Անգելիկի Պանագիոտատոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անգելիկի Պանագիոտատոու
հուն․՝ Αγγελική Παναγιωτάτου
Դիմանկար
Ծնվել է1875 կամ 1878
Մահացել է1954
Քաղաքացիություն Հունաստան
ԿրթությունԱթենքի համալսարան (1897)[1]
Մասնագիտությունբժիշկ և մանրէաբան
ԱշխատավայրԱթենքի համալսարան և Կահիրեի համալսարան
 Angeliki Panagiotatou Վիքիպահեստում

Անգելիկի Պանագիոտատոու (հուն․՝ Αγγελική Παναγιωτάτου, 1875 կամ 1878 - 1954), հույն բժշկուհի, մանրէաբան[2][3]։

Առաջին կին բժիշկը ժամանակակից Հունաստանում, որը Հունաստանում համալսարան է ավարտել (նախկինում Մարիա Կալապոտակեսն ուսանել է արտասահմանում)[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունաստանում ծնված Պանագիոտատոուն և իր քույր Ալեքսանդրան եղել են առաջին երկու ուսանողուհիները, որոնք 1893 թվականին ընդունվել են Աթենքի համալսարանի բժշկական դպրոց։ Նրանք ապացուցել են, որ գոյություն չունի պաշտոնական օրենք, որն արգելում է կանանց Հունաստանում համալսարան հաճախել[5]։ 1897 թվականին Անգելիկին դարձել է առաջին կինը, որն ավարտել է Աթենքի բժշկական դպրոցը[6]։

Գերմանիայում հետագա ուսումը ավարտելուց հետո վերադարձել է Աթենքի համալսարան՝ որպես դասախոս. Պանագիոտատոուն եղել է Աթենքի բժշկական դպրոցի հիգիենայի լաբորատորիայի առաջին կին դասախոսը[7]։

Ուսանողները բողոքել են և հրաժարվել հաճախել նրա դասընթացներին, քանի որ նա կին էր, ուստի Անգելիկին ստիպված հրաժարական է տվել[8]։ Տեղափոխվել է Եգիպտոս, որտեղ դարձել է Կահիրեի համալսարանի մանրէաբանության պրոֆեսոր, ինչպես նաև եղել է Ալեքսանդրիայի ընդհանուր հիվանդանոցի տնօրենը։ 1938 թվականին վերադարձել է Հունաստան և նշանակվել Աթենքի համալսարանի բժշկական դպրոցի պրոֆեսոր[9]։ Դարձել է Հունաստանում հիգիենայի և արևադարձային բժշկության պրոֆեսորի առաջին տեղակալը, 1947 թվականին՝ Աթենքի բժշկական դպրոցի պատվավոր պրոֆեսոր, 1950 թվականին՝ Աթենքի ակադեմիայի առաջին կին անդամը[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Geropeppa M., Altis D., Dedes N., Karamanou M. The First Women Physicians in the History of Modern Greek Medicine (хорв.) // AMHA – Acta Medico-Historica AdriaticaActa medico-historica Adriatica, 2019. — Vol. 17, Iss. 1. — P. 55—64. — ISSN 1334-4366; 1334-6253doi:10.31952/AMHA.17.1.3PMID:31315408
  2. Ogilvie Marilyn Bailey, Dorothy, Joy (2000)։ The Biographical Dictionary of Women in Science: L-Z։ էջեր 977–78։ ISBN 041592040X 
  3. «Panagiotatou, Angeliki (1878–1954)»։ Women in World History: A Biographical Encyclopedia։ Gale Research։ 2002։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-13-ին 
  4. Geropeppa, Maria; Altis, Dimitris; Dedes, Nikos; Karamanou, Marianna: The First Women Physicians in the History of Modern Greek Medicine, Acta Medico-Historica Adriatica . 2019, Vol. 17 Issue 1, p55-64. 10p.
  5. Geropeppa, Maria; Altis, Dimitris; Dedes, Nikos; Karamanou, Marianna: The First Women Physicians in the History of Modern Greek Medicine, Acta Medico-Historica Adriatica . 2019, Vol. 17 Issue 1, p55-64. 10p.
  6. Geropeppa, Maria; Altis, Dimitris; Dedes, Nikos; Karamanou, Marianna: The First Women Physicians in the History of Modern Greek Medicine, Acta Medico-Historica Adriatica . 2019, Vol. 17 Issue 1, p55-64. 10p.
  7. Geropeppa, Maria; Altis, Dimitris; Dedes, Nikos; Karamanou, Marianna: The First Women Physicians in the History of Modern Greek Medicine, Acta Medico-Historica Adriatica . 2019, Vol. 17 Issue 1, p55-64. 10p.
  8. Uglow Jennifer S, Hendry, Maggy (1999)։ The Northeastern Dictionary of Women's Biography։ էջեր 415–16։ ISBN 155553421X 
  9. Ogilvie Marilyn, Harvey, Joy (2003)։ The Biographical Dictionary of Women in Science: Pioneering Lives From Ancient Times to the Mid-20th Century։ էջ 1032։ ISBN 1135963428 
  10. Geropeppa, Maria; Altis, Dimitris; Dedes, Nikos; Karamanou, Marianna: The First Women Physicians in the History of Modern Greek Medicine, Acta Medico-Historica Adriatica . 2019, Vol. 17 Issue 1, p55-64. 10p.