Անգլիական սկզբնախաղ
Անգլիական սկզբնախաղ | |
---|---|
ECO | A10–A39 |
Մասն է | սկզբնախաղ |
Անվանում ի պատիվ | Անգլիա |
FEN | rnbqkbnr/pppppppp/8/8/2P5/8/PP1PPPPP/RNBQKBNR b |
Stack Exchange | chess.stackexchange.com/tags/english-opening |
Անգլիական սկզբնախաղ, շախմատային սկզբնախաղ, որը սկսվում է 1. c2-c4 քայլով, իր տեսակով համարվում է կողային սկզբնախաղ[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դարում առաջին անգամ այս սկզբնախաղն օգտագործել է անգլիացի շախմատիստ և շախմատի պատմաբան Հովարդ Սթաունթոնը (1810-1874)։ Սկզբնախաղը մեծ ժողովրդականություն է ձեռք բերել 1920-ական թվականներից սկսած։ Այն օգտագործվել է նաև 1970 թվականին Բելգրադում անցկացված «Դարի հանդիպում» շախմատային մրցաշարում (ԽՍՀՄ հավաքականն ընդդեմ աշխարհի հավաքականի)[2]։
Ցուկերտորտը, Նիմզովիչը, Ռուբինշտեյնը, Ռետին, Կապաբլանկան, Բոտվիննիկը նպաստել են սկզբնախաղի բազմաթիվ տարբերակների զարգացմանը[3]: Անգլիական սկզբնախաղը հաճախ օգտագործվել է Սմիսլովի, Պոլուգաևսկու, Լարսենի, Պետրոսյանի, Տալի, Պորտիշի, Կորչնոյի, Կարպովի, Ուլմանի Կրամնիկի Լյուբոևիչի, Անդերսոնի, Մայլսի, Հորտի, Հյուբների, Գուլկոյի, Շուբայի, Կասպարովի, Իվանչպայի կողմից: Անգլիական սկզբի վերջին զարգացումները և գաղափարները պատկանում են Միխայիլ Գուրևիչին, Միխայիլ Մարինին, Լարս Կառսոնին, Էնթոնի Կոստենին և այլոց։
1․c2-c4 քայլը օգտագործվել է աշխարհի առաջնության հանդիպումներում. օրինակ, Կորչնոյը այս քայլն է հաճախ կատարել Կարպովի դեմ խաղերում: 1987 թվականին Կարպովի հետ մրցախաղում Կասպարովը որպես հիմնական զենք ընտրել է անգլիական սկզբնախաղը։
Ներկայումս անգլիական սկզբնախաղը շատ տարածված չէ նույնիսկ բարձր մակարդակի շախմատասերների շրջանում։ Այստեղ այնքան էլ հեշտ չէ սուր տակտիկական պայքար սկսել։ Այս սկզբնախաղում կարևոր է դիրքային հասկացողությունը, տեղաշարժվելու արվեստը։ Անգլիական սկզբնախաղում զինվորների կառուցվածքը անմիջապես չի որոշվում, և այստեղ հարկադրական տարբերակները շատ ավելի քիչ են։
Անգլիական սկզբնախաղի հիմնական առավելությունը 1. d4 քայլի համեմատ այն է, որ այս սկզբնախաղում ավելի հեշտ է կառուցել խաղը ոչ թե սևերի, այլ սպիտակների տեսանկյունից։ Անգլիական սկզբնախաղը հնարավորություն է տալիս սպիտակներով նախընտրող շախմատիստին, որը սիրում է փակ սկզբնախաղեր, խուսափել բազմաթիվ հայտնի և խորը մշակված այնպիսի սկզբնախաղերից, ինչպիսիք են Թագուհու ընդունված գամբիտը, Չիգորինի պաշտպանությունը, Ալբինի հակագամբիտը, Բուդապեշտյան գամբիտը, Սլավոնական պաշտպանությունը, Գրյունֆելդի պաշտպանությունը, Նիմցովիչի պաշտպանությունը, Նոր հնդկական պաշտպանությունը և այլն։ Այս կերպ սպիտակները կարող են խուսափել այնպիսի սկզբնախաղերից, որոնք մրցակցի կողմից լավ ուսումնասիրված և կիրառված են։ Սակայն, շատ շախմատիստների կարծիքով, 1. c4 e5 քայլերի պատասխանից հետո սպիտակների առավելություն ստանալու հնարավորությունները չափազանց փոքր են։
Տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1.c4 e5 Որոշ դեպքերում սա բերում է դիրքերի, որոնք նման են Սիցիլիական պաշտպանությանը՝ գույների փոխմամբ
- 1.c4 e5 2.Ձc3 Ձf6 3.g3֊ Վիշապ համակարգ
- 1.c4 e5 2.Ձc3 Ձf6 3.Ձf3֊ Երեք ձիերի համակարգ
- 1.c4 e5 2.Ձc3 Ձf6 3.Ձf3 Ձc6֊ Չորս ձիերի համակարգ
- 1.c4 e5 2.Ձc3 Ձc6 3.g3 g6֊ Փակ համակարգ
- 1.c4 e5 2.Ձc3 d6;
- 1.c4 e5 2.Ձc3 f5;
- 1.c4 e5 2.Ձc3 Ձc6 3.Ձf3 f5;
- 1.c4 e5 2.Ձc3 Ձc6 3.g3 f5;
