիմ (2010)
  • Բրազիլիայի լիգայ չեմպիոն (2019)
  • Եվրալիգայի չեմպիոն (2003)
  • 2× Իսպանիայի ACB լիգայի չեմպիոն (2003, 2004)
  • Իսպանիայի գավաթակիր (2003)
  • Իսպանիայի սուպերգավաթակիր (2004)
  • 2× Բրազիլիայի բասկետբոլի առաջնության հաղթող (1998, 1999)

Անդերսոն Ֆրանչա Վարեժաո (պորտ.` Anderson França Varejão, սեպտեմբերի 28, 1982(1982-09-28), Սանտա Թերեզա, Էսպիրիտո Սանտո, Բրազիլիա), բրազիլացի նախկին բասկետբոլիստ, կենտրոնական և ծանր հարձակվող։ Հայտնի է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Կլիվլենդ Կավալիերս» ակումբում հանդես գալու տարիներից։ Եղել է Բրազիլիայի բասկետբոլի ազգային հավաքականի անդամ, որի կազմում 2003 թվականին անցկացվող պանամերիկյան խաղերի շրջանակներում արժանացել է ոսկե մեդալի։

1998 թ.-ից մինչև 2002 թ.-ը հանդես է եկել բրազիլական «Ֆրանսա» ակումբում, իսկ 2002-ից 2004-ը՝ «Բարսելոնայում», որտեղ նրա միջին ցուցանիշներն էին 8,3 միավոր/խաղ և 11, 5 անդրադարձ/խաղ։ Չնայած 2002-03 խաղաշրջանում Վարեժաոն չմասնակցեց փլեյ-օֆֆին, սակայն նրա ակումբը իսպանացի Խուան Կարլոս Նավարոյի, լիտվացի Շարունաս Յասիկևիչուսի և սերբ Դեյան Բոդիրոգայի գլխավորությամբ դարձավ Իսպանական ACB լիգայի չեմպիոն։

Վարեժաոյի NBA-յան կարիերան սկսվում է, երբ նա մուտք է գործում 2004 թ. NBA դրաֆթ` ընտրվելով «Օռլանդո Մեջիքի» կողմից` 2-րդ ռաունդի 30-րդ ընտրությամբ, սակայն Դրյու Գուդենի և Սթիվեն Հանթերի հետ փոխանակվում է «Կլիվլենդ Կավալիերս», որն իր հերթին միայն զիջում է Թոնի Բատիին։ «Կլիվլենդի» կազմում Վարեժաոն դառնում է հանդիսատեսին սիրելի և ձեռք բերում «Վայրի արարած» մականունը՝ արտահայտիչ գանգուր և երկար մազերի համար։ Վարեժաոյին նաև երբեմն ասոցացնում էին նույնազգի ֆուտբոլիստ Ռիվալդոյի հետ, քանի որ երկուսն էլ երեբեմն չափազանցնում էին իրենց վրա կատարված տուգանքները. օրինակ՝ Վարեժաոն խաղերի ժամանակ չափազանց շատ էր ընկնում գետնին և մրցավարից տուգանք կորզում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդերսոն Վարեժոան իր այժմյան ակումբի` «Կլիվլենդ Կավալիերսի» կազմում