Jump to content

Անգլերեն դարձվածքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դարձվածք (անգլ.՝ idiom) կայուն բառ կամ բառակապակցություն, որը արտացոլում է ազգի մշակույթը, սովորույթները և կենցաղը։ Բառակապակցությունները կարող են մատնանշել տարբեր իրավիճակներ և իմաստներ, ուստի դրանք վերամիաստավորված բառային միավորներ են, որոնք միասին արտահայտում են լիովին այլ իմաստ և տարբերվում են իրենց նախնական բառարանային իմաստից[1][2]։ Օրինակ՝ ձեռք տալ (նախնական իմաստ` դիպչել), (որպես դարձվածային միավոր՝ ձեռնտու լինել)։ Համաձայն մեկ այլ սահմանման, դարձվածքը կայուն լեզվական միավոր կամ արտահայտություն է, որը հատուկ է կոնկրետ լեզվին ու մշակույթին։ Այդ պատճառով դարձվածքը պետք է դիտարկել որպես մեկ միավոր[3]։ Օրինակ՝ անգլիացին կհասկանա "kick the bucket" (մահկանացուն կնքել, մահանալ) և ուղիղ իմաստով «դույլը կոտրել» արտահայտությունների իմաստները։ Ավելին, նա հեշտորեն կհասկանա թե կոնկրետ համատեքստում արտահայտությունը, որ իմաստով է գործածված։ Դարձվածքները ոչ մի դեպքում չի կարելի շփոթել խոսքի պատկերավորման միջոցների հետ ինչպիսին է օրինակ՝ փոխաբերությունը, որը անուղղակի համեմատությունների միջոցով ավելի արտահայտիչ է դարձնում պատկերը (օրինակ՝ a man of steel պողպատի պես ամուր մարդ)։ Խոսքի պատկերավորման մեկ այլ միջոց է համեմատությունը (անգլ․՝ simile), որը վերստեղծում է պատկերը՝ կատարելով փոխաբերական զուգորդություններ օրինակ՝ ("faster than a speeding bullet" կայծակնային արագությամբ, չափազանց արագ։ Բառացի թարգմանությունը կլինի՝ ավելի արագ քան սլացող փամփուշտը)։ Եվ չափազանցությունը, որի դեպքում չափազանցված են ներկայացվում որևէ առարկայի հատկանիշները "missed by a mile" (քար գցելու հեռավորության վրա)։ Ինչպես նաև դարձվածքները պետք չէ շփոթել ասացվածքների հետ, որոնք պարզ արտահայտություններ են հիմնված ճշմարտության և մարդկանց անձնական փորձի վրա։

