Անգլիական քրտինք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անգլիական քրտինք
լատ.՝ sudor anglicus
Տեսակհիվանդություն
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
ՀՄԴ-9078.2
MeSHIDD018614
Sweating sickness Վիքիպահեստում
Գերմանական տրակտատ «նոր ժանտախտի - անգլիական քրտինի» մասին, 1529թ-ի հրատարակութուն

Անգլիական քրտինք կամ անգլիական ջերմախտը (լատ.՝ sudor anglicus, անգլ.՝ sweating sickness), վարակիչ հիվանդություն անհայտ էտիոլոգիայով և շատ բարձր մահացության մակարդակով։ Մի քանի անգամ ներթափանցել է Եվրոպա (հիմնականում Թյուդորական Անգլիա) 1485 և 1551 թվականներին։

Համաճարակ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անգլիական քրտինք» հիվանդությունը, ամենայն հավանականությամբ, չուներ անգլիական ծագում և ներթափանցեց Անգլիա Թյուդորների տոհմի հետ։ 1485 թ․-ի օգոստոսին Հենրի VII, ով ապրում էր Բրետանում, իջավ Ուելս, և հաղթեց Ռիչարդ III-ին Բոսվորտի ճակատամարտում։ Հենրիի իջնելուց հետո երկու շաբաթվա ընթացքում այն արդեն հասցրել էր հայտնվել։ Լոնդոնում մեկ ամսվա ընթացքում (սեպտեմբեր-հոկտեմբեր) այդ հիվանդությունից մահացավ մի քանի հազար մարդ։ Որից հետո համաճարակը նահանջեց։ Ժողովուրդը այն ընդունեց, որպես վատ նախանշան Հենրի VII-ի համար․ «Նրան վիճակված է թագավորել տանջաքներով, նախանշան դրան եղավ քրտինքոտ հիվանդությունը թագավորման սկզբում»[1]։

1492 թ․-ին հիվանդությունը փոխանցվեց Իռլանդիա որպես անգլիական ժանտախտ (իռլ.՝ pláigh allais), չնայած նրան, որ մի շարք հետազոտողներ պնդում էին, որ դա եղել է տիֆ։

1507 և 1517 թվականներին հիանդությունը նորից բռնկվեց ամբողջ երկրով մեկ։ Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանների բնակչության կեսը մահացել է անգլիական քրտինքից։ Այդ ժամանակահատվածում անգլիական քրտինքը ներթափանցեց նաև Կալե (այն ժամանակ անգլիական տիրույթ) և Անտվերպեն, բայց դրանք միայն տեղային բռնկումներ էին։

1528 թ․-ի մայիսին հիվանդությունը ներթափանցեց Լոնդոն չորրորդ անգամ և մոլեգնեց ամբողջ երկրով մեկ։ Նույնիսկ Հենրի VIII ստիպված էր բաց թողնել արքունիքը և թողնել մայրաքաղաքը՝ հաճախակի փոխելով աթոռանիստը։ Այս անգամ հիվանդությունը լրջորեն տարածվեց՝ հայտնվելով սկզբում Համբուրգում, իսկ հետո հարավ՝ հասնելով Շվեյցարիա, որից հետո ամբողջ Սուրբ Հռոմեական կայսրություն, Լեհաստանի արևելք, Լիտվական մեծ իշխանություն և Մոսկվայի մեծ իշխանություն (Նովգորոդ), իսկ հյուսիսից՝ Նորվեգիա և Շվեդիա։ Ընդհանրապես ամեն տեղ համաճարակը շարունակվում էր երկու շաբաթից ոչ ավելի։ ֆրանսիան և Իտալիան մնացին զերծ համաճարակից։ Տարեվերջին այն վերացավ ամեն տեղ, բացի Շվեյցարիայից, որտեղ պահպանվեց մինչև հաջորդ տարի։

Վերջին բռնկումը տեղի է ունեցել 1551 թ․-ին Անգլիայում։

XVIII—XIX դարերում Ֆրանսիայում հայտնվեց նմանատիպ հիվանդություն՝ հայտնի որպես «պիկարդիական քրտինք» (ռուս.՝ пикардийский пот), բայց այնուամենայնիվ դա այլ հիվանդություն էր, քանզի ի տարբերություն անգլիական քրտինքի, այն ուղեկցվում էր ցանով։

Բարձրաստիճան զոհերը[խմբագրել | խմբագրել կոդը]

1485 թ․-ի առաջին բռնկմանը զոհերի ցուցակում էին Լոնդոնի երկու լորդեր, վեց ավագանիններ և երեք շերիֆ։

Մի քանի անգամ հիվանդությունը հարվածել է Թյուդորների տոհմի հարազատերին։ Հնարավոր է 1502 թ․-ին դրանից մահացել է Հենրիի ավագ որդին՝ Արթուրը։ Կարծում են, որ Հենրի VIII-ի ապագա կինը (այդ պահի դրությամբ) Աննա Բոլեյնը, հաղթահարել է «անգլիական քրտինքը» և կազդուրվել է 1528 թ․-ի համաճարակի ժամանակ։

1551 թ․-ի ամռան վերջին բռնկման ժամանակ դրանից մահացան Չարլզ Բրենդոնի 14-ամյա և 16-ամյա զավակները՝ Հենրի և Չարլզ Բրենդոններ, ով երկրորդ անգամ ամուսնացել է Հենրի VII աղջկա և Հենրի VIII քրոջ՝ Մարիա Թյուդորի հետ։

Ախտանշանները և ուղղությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդությունը սկսվում է խիստ սարսուռով, ուժեղ դողէրոցք, ցավում և պտտվում էր գլուխը, ապա ցավում էին պարանոցը, ուսերը և վերջույթները։ Մի քանի ժամ անց ծարավի ուժեղ զգացում էր սկսվում, տենդ և ամբողջ մարմինը պատվում էր գարշահոտ քրտինքով։ Հետո արագանում էին սրտի զարկերը, սիրտը սկսում էր ցավել և հիվանդը սկսում էր զառանցել[2]:

Հիվանդությանը բնորոշ էր ուժեղ քնկոտությունը։ Համարավում էր, որ եթե հիվանդը քնի, այլևս չի արթնանա։ Հետաքրքիր է, որ ի տարբերություն, օրինակ` այտուցային ժանտախտի, հիվանդի մարմնին որևէ ցան կամ խոցեր չէին առաջանում[2]:

Անգլիական քրտինքով մեկ անգամ վարակվելու դեպքում հիվանդության նկատմամբ դիմադրողականություն չէր առաջանում և դրանով կարելի էր կրկին վարակվել[2]:

Ֆրենսիս Բեկոնը «Հենրի VII թագավորման պատմություն»-ում նկարագրում է հիվանդությունը այսպես․

Մոտավոր այդ ժամանակվա աշնանը՝ սեպտեմբերի վերջին, Լոնդոնում և թագավորության այլ մասերում տարածվեց համաճարակ, որը մինչ այդ հայտնի չէր, և այն իր հայտնվելով անվանվեց «անգլիական քրտինք»։ Այս հիվանդությունը սրնըթացիկ էր, ինչպես յուրաքանչյուր այլ հիվանդությունում, այնպես էլ՝ տևական իմաստով՝ աղետ։ Եթե հիվանդը չէր մահանում 24 ժամվա ընթացքում, ապա բարեհաջող ավարտը գրեթե ապահովված էր։ Ինչ վերաբերում է ժամանակին՝ ապա նրա տարածումը սկսվեց մոտավորապես սեպտեմբերի 21-ին, և ավարտվեց մինչ հոկտենբերի վերջերը։ Այսպիսով այն չխանգարեց ո՛չ թագադրմանը, որը տեղի ունեցավ այդ ամսվա վերջին օրերին, ո՛չ էլ պարլամենտի նիստին /որն ավելի կարևոր էր/, որը սկսվեց միայն դրանից 7 օր անց։ Դա ժանտախտ էր, բայց ամենայն հավանականությամբ՝ չտարածվող մարմնում արյամբ կամ հեղուկներով, կամ հիվանդությունը չէր ուղեկցվում թարախուռուցքներով, բոսորներով կամ կապտավուն հետքերով։ Ամեն ինչ տանում էր նրան, որ քայքայիչները հասնում էին սրտին և քայքայում էին կենսական կարևոր կենտրոններ, և դա բերում էր նրան, որ օրգանիզմից դուրս բերեն այդ քայքայումները քրտինքի միջոցով։ Փորձը բերեց նրան, որ այդ հիվանդության դժվարությունը հավանաբար կապված է հանկարծակի վարակմամաբ, քան բուժման չենթարկվելը, որը այդ ժամանակ ավելի արդի էր։ Կամ, եթե հիվանդին պահում էին մշտական ջերմաստիճանի՝ հետևելով, որպեսզի և՛ հագուստը, և՛ օջախը, և՛ ըմպելիքը լիենեին չափավոր տաք, և պահում էին նրան սրտային միջոցներով, այնպես, որ չստիպեին օգանիզմին հավելյալ աշխատանքի, ապա ընդհանուր առմամբ լավանում էին։ Բայց անթիվ մարդիկ մահանում էին դրանից հանկարծակի՝ մինչ կկարողանաին գտնել բուժման և խնամքի միջոցները։ Այդ հիվանդությունը չէին համարում վարակիչ, այլ պայմանավորում էին օդում առաջ եկած վնասակար խառնուրդներով, որոնց ազդեցությունը ակտիվանում էր եղանակային պայմաններից, որով էլ պայմանավորում էին նրա արագ դադարումը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

http://life.panorama.am/hy/news/2014/10/28/tend/244853