Անգլիական վարդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անգլիացի սելեկցիոներ Դեյվիդ Օստինը, որը ստեղծել է «Անգլիական վարդերի» տեսակները

Անգլիական վարդեր (անգլ.՝ English Rose), վարդերի տեսակ, որն ստեղծել է անգլիացի սելեկցիոներ Դեյվիդ Օստինը՝ 20-րդ դարի վերջին քառորդում։ Վարդերի այս տեսակների մեծ մասը պատկանում է «Շրաբների» դասին։

Անգլիական վարդերը ստացվել են ֆրանսիական, դամասկոսյան, բուրբոնյան և այլ ժամանակակից տեսակի վարդերի՝ թեյա-հիբրիդային և ֆլորիբունդա խմբերի վարդերի խաչասերման արդյունքում։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիական վարդերը մնացած ժամանակակից վարդերի տեսակներից տարբերվում են ծաղկի ձևով և թփի կառուցվածքով։ Նրանք իրենց մեջ ներառում են վարդերի հին տեսակների առավելությունները (ծաղկի բաժակային ձևը, թփի համաչափ ձևը, ծաղիկների տարբեր բույրերը) և ժամանակակից թեյա-հիբրիդային ու ֆլորիբունդյան տեսակներին բնորոշ մի շարք հատկանիշներ, ինչպիսիք են՝ հիվանդակայուն լինելը, գույների բազմազանությունը և լավ արտահայտված կրկնակի կամ բազմակի ծաղկումը։

Խմբում առկա են տեսակներ՝ թփի աճի տարբեր ձևերով։ Նրանք կարող են լինել ցածր, միջին, բարձր, հյուսկեն, լայնատարած, խիտ և նոսր։ Բացի այդ, տարբեր եղանակային գոտիներում նույն տեսակները կարող են տարբեր առանձնահատկություններ դրսևորել։

Շատ տեսակներ առանձնանում են ստվերադիմացկունությամբ, ինչը պայմանավորված է Անգլիայի կլիմայով, որին բնորոշ է արևոտ օրերի սակավությունը։

Թերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շատ տեսակների բաժակաձև կամ գնդաձև ծաղիկները կոկոնից չեն կարողանում բացվել երկարատև անձրևային եղանակի պատճառով։
  • Շատ տեսակների երիտասարդ ճյուղերը բացված ծաղիկների ծանրությունից ուժեղ ծալվում են (տարիքի հետ այդ խնդիրը սովորաբար վերանում է)։
  • Մի շարք տեսակներ տարբերվում են համեմատաբար թույլ կրկնակի ծաղկմամբ։
  • Դեյվիդ Օստինի ստեղծած բազմաթիվ վարդատեսակների բարձր հիվանդակայունություն ունենալու մասին տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունները հաճախ չափազանցված են[1]։
  • Անգլիական վարդերի ստվերադիմացկուն տեսակները կարող են տնկվել այնպիսի վայրերում, որտեղ արևի ուղիղ ճառագայթները օրվա ընթացքում տևում են 4-ից 5 ժամ։

Անգլիական վարդերի բոլոր տեսակները[2][խմբագրել | խմբագրել կոդը]

  • «A Shropshire Lad»
  • «Abraham Darby»
  • «Alan Titchmarsh»
  • «Ambridge Rose»
  • «Anne Boleyn»
  • «Benjamin Britten»
  • «Brother Cadfael»
  • «Charlotte»
  • «Charles Austin»
  • «Charles Darwin»
  • «Charles Rennie Mackintosh»
  • «Claire Austin»
  • «Constance Spry»
  • «Cottage Rose»
  • «Christopher Marlowe»
  • «Crocus Rose»
  • «Crown Princess Margaretha»
  • «Darcey Bussell»
  • «Eglantyne»
  • «English Garden»
  • «Evelyn»
  • «Falstaff»
  • «Fisherman's Friend»
  • «Francine Austin»
  • «Gentle Hermione»
  • «Geoff Hamilton»
  • «Gertrude Jekyll»
  • «Glamis Castle»
  • «Grace»
  • «Graham Thomas»
  • «Golden Celebration»
  • «Grace»
  • «Graham Thomas»
  • «Heritage»
  • «James Galway»
  • «Janet»
  • «Jayne Austin»
  • «Jubilee Celebration»
  • «Jude the Obscure»
  • «Lady Emma Hamilton»
  • «Lady of Megginch»
  • «Lady of Shalott»
  • «Leonard Dudley Braithwaite»
  • «Lichfield Angel»
  • «Malvern Hills»
  • «Mary Magdalene»
  • «Mary Rose»
  • «Miss Alice»
  • «Molineux»
  • «Mortimer Sackler»
  • «Munstead Wood»
  • «Othello»
  • «Pat Austin»
  • «Pegasus»
  • «Port Sunlight»
  • «Princess Alexandra of Kent»
  • «Princess Anne»
  • «Queen of Sweden»
  • «Redoute»
  • «Rosemoor»
  • «Sharifa Asma»
  • «Sister Elizabeth»
  • «Sophy's Rose»
  • «Spirit of Freedom»
  • «Strawberry Hill»
  • «St Swithun»
  • «Summer Song»
  • «Tamora»
  • «Tea Clipper»
  • «Teasing Georgia»
  • «Tess of the d'Urbervilles»
  • «The Alnwick Rose»
  • «The Dark Lady»
  • «The Generous Gardener»
  • «The Herbalist»
  • «The Mayflower»
  • «The Pilgrim»
  • «The Prince»
  • «The Wedgwood Rose»
  • «Tradescant»
  • «Wife of Bath»
  • «Wildeve»
  • «William and Catherine»
  • «William Morris»
  • «William Shakespeare 2000»
  • «Winchester Cathedral»
  • «Wisley 2008»
  • «Young Lycidas»

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1960-1989[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-1999[խմբագրել | խմբագրել կոդը]

2000-[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Patrick Hanrahan. The Good, the Bad, and the Beautiful. The Virtues and Flaws of David Austin Roses Արխիվացված 2011-07-03 Wayback Machine
  2. «Сорта английский роз». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Анзигитова Н. В. «Английские розы Дэвида Остина». Москва. Фитон+, 2007.
  • David Austin, Englische Rosen — Tradition und Schönheit. Köln 1994, ISBN 3-7701-3267-X
  • David Austin, Alte Rosen & Englische Rosen — Träume in Duft und Farbe. Köln 1993, ISBN 3-7701-3270-X
  • David Austin, Strauchrosen & Kletterrossen — Mit Teehybriden und Floribunda-Rosen. Köln 1995, ISBN 3-7701-3389-7

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]