Անգլերենի ուշագրավ դարձվածքները

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԴարձվածքՀամարժեքը հայերենումՍահմանումՆշումներԱղբյուրներ
A bitter pillԴառը ճշմարտությունՏհաճ լուր կամ տեղեկություն, որի հետ պետք է համակերպվել։[4]
A dime a dozenԿոպեկի արժեք չունենալՈչ արժեքավոր, կարևորություն չներկայացնող։[5]
A hot potatoՆուրբ խնդիր/թեմաՀակասական կամ վիճարկելի հարց/ իրավիճակ։[6]
A sandwich short of a picnicԾալը պակասՈչ այդքան խելացի, հիմար, տկարամիտ։
Ace in the holeԳաղտնի հաղթաթուղթ/ Թաքնված առավելությունԳաղտնի ուժ, գաղտնիք կամ առավելություն, որ կարող է հաղթանակ բերել։[7]
Achilles' heelԱքիլլեսյան գարշապարԹույլ կամ խոցելի տեղ, որ չնայած ուժեղ լինելուն տապալում է։[8]
All earsԱկանջի բամբակը հանել/ Ականջը լարելՀամակ ուշադրությամբ լսել, պատասխան ակնընկալել։[9]
All thumbsՁեռքից բան չգալԱնճար, շնորհքից զուրկ։[10]
An arm and a legԹանկ ու կրակՉափազանց թանկ, բարձր գին ունեցող։
Apple of discordԿռվախնձորՓորձանք, տարաձայնություն առաջացնող որևէ երևույթ։[11]
At the drop of a hatԱչքը դեռ չթարթած/ Մի շնչովԱռանց վարանելու, միանգամից
Back to the drawing boardԶրոյից սկսելՎերանայել կամ ուղղել այնպիսի ծրագիր/նախագիծ, որը նախկինում ձախողվել է։Խոսքը գնում է այնպիսի ծրագրերի և նախագծերի մասին, որոնք ստեղծվում են գծագրության համար նախատեսված սեղանի վրա։ Արտահայտությունը հավանաբար ստեղծվել է Սառը Պատերազմի տարիներին, երբ Փիթեր Առնոն Նյու Յորքեր (անգլ․՝ New Yorker) ամսագրում հրապարակեց մի ծաղրանկար։ Ծաղրանկարում պատկերված է վթարի ենթարկված ռազմական ինքնաթիռ։ Ջախջախված ինքնաթիռից մի փոքր այն կողմ երևում է օդաչուն, ով պարաշուտով ներքև է իջնում։ Մի խումբ զինծառայողներ խառնված այս ու այն կողմ են անում։ Միայն սև կոստյումով մի սոլիդ տղամարդ թղթերը ձեռքի տակ դրած հեռանում է ասելով հետևյալ խոսքերը․ "Well, back to the old drawing board."[12] (Նորից ձախողվեցինք։ Ամեն ինչ պետք է զրոյից սկսել)։[13]
Ball is in his/her/your courtԱմեն բան քո ձեռքերում է/ Գործելու քո հերթն էՏվյալ անձնավորության հերթն է որոշում կայացնել և քայլեր ձեռնարկել։
Balls to the wall1.Կայծակնային արագություն/ չափազանց արագ, 2․ Կաշվից դուրս գալ1․ Մաքսիմալ արագություն, 2․ Մեծ ջանք, եռանդ գործադրել։
Barking up the wrong treeՍխալ ուղղությամբ գնալ/ Սխալ հետքերով առաջնորդվելՍխալ տեղ փնտրել, անհիմն ենթադրություններ անել։Արտահայտությունը սկզբնապես օգտագործվել է որսի ժամանակ, երբ որսաշունը վստահ լինելով, որ գտել է թաքնված կենդանուն տարել է տիրոջը սխալ ծառի ուղղությամբ շեղելով իրական հետքից։[14]
Basket caseՈտք ու ձեռքից ընկածՍտրեսի, պանիկայի կամ նյարդերի պատճառով ուժից զրկվել, անաշխատունակ դառնալ։Անգլիայում օգտագործվող ժարգոնային տերմին՝ այն մարդկանց մասին, որոնք Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ կորցրել են իրենց ոտքներն ու ձեռքերը և ամբողջովին անդամալույծ դարձել։
Beating a dead horseՋուր ծեծել/ Խոսքերը քամուն տալ/ Ճիպոտել սատկած ձիունԶարգացնել մի թեմա, որի լուծումը վաղուց տրված է/ Զուր աշխատանքով զբաղվել։
Beat about the bushՋուր ծեծել/ Ալիքները խառնելԲուն թեմայից շեղվել, միտումնավոր բաց թողնել թեմայի կարևորագույն կետերը։[15]
Bed of roses1. Թեթև ու անհոգ կյանք/ Վարդերի մահիճ 2. Խաղ ու պար1․ Կյանք առանց դժվարությունների։ 2․ Շատ հեշտ գործ։Սովորաբար օգտագործվում է ժխտական կառույցում՝ life is not a bed of roses.[16]
The bee's knees1․ Մեծանուն մարդ 2․ Ընտիր, Նմանը չունեցող1․ Անվանի անձնավորություն