- 1.c4 e5 2.Ձc3 Bb4֊ Կրամնիկ-Շիրովի հակագրոհ
- 1.c4 c5
- 1.c4 c5 2.Ձf3 Ձf6 3.d4 сxd4 4.Ձxd4;
- 1.c4 c5 2.Ձf3 Ձf6 3.Ձc3 e6 4.g3 b6 5.Փg2 Փb7 6.O-O֊ Հակա-նոր հնդկական սխեմա
- 1.c4 c5 2.Ձf3 Ձf6 3.d4 сxd4 4.Ձxd4 b6֊ ոզնի համակարգ
- 1.c4 c5 2.Ձf3 Ձf6 3.g3 b6 4.Փg2 Փb7 5. O-O g6֊ Կրկնակի ֆիանկետտո (կողային)
- 1.c4 c5 2.Ձc3 Ձf6 3.Ձf3 d5 4.cxd5 Ձxd5֊ «Ժամանակակից տարբերակ»
- 1.c4 c5 2.Ձc3 Ձf6 3.g3 d5 4.cxd5 Ձxd5 5.Փg2֊ Ռուբինշտեյնի համակարգ
- 1.c4 c5 2.Ձf3 Ձf6 3.Ձc3 Ձc6֊ Սիմետրիկ տարբերակ
- 1.c4 Ձf6֊ Անգլո-հնդկական պաշտպանություն։ Հաճախ քայլերի փոխատեղումով հանգեցնում է Նիմցովիչի, Գրյունֆելդի և հին հնդկական պաշտպանություններին, սակայն տարբերակների մեծ մասը ունի ինքնուրույն նշանակություն (հակա-Նիմցովիչ, հակա-Գրյունֆելդ)
- 1.c4 Ձf6 2.Ձc3 e6 3.Ձf3 Փb4֊ սպիտակների խուսափելը Նիմցովիչի պաշտպանությունից
- 1.c4 Ձf6 2.Ձc3 e6 3.e4֊ Միկենաս-Ֆլորի համակարգ
- 1.c4 Ձf6 2.Ձc3 d5֊սպիտակների խուսափելը Գրյունֆելդի պաշտպանությունից
- 1.c4 e6֊ սովորաբար քայլերի փոխատեղումով հանգեցնում է թագուհու գամբիտին, կատալոնյան սկզբնախաղին կամ Ռետիի սկզբնախաղին
- 1.c4 c6֊ սովորաբար քայլերի փոխանակմամբ տանում է կամ Սլավոնական պաշտպանության, կամ Կարո-Կաննի պաշտպանության
- 1.c4 f5֊եթե սպիտակները հետագայում խաղան d4, ապա դա տանում է Հոլանդական պաշտպանությանը
- 1.c4 b6֊ ներդրել են Էնթոնի Մայլսը և այլ անգլիացի շախմատիստներ: Առավել հաճախ սպիտակները զերծ են մնում d զինվորի անհապաղ առաջխաղացումից, ինչը նրանց որոշակի առավելություններ է տալիս
- 1.c4 Ձh6
- 1.c4 Ձh6 2.d4 g6 3.e4 Փg7 4.Ձf3 c5 5.dc Ձa6֊ Լոզովսկու տարբերակ
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Багиров В. К. Английское начало. — М.: Физкультура и спорт, 1989. — 464 с. — (Теория дебютов). — 100 000 экз. — ISBN 5-278-00167-4.
- Ilia Odessky. English Defence. Russian Chess House, М., 2008.
- С.Шипов. Ёж: учебник стратегии и тактики. М., 2004. ISBN 5-7905-2763-9
- А. Карпов. Учитесь играть английское начало. Russian Chess House, М., 2006. ISBN 5-94693-046-X
- Kosten, A. The Dynamic English. London, 2008.
- Povah, Nigel. How to play the English Opening. London, 1991.
- Kallai, Gabor; Ribli, Zoltán (1993). Winning With the English. Henry Holt. ISBN 978-0-8050-2642-9.
- Kosten, Tony (1999). The Dynamic English. Gambit Publications. ISBN 978-1-901983-14-2.
- Hansen, Carsten (2001). The Symmetrical English. Gambit. ISBN 978-1-901983-40-1.
- Pritchett, Craig (2008). Play the English. Everyman Chess. ISBN 978-1-85744-545-9.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ChessWriter (2020-05-16). «Английское начало за белых и черных: основные системы, видео». Шахматы на Chess Boom - играть, смотреть, учиться (ռուսերեն). Վերցված է 2024-12-07-ին.
- ↑ sso.passport.yandex.ru https://dzen.ru/a/YQkTnIubujYP8rB2. Վերցված է 2024-12-07-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ «Английское начало. Фланговые дебюты. WikiChess, обучение игры в шахматы, мир шахмат, шахматный портал, все о шахматах». playinchess.net. Վերցված է 2024-12-07-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Английское начало | Теория дебютов
- Английское начало в шахматах: дракон в первой руке
- Дебют «Английское начало» в шахматах: что это и в чем его особенности
|