Անգորական այծ
Արտաքին տեսք

Անգորական այծ, բրդատու ցեղ։
Առաջացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջացել է (հետազոտողների մեծամասնության կարծիքով) վաղուց անհայտացած վայրի այծի տեսակից։ Որոշ տվյալներով հայրենիքը պետք է համարել Միջագետքը, որտեղից XIII դարից ներմուծվել է Փոքր Ասիա և բուծվել Անգորայի (Անկարա) շրջանում (այստեղից էլ՝ ցեղի անվանումը)։
Ներկայումս բուծվում է ԱՄՆ-ում, Աֆրիկայում, Ավստրալիայում և այլուր։ Հայաստան ներմուծվել է 1931–1936 թվականներին՝ տեղական այծի ցեղը բարելավելու համար։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անկորական այծը ունի գրեթե միատարր կիսանուրբ, սպիտակ, փայլուն, բարակ (25—42 մկ) և երկար (25 սմ և ավելի), բարձր առաձգականությամբ ու ամրությամբ օժտված բուրդ։
Նոխազների միջին բրդատվությունը՝ 5—7 կգ, մայրերինը 2,2—4 կգ է, բրդի մաքուր ելքը 65—75 % է, միջին կենդանի քաշը, համապատասխանաբար, 50—55կգ և 32—34 կգ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Angora Goats: Mohair - raw to finished fibre Արխիվացված 2012-03-25 Wayback Machine
- Cyclopedia of American Agriculture, Volume III, Animals (1907), Angora Goats Արխիվացված 2012-04-25 Wayback Machine
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անգորական այծ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 386)։ ![]() |