2․ Անհամեմատելի, հրաշալի (մարդու կամ առարկայի մասին խոսելիս)։

Դարձվածքի ծագումը անհայտ է։ Հավանաբար այն առաջացել է 1920-ականներին, երբ ստեղծվեցին նմանատիպ անիմաստ արտահայտություններ, որոնք կապված են կենդանիների հետ ինչպիսիք են՝ "the cat's pyjamas" կամ "the monkey's eyebrows" արտահայտությունները[17] Նախկինում արտահայտությունը ունեցել է «չնչին, փոքր, անկարևոր» իմաստը[16][18]։[16]
Bird brainՀավի խելք ունենալՈչ այդքան խելացի։ Մեկը, ով հիմար քայլեր է թույլ տալիս։[19]
Bite off more than one can chewՈտքերդ վերմակիդ չափով մեկնի՛րԿարողությունների համեմատ մեծ պատասխանատվություն վերցնել։
Bite the bulletՑավ քաշել/ Դիմանալ տառապանքինԵնթարկվել ծանր և տհաճ փորձության, որը անփուսափելի է։
Bite the dustՄահկանացուն կնքելՄահանալ, հոգին ավանդել։
Bought the farmԳլուխը թողնել/ Կյանքը զոհելՆահատակվել, զոհվել՝ մարտի դաշտում։
Break a legՀաջողություն եմ ցանկանումԹատրոնում օգտագործվող արտահայտություն՝ գործընկերոջը «հաջողություն» մաղթելու համար։[20]
Burn the midnight oilԳիշերը ցերեկ դարձնելՄինչև ուշ գիշեր աշխատել։Խոսքը գնում է այն տարիների մասին, երբ էլեկտրականություն չկար և գիշերը լույս ունենալու համար մարդիկ նավթ էին վառում։ Արտահայտության հեղինակն է` գրող Ֆրանսիզ Քուարլսը։ Քուարլսի խոսքերով․ «Ցերեկը մենք քրտնաջան աշխատում ենք, իսկ գիշերը՝ մտավոր աշխատանքով ենք զբաղվում և խորասուզվում մտքերի մեջ՝ կորցնելով ժամանակի զգացողությունը»։[21]
Bust one's chops1․ Կաշվից դուրս գալ 2․ Բերանը ջարդել1․ Ջանք թափել, ինքն իրեն գերազանցել։ 2․ Ծեծել, մռութը ջարդել։Նախկինում, արտահայտությունը ունեցել է նաև «ծեծել, հարվածել, նեղացնել, վիրավորել» իմաստները։ Իսկ "Chop" բառը սկզբնապես ունեցել է «բերան» իմաստը։ Այստեղից էլ առաջացել է "Bust one's chops" (բերանը ջարդել/ մռութը ջարդել) դարձվածքը։ Ինչպես նաև, անցյալ ժամանակներում տղամարդիկ պահում էին երկար այտամորուք՝"mutton chops"։ "A bust in the chops" (բերանին տալ)։[22]
By the length and breadth of something or somewhereԱմբողջ տարածքով մեկՇեշտելու համար, որ տվյալ երևույթը կամ դեպքը տեղի է ունենում կոնկրետ տարածքի բոլոր շրջաններում։ Ամենուրեք։
By the seat of one's pantsԱռաջնորդվել ներքին ձայնովՀույսը դնելով ինտուիցիայի վրա հանպատրաստից գործել և մի բանի հասնել։[23]
By the skin of one's teeth1․ Մազից պրծնել 2․ Հազիվ հազ, ծայրը ծայրին1․ Մեծ մասամբ օգտագործվում է բացատրելու այն իրավիճակը, երբ հաջողվում է որևէ վտանգից հեշտ ազատվել։Անգլերենում, արտահայտությունը առաջին անգամ հանդիպում է Ժնևյան Աստվածաշնչի թարգմանության ժամանակ (1560)։ Հոբում 19:20, որը համարվում է եբրայերեն աստվածաշնչի գրական թարգմանությունը ասվում է․ "I haue escaped with the skinne of my tethe." Բարեբախտբար, վտանգից ազատվեցի։ Հին եբրայերենով՝ בְּעוֹר שִׁנָּי (b'3or shinai-ը հնչյունային և իմաստային մակարդակով ներկայիս երբրայերենի בְּקוֹשִׁי (b'qoshi)-ի համարժեքն է, որը նշանակում է՝ հազիվ, դժվարությամբ։ Այդպես էլ պարզ չդարձավ, թե այս դարձվածքը հայնտի է դարձել աստվածաշնչում գործածվելուց առաջ թե հետո։ Կա նաև մի վարկած, որ b'qoshi-ի բառը գրչի կողմից սխալ է հասկացվել։[24]
Call a spade a spadeԻրերն իրենց անունով կոչել/ Երեսին ասելԿոպիտ և կտրուկ ձևով ասել ճշմարտությունը։
Call it a dayԱշխատանքային օրը ավարտված համարելՈրևէ աշխատանք ավարտին հասցնել։Արտահայտությունը առաջին անգամ հանդիպում է ամերիկացի գրող Մարկ Տվենի «Յանկին՝ Թագավոր Արթուրի արքունիքում» (անգլ․՝ A Connecticut Yankee in King Arthur's Court) նովելում․ «Մեռլինը լավ կլինի կամավոր կերպով հրաժարվի և թողնի իր գործունեությունը»։ (19-րդ դար, 1889 թվական)։[25]
