Անա Մենդիետա
Անա Մենդիետա | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 18, 1948[1][2][3][…] |
Ծննդավայր | Հավանա, Կուբա[4][5][6][…] |
Վախճանվել է | սեպտեմբերի 8, 1985[1][2][3][…] (36 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[7] |
Ազգություն | կուբայական ծագմամբ ամերիկացիներ |
Քաղաքացիություն | ԱՄՆ[8] և Կուբա[9] |
Կրթություն | Այովայի համալսարան (1977) |
Մասնագիտություն | performance artist, արվեստագետ, նկարչուհի, վիզուալ արտիստ, land artist, լուսանկարիչ, վիդեոնկարիչ, քանդակագործ և մարզիկ |
Ոճ | ֆեմինիստական արվեստ[10] |
Ժանր | դիմապատկեր[5], կատարողական արվեստ[5], Վիդեոարտ և ինքնապատկեր |
Թեմաներ | կատարողական արվեստ |
Պարգևներ | |
Ամուսին | Կարլ Անդրե |
Ana Mendieta Վիքիպահեստում |
Անա Մենդիետա (իսպ.՝ Ana Mendieta, նոյեմբերի 18, 1948[1][2][3][…], Հավանա, Կուբա[4][5][6][…] - սեպտեմբերի 8, 1985[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[7]), կուբայական ծագմամբ ամերիկացի նկարչուