Jump to content

Անգույն Կոկա-Կոլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անգույն Կոկա-Կոլա (անգլ. White Coke), Կոկա-Կոլա ըմպելիքի անգույն տարբերակը, որը ստեղծվել է Խորհրդային Միության մարշալ Գեորգի Ժուկովի խնդրանքով։

Ձախից՝ Էյզենհաուերը, Ժուկովը, Մոնտգոմերին և Տասինյին Բեռլինում կայացած հանդիպման ժամանակ, 1945 թվական հունիսի 5

Անգույն Կոկա-Կոլան արտադրվել է 1940-ական թվականներին՝ անձամբ Գեորգի Ժուկովի պատվերով։ Բնօրինակ շագանակագույն ըմպելիքը Ժուկովին ներկայացրել է Եվրոպայում դաշնակից ուժերի գերագույն հրամանատար Դուայթ Էյզենհաուերը, ով Կոկա-Կոլայի սիրահար էր[1]։ Ժուկովը նույնպես այն հավանեց և որոշեց խնդրել ամերիկացիներին ստեղծել անգույն Կոկա-Կոլա, որպեսզի հասարակական վայրերում դրա օգտագործումը ԽՍՀՄ-ում չընկալվի որպես ամերիկյան իմպերիալիզմի խորհրդանիշի պաշտամունք[2][3]։ Գեորգի Ժուկովն այս մասին հարցրեց դաշնակիցների կողմից օկուպացված Ավստրիայի ամերիկյան հատվածի հրամանատար գեներալ Մարկ Ուեյն Քլարկին, ով խնդրանքը փոխանցեց նախագահ Հարի Թրումանին։ Թրումանն, իր հերթին, կապ հաստատեց «Կոկա-Կոլա Էքսպորտ Քորփորեյշն»-ի խորհրդի նախագահ Ջեյմս Ֆարլիի հետ։ Ֆարլին Կոկա-Կոլայի տեխնիկական տնօրեն Միլադին Զարուբիցային, որը հարավսլավացի ներգաղթյալների որդի էր, հանձնարարեց Ժուկովի խնդրանքով Ավստրիայում այդպիսի ըմպելիքի շշալցման գործարան հիմնել։ Զարուբիցան գտավ քիմիկոսի, որը կարողացավ խմիչքից հեռացնել գույնը ՝ այդպիսով կատարելով մարշալ Ժուկովի ցանկությունը։ Կոկա-Կոլայի անգույն տարբերակը շշալցվում էր ապակե թափանցիկ շշերի մեջ՝ սպիտակ կափարիչով, կենտրոնում կարմիր աստղ[4][5]։ Թափանցիկ Կոկա-Կոլայի առաջին խմբաքանակը 50 արկղ էր[3][6]։

Ամերիկյան ՊեպսիԿո ընկերությունը փորձ արեց արտադրել թափանցիկ ըմպելիք[7]։ Crystal Pepsi անվամբ արտադրանքը վաճառվում է ԱՄՆ-ում և Կանադայում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Cordelia Hebblethwaite (2012 թ․ սեպտեմբերի 11). «Who, What, Why: In which countries is Coca-Cola not sold?». BBC News (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 14-ին.
  2. Tom Standage A History of the World in Six Glasses. — Doubleday Canada, 2006. — С. 256. — ISBN 9780385660877(անգլ.)
  3. 3,0 3,1 Mark Pendergrast (1993 թ․ օգոստոսի 15). «Viewpoints; A Brief History of Coca-Colonization». The New York Times (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
  4. Marion Loeb (2005 թ․ հոկտեմբերի 2). «Raise a glass to the civilizing influences of what we drink». The Santa Fe New Mexican (անգլերեն). էջ 100. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
  5. Alfred E. Eckes, Jr; Thomas W. Zeiler Globalization and the American Century. — Cambridge University Press, 2003. — С. 118—119. — ISBN 9780521009065
  6. Mark Pendergrast For God, Country, and Coca-Cola. — Basic Books, 2000. — С. 210—211. — ISBN 9780465054688
  7. «Coca-Cola в своё время пережила провал своей «Новой колы»». GMcorp.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.