Champ at the bitՇունչը պահած սպասելԱնհամբերությամբ մի բանի սպասել։[26]
Cheap as chipsՋրի գինԷժան, հարմար գին։
Chew the fatԽոսքով ընկնելԵրկար ժամանակ զրույցով տարվել/ դանդաղ և հանգսիտ խոսել։
Chink in one's armorԹույլ տեղԽոցելի տեղ։Այստեղ "Chink" բառն ունի «ճեղք» իմաստը։ Դարձվածքը նաև արտահայտում է բացասական իմաստ։ Կիրառվում է՝ անհարգալից կերպով խոսելու ռասսայական տարբեր պատկանելիություն ունեցող մարդկանց մասին։[27]
Clam upՁայն-ծպուտ չհանելՁայն չհանել, չխոսել։
Cold shoulderԲանի տեղ չդնել/ Երեսը շուռ տալԱրհամարհել, անտարբեր վերաբերմունք ցույց տալ։[28]
Couch potatoԱնբան/ Պարապ-սարապԾույլ, անգործ մարդ։ Վերաբերում է նաև այն մարդկանց, որոնք ամբողջ օրը պառկած հեռուստացույց են նայում։[29]
Crocodile tearsԿոկորդիլոսի արցունքներԿեղծ արցունքներ։ Սուտ լաց։
Cut off your nose to spite your faceՈւրիշի համար փոս փորողը ինքն է ընկնում փոսի մեջԹշնամուց վրեժ լուծելու համար դիմել այնպիսի քայլերի, որոնց արդյունքում տուժում է հենց վրեժ լուծողը։
Cut a rugՊար գալՊարել։
Cut the cheeseՀոտ հանելՏհաճ հոտ արձակել։
Cut the mustardՓայլուն ելույթ ունենալԻրեն գերազանց դրսևորել։ Բոլոր առումներով համապատասխանել։[30]
Dig one's heels inԵրկու ոտքը մի կոշիկի մեջ դնել/ Հավատարիմ մնալ սեփական համոզմունքներինՀրաժարվել անել այն, ինչ ասում են ուրիշները։
Don't count chickens before they hatchՃտերն աշնանն են հաշվումՆախապես այնպիսի ծրագրեր չպլանավորել, որոնք հետագայում կարող են չիրականացվել։ ժամանակից շուտ ենթադրություններ անել պետք չէ։
Don't have a cow1. Մազը գերան դարձնել/ Մազը գերան մի՛ դարձրու 2. Թեթև տանել1․ Մի՛ չափազանցրու, 2․ Մի՛ բարկացիր։[31]
Drop a dime (US)Գործ տալՀեռախոսազանգի միջոցով հայտնել ինչ-որ մեկի անօրինական գործողությունների մասին։ Գաղտնի տեղեկատվություն մատուցել։
Elephant in the roomՊարզ ճշմարտությունԱկնհայտ և հուզող հարց, որը սովորաբար շրջանցում են։ Ցավոտ հարց։
Fit as a fiddleԲողկի պես առողջՖիզիկապես առողջ լինել։[32]
For a songՋրի գինԳրեթե անվճար։ Շատ էժան։
Fly in the ointmentՃանճը՝ մեռոնի պղնձի մեջ/ Փչացնող հանգամանքՉնչին թերություն, որը առաջին հայացքից կարող է ուշադրություն չգրավել։ Ուշադրությունը շեղող թերություն, որը չի թողնում կենտրոնանալ դրական կողմերի վրա։ Նյարդայնացնող երևույթ։[33]
From A to ZՍկզբից մինչև վերջ/ ԱմբողջությամբԸնդգրկել բոլոր ոլորտները։ Մեծ մասշտաբով տարածվել։Անգլերենի այբուբենի օրինակով՝ այբուբենը սկսվում է "A" տառով և վերջանում "Z"-ով։
From scratch / make from scratchՀենց սկզբից, Դատարկ տեղիցՀիմքից ստեղծել, առանց նախնական պատրաստությունների։
get bent out of shape1․ Հունից դուրս գալ 2․ Սրտին մոտիկ ընդունել1․ Բարկանալ, ջղայնանալ։ 2․ Նեղանալ, վիրավորվել։
Get your goatՆյարդերի վրա ազդելՄեկին նյարդայնացնել։
Grasp the nettleԽիզախորեն հաղթահարել դժվարություններըՉնայած դժվարություններին՝ համառորեն պայքարել խնդրին լուծում տալու համար։Ասացվածք․ Grasp the nettle and it won't sting you: Ասեղը ճիշտ բռնես՝ մատդ չի ծակի։[34][35][36]
Have a blastԼավ ժամանակ անցկացնելՈւրախ ձևով անցկացնել ժամանակը։[37]
Have eyes bigger than one's stomachԱչքը ծակ/ Աչքը անկուշտՎերցնել ավելին քան կարող ես ուտել։ Անկուշտ մարդ։[16]
Have eyes in the back of one's headԾոծրակին աչքեր ունենալԶգոն լինել, տեսադաշտից ոչինչ բաց չթողնել։
Head over heels (in love)1. Թավալգլոր/Գլխի վրա գալ 2․ Մինչև ականջների ծայրը սիրահարվել1․Գետին գլորվել՝ընկնել։

2․Ինչ-որ բանով տարված լինել։ Սիրահարվել։

Heard it through the grapevineԱկանջին հասնել (բամբասանքների միջոցով)Մի թեմայի շուրջ տեղեկություն ստանալ՝ հիմնված բամբասանքեների կամ ասեկոսեների վրա։
Hit the ceilingՊատեպատ խփվել/ Գազան կտրել/Գազազել, կատաղել՝ վերահսկողությունից դուրս գալու չափ։
Hit The Nail On The HeadՃիշտ նշանակետին խփել1․ Մատնացույց անել խնդրի/գործողության գլխավոր պատճառը։

2․ Ճիշտ պատասխան տալ։ 3․ Գործել հավուր պատշաճի։

4․ Ճիշտ դուրս գալ։

Hit the road1.Հեռանալ

2․Ճամփա ընկնել

1․ Մեկնել,

2․ Ճանապարհվել։

Hit the sackԱնկողին մտնելՊառկել քնելու։[38]
Hit the spot1. Նշանակետին հարվածել 2. Տեղին լինել1․ Ճիշտ դուրս գալ։ 2․ Հաճելի կամ գոհացնող լինել։
Hold the cardsԻրավիճակի տերը լինելՎերահսկել իրավիճակը։ Որոշումներ կայացնողի դերում լինել։
Hook, line and sinkerԱչքերին թոզ փչել/ Ծուղակը գցելԼիովին խաբեության զոհ դառնալ։[39]
Jump the shipԳործը թողնելԱնակնկալ կերպով դուրս գալ աշխատանքից։[40]
Just (one's) two cents/ My two cents/ Put my two cents in (US)Անվերջ խցկվել իր կարծիքով/ Մեջ ընկնել։Անընդհատ նույն բանը կրկնել։
kick the bucketՇունչը փչել/ Կյանքի թելը կտրվելՄեղմասացություն«մահանալ» բառի համար։[41]
kick the habitԹարգ տալՍովորությունից ազատվել (հիմնականում խոսքը գնում է վատ սովորությունների մասին)։
Kill two birds with one stone]Մի քարով երկու ընկույզ ջարդել/ Մի հարվածով երկու նապաստակ սպանելՄիանգամից երկու գործողություն կատարել։ Մի քայլով երկու գործողություն անել։
Let the cat out of the bagԲերանից խոսք թռցնելԳաղտնիքը բացահայտելԱսացվածքներ՝․ Մախատը պարկում չես պահի/ Կեղտը ձյան տակ չի մնա/ Ուլը քթոցի տակ չի մնա։
Look a gift horse in the mouthԱնուն կպցնել/ դնելՍտացած նվերը չհավանել, փորձել թերություններ գտնել։Հիմնականում օգտագործվում է ժխտական եղանակով․ Don't look a gift horse in the mouth (Անուն մի՛ դիր։ Նվիրած ձիու ատամներին չեն նայի)։
Method to (one's) madnessՆրա խենթ արարքները աննպատակ չեն/ Նա այնքան էլ խենթ չէՉնայած տարօրինակությանը, մտածված և տրամաբանական քայլ։Արտահայտությունը առաջին անգամ կիրառել է Շեքսպիրը՝ «Համլետ»-ը պիեսում․ (1602) "Though this be madness, yet there is method in it" (Խենթությունը հետևողական է)։
Nip in the budԱռաջն առնել/ Դիմացն առնելԽոչընդոտել իրադարձությունների ընթացքին նախքան դրանց ծավալվելը։
No horse in this race/ No dog in this fightՇահ/ օգուտ չունենալ։ Oգուտ չունիՄրցույթի մասնակցելիս արդյունքների հետևից չընկնել։ Մեկ լինել։
