Անդաուի կամուրջը (գիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անդաուի կամուրջը (գիրք)
The Bridge at Andau
ՀեղինակՋեյմս Ա. Միչեներ
Տեսակգիրք
Բնօրինակ լեզուանգլերեն
ԵրկիրFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
ՀրատարակիչRandom House
Հրատարակման տարեթիվ1957
ԳՄՍՀ0-394-41778-X
OCLC705195949

Անդաուի կամուրջը (անգլ.՝ The Bridge at Andau), ամերիկացի գրող Ջեյմս Ա. Միչեների գիրքը 1956 թվականի հունգարական հեղափոխության խրոնիկայից է։ Միչեները 1950-ական թվականներին ապրում էր Ավստրիայում այն ժամանակ, երբ փախստականների մեծ հոսքը հեռանում էր երկրից։ Գիրքը Միչեների լրագրողական գրքերից է (նրա 9-րդ կամ 10-րդ տպագրված գիրքը) և ավելի կարճ է, քան էպիզոդիկ վեպերը, որ գրվել են հետագա 30 տարիների ընթացքում։ Ամբողջ գիրքը պատմական իրադարձություն է` ականատեսների հետ զրույցի հիման վրա։ Պատմվում է պատմական դեմքերի կամ իրական կերպարներ հանդիսացող մարդկանց մասին, որոնց անունները փոխված են գուցե իրենց կամ ընտանիքի անվտանգության համար: Պատմությունը սովորեցնում է ապստամբությունից առաջ և դրանից հետո հունգարական հասարակության տարբեր հատվածների փորձը:Ապստամբությանը մասնակցում էին ուսանողներ, բանվորներ, զինվորներ, ոստիկանության գաղտնի աշխատակիցներ և սովորական քաղաքացիներ: Գիրքը ընթերցողին տանում է դեպի Բուդապեշտի փողոցներ որտեղ չզինված երիտասարդ մարդիկ էին, գործարանի աշխատողներ, և վատ զինված հունգարական զինվորները կռվում էին խորհրդային տանկերի դեմ: Այն պատմում է նաև մինչև խորհրդային ուժերի վերադարձը Բուդապեշտի քաղաքացիների ազատության մի քանի օրերի դառը պատմությունը։

Գրվել է իրադարձություններից անմիջապես հետո, երբ դեռ շարունակվում էին գործադուլները: Այն ընթերցողին տանում է դեպի Սառը պատերազմի միջին շրջանը: Գրքի անվանումը փաստորեն կապված է ավստրոհունգարական սահմանին` Անդաուին մոտ գտնվող փոքրիկ կամրջի հետ: Կամուրջը քանդվել է 1956 թվականին խորհրդային զորքերի կողմից: Այն վերականգնվել է 1996 թվականին` որպես հանդուրժողականության և օգնության խորհրդանիշ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]