Off one's trolley/ Off one's rockerԽելքը թռցնել/Խելքը կորցնելԽելագարվել, գժվել, շշկռվել։Արտահայտությունները հայտնի դարձան 1890-ականների վերջին, երբ Ամերիկայի խոշոր քաղաքներում արդեն գործում էին տրամվայները։ "Rocker"-ը, ինչպես "trolley"-ին, նշանակում է «ճոպան», որի միջոցով այն կապվում է էլեկտրական հաղորդալարին և գործարկվում։ Ուստի, հավանական է, որ արտահայտության մեջ "Rocker"-ը ունի նույն իմաստը ինչ որ "trolley"-ին։ "Of your trolley" բնութագրում է այն իրավիճակը, երբ էլեկտրալարերի բացակայության պատճառով տրամվայը այլևս էներգիայի աղբյուր չի ունենում և չի աշխատում։[42]
Off the hookՄազապուրծ լինել/ Գլուխն ազատելԱզատվել վտանգից, պատասխանատվությունից, իրավիճակից։[43]
Once in a blue moonՏարին մեկ անգամ/ Հազարից մեկՇատ հազվադեպ պատահել/ տեղի ունենալ։
Own goalԻնքն իր բոստանը քար գցելՊատահականորեն վնաս կամ տհաճություն պատճառել իր իսկ անձին, կամ էլ թիմակիցներին։
Pop one's clogs (UK)Ոտները մեկնելՄահանալ։
The pot calling the kettle blackԻր աչքի գերանը չտեսնել, ուրիշի աչքի փուշը տեսնելՕգտագործվում է այն դեպքում, երբ քննադատողը կամ նկատողություն անողը չտեսնելով իր թերությունները մատնանշում է ուրիշինը։[44]
Piece of cakeԽաղ ու պարՀեշտ և թեթև գործողություն/ հանձնարարություն/ աշխատանք։
Preaching to the choirՁկանը լող տալ սովորեցնել/ Ձկանը լող տալ չեն սովորեցնում/ Գիտունին խելք սովորեցնելՄեկին փորձել մի բան սովորեցնել կամ քարոզել, ով արդեն գիտի դրա մասին։Ասացվածք՝․ Ինձնից ելել՝ ինձ լող տալ է սովորեցնում։[45]
Pull somebody's legՄեկին հիմարի տեղ դնել/Օյին խաղալ մեկի գլխինՍտելով հիմարացնել։
Push the envelopeԿաղապարներից/ սահմաններից դուրս մտածելԱռաջադրած հնարավորություններից դուրս գալ, ուրույն մեթոդներ մշակել։ Նախաձեռնել։Արտահայտությունը հայնտի է որպես ավիացիոն սլենգ։ Վերաբերում է ավիոդինամիկ ուժի ցուցիչներին, որոնք ներկայացնում են տվյալ ինքնաթիռի հնարավորության սահմանները։ Հիմնականում վերաբերում է արագությանը և բարձրությանը։ Արտահայտությունը հայտնի դարձավ Թոմ Վուլֆի 1979 թվականին գրված "The Right Stuff" գրքի շնորհիվ[16]։[16]
Pushing up daisiesԳերեզման մտնել/ Ոտները տնկելՄահանալ, այն աշխարհ գնալ։
Put the cat among the pigeonsԻրար խառնել/ Վնաս տալԱնհանգստություն, խառնաշփոթ առաջացնել։[46]
Raining cats and dogsՍաստիկ անձրև է տեղում/ Հեղեղ է թափվումՈւժեղ անձրև գալ։[47]
Right as rain1․ Կենսական

2․ Ողջ առողջ/ ձեռքը-ոտքը տեղը

1․Անհրաժեշտ, կարևոր, ցանկալի։ 2․ Լավ/ գերազանց վիճակում։Ագրարային համայնքի կյանքը մեծապես կախված է տեղական բերքից, որն էլ իր հերթին կախված է անձրևից։ Նախաարդյունաբերական տարիներին մեծ էր անձրևի դերը որպես գոյատևման գլխավոր աղբյուր։[48]
Rock the boatԱնդորրը խախտելԱսել կամ անել այնպիսի մի բան, որ կարող է անհանգստացնել կամ հուզել։
Shoot the breezeԵրկար-բարակ խոսել/ ՇատախոսելԱռանց շտապելու խոսել անկարևոր թեմաներից։[49]
Shooting fish in a barrelԽաղ ու պարՉափից հեշտ առաջադրանք կատարել։
Step up to the plateՔայլերի դիմել/Ձեռքը վերցնելՈրևէ պատասխանատվություն ստանձնել առանց որևէ ակնկալիքի։
Screw the poochԱմոթով մնալ/ Սևերես դառնալԽայտառակ լինել, անհաջողություն կրել՝ նվաստացուցիչ և ողբերգական ձևով։
Sleep with the fishesՁկան կեր դառնալՍպանվել։ Սպանությունը գաղտնի պահելու համար մարմինը գցել ջրի մեջ։Մարիո Պյուզոյի 1969 թվականին գրված «Կնքահայրը» վեպում հիշատակվում է այս արտահայտությունը․ "The fish means that Luca Brasi is sleeping on the bottom of the ocean,' (Վաղուց ձկան կեր է դարձել) he said. 'It's an old Sicilian message.'
Spill the beansԳաղտնիքը բացելԲացահայտել մեկի գաղտնիքը։
Spin one's wheelsԶուր Ժամանակ վատնել/ Գլուխ ցավեցնելՋանք թափել, տանջվել չնչին արդյունքի համար։
Straw that broke the camel's backՀամբերության բաժակը լցվելԱյլևս չդիմանալ մեկի անընդունելի գործողություններին։ Սահմանները անցնել։
Take the biscuit (UK)Չափի զգացումը կորցնել/ Համը հանելՉափն անցնել՝ դառնալով անտանելի և տհաճ։
Take the bull by the hornsՁուկը գլխից բռնել/ Եզան պոզերից բռնելՎճռականորեն պայաքարել վտանգավոր, տհաճ կամ բարդ խնդրի դեմ։ Դժվարությունից չփախչել։[16]
Take the cake (US)Աչքի ընկնել (որևէ բացասական հատկանիշով)Առանձնանալ որևէ վատ հատկանիշով։ Սահմանները անցնել։Նույն իմաստն է արտահայտում նաև անգլիական "take the biscuit" արտահայտությունը։
Take with a grain of saltԼուրջ չընդունել/ Թերահավատորեն մոտենալՄեկի ասածներին լուրջ չվերաբերվել՝ կասկածանքով մոտենալ։
Throw stones in glass housesՈւղտի ձագը ուղտին ասում է՝ վիզդ ծուռ է։Մեկը՝ գիտակցելով, որ նույն թեմայի շուրջ հավասարապես կարող է քննադատվել, միևնույն է քննադատում է դիմացինին։
Throw the baby out with the bathwaterՀոնքը շինելու տեղ աչքը հանել։Անցանկալի որևէ իրից կամ երևույթից ազատվելու ժամանակ կորցնել ինչ-որ կարևոր բան։
Throw under the busՄեղքը գցել ուրիշի վիզը/ Մեղավոր հանելՍեփական շահերի համար ինչ-որ մեկին մատնել։
Through thick and thinԹե լենության, թե նեղության օրեր քաշել/ Լավի ու վատի՝ ամեն տեսակ պայմանների միջով անցնել Եվ լավ և վատ օրեր ունենալ։
Thumb one's noseԲանի տեղ չդնել/Քիթը տնկելԱրհամարհական վերաբերմունք ցուցաբերել։
Tie one onԳլուխը տաքացնել/Գինին գլուխն ընկնել Հարբել։
Steal someone's thunderՍեփականացնել ուրիշի հաջողությունները/ Մեկից առաջ ընկնելԻրեն վերագրել այլ մարդկանց գրանցված հաղթանակները/ Խանգարել մեկին տպավորություն գործել։
Trip the light fantasticՇարժվել պարահանդեսային եղանակի ներքոՊարել։Արտահայտությունը վերագրվում է Ջոն Միլթոնի 1645 թվականին գրված "L'Allegro" պոեմին, որտեղ առկա են հետևյալ տողերը․ "Com, and trip it as you go, On the light fantastick toe."(Դե, շարժվի՛ր, զգա՛ քեզ ազատ, պարահանդեսային այս եղանակի տակ[50]։)[51]
Two a penny1.Գրոշներ արժենալ 2. Տարածված լինել1․ Էժան գին ունենալ։

2․ Հաճախ հանդիպող։

Under my thumbՁեռքի տակ/ ձեռքի տակ լինելՎերահսկողության, ենթակայության տակ լինել։[52]
Under the weatherՎատ զգալԹույլ զգալ՝ հիմնականում վատ եղանակի պատճառով։[53]
The whole nine yards1․ Ամբողջովին 2․ Ամբողջ ճանապարհին։1․ Լիովին։ 2․ Ողջ ճանապարհի ընթացքում։
Wild goose chaseԱնտեղի ճիգ գործադրել մի բանի վրա/ Սիզիփոսյան աշխատանք կատարելՁգտել իրականացնել մի անիրական գործողություն՝ ժամանակ վատնելով դրա վրա։
You can say that againՄիանգամայն իրավացի եք։ Տեղին ասացի՛ք։Ճշմարիտ խոսք։ Հաստատել խոսքի իսկությունը։

1. Ասացվածք 2․ Առած 3․ Կլիշե

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. usingenglish.com
  2. «idiomconnection». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 16-ին.
  3. «id·i·om». The Free Dictionary. Farlex, Inc. 2014. Վերցված է 2014 թ․ հունվարի 24-ին.
  4. «A bitter pill to swallow - Idioms by The Free Dictionary».
  5. «The Idioms». Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 29-ին.
  6. «A hot potato». TheIdioms.com. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 13-ին.
  7. «Ace in the hole». The free dictionary.com. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 30-ին.
  8. «Achilles' heel». phrases.org.uk free.
  9. «All ears». The free dictionary.com. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 30-ին.
  10. «Idioms = "All Thumbs" = Today's English Idioms & Phrases». Goenglish.com. Արխիվացված է օրիգինալից 2015-04-25-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 17-ին.
  11. «Idioms.in - Idioms and Phrases». Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 24-ին.
  12. back to the drawing board. (n.d.) The American Heritage Dictionary of Idioms by Christine Ammer. (2003, 1997).
  13. «Back to the drawing board - Idioms by The Free Dictionary».
  14. «Barking up the wrong tree». The Phrase Finder. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 30-ին.
  15. «Bizarre English Phrases You Need To Know». Preply blog. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 16-ին.
  16. 1 2 3 4 5 6 7 Siefring, Judith, ed. (2005). The Oxford Dictionary of Idioms (2nd ed.). Oxford: Oxford University Press. ISBN 0-19-861055-6.
  17. Harry Oliver, Bees' Knees and Barmy Armies: Origins of the Words and Phrases We Use Every Day, John Blake Publishing Ltd, 2011 ISBN 1857829441:
  18. Robert Allen, Allen's Dictionary of English Phrases, Penguin UK, 2008 ISBN 0140515119
  19. «Bird Brain - English Idioms». English The Easy Way. Արխիվացված է օրիգինալից 2018-01-15-ին. Վերցված է 2020-03-16-ին.
  20. Urdang, Laurence; Hunsinger, Walter W.; LaRoche, Nancy (1985). Picturesque Expressions: A Thematic Dictionary (2 ed.). Gale Research. էջ 321. ISBN 0-8103-1606-4.
  21. «Burning the midnight oil». The Phrase Finder. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 30-ին.
  22. «Idioms & Axioms currently used in America». Pride UnLimited. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 30-ին.
  23. «Idiom: By the seat of your pants». www.usingenglish.com. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 5-ին.
  24. «Skin of your teeth». Theidioms.com. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 30-ին.
  25. «American-English idiom Call it a day». Quotations.me.uk. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 30-ին.
  26. «Chomp at the bit». onlineslangdictionary.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 14-ին.
  27. «Chink in one's armor | Define Chink in one's armor at Dictionary.com». Dictionary.reference.com. Վերցված է 2012 թ․ հուլիսի 17-ին.
  28. «The Phrase Finder».
  29. «My English Pages».
  30. Ammer, Christine (2013 թ․ մայիսի 7). The American Heritage Dictionary of Idioms, Second Edition. Houghton Mifflin Harcourt. էջ 106. ISBN 0-547-67753-7.
  31. «Idiom: Don't have a cow». idiomsphrases.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 14-ին.
  32. «Idiom: Fit as a fiddle». UsingEnglish.com. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 30-ին.
  33. «Fly in the ointment - Idioms by The Free Dictionary».
  34. «Collins Dictionary Definition of 'grasp the nettle'».
  35. «Macmillan Dictionary'grasp the nettle' definition and synonyms».
  36. «The Phrase Finder: The meaning and origin of the expression: Grasp the nettle».
  37. «Have a blast». iStudyEnglishOnline.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 24-ին.
  38. «Hit the sack». funkyenglish.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 14-ին.
  39. «Hook, Line and Sinker». Merriam-Webster.com. Merriam-Webster. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 6-ին.
  40. «Jump Ship».
  41. «Kick the bucket». idiomreference.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 14-ին.
  42. Greenwald, Ken (2005 թ․ հունիսի 24). «off your rocker». wordwizard.com. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 30-ին.
  43. «Off the hook». Merriam-Webster.com. Վերցված է 2013 թ․ ապրիլի 5-ին.
  44. «The Pot Calling The Kettle Black - Cambridge Dictionary».
  45. «Preaching to the Choir». Արխիվացված է օրիգինալից 2017-02-01-ին. Վերցված է 2020-03-16-ին.
  46. «Random Idiom Definition - put the cat among the pigeons». myenglishpages.com. Վերցված է 2013 թ․ մայիսի 3-ին.
  47. «Raining cats and dogs - Idioms by The Free Dictionary».
  48. «Right as rain». Islandnet.com. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 4-ին.
  49. «Shoot the breeze - Idioms by The Free Dictionary».
  50. Kirkpatrick, Betty and Kirkpatrick, Elizabeth McLaren (1999) "light fantastic" Clichés: Over 1500 Phrases Explored and Explained Macmillan, New York, page 115, 978-0-312-19844-2
  51. «Trip the light fantastic - Idioms by The Free Dictionary».
  52. Evans, Andrew (2017 թ․ հունվարի 19). «How Irish falconry changed language». BBC Travel. Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.
  53. «Freedictionary dot com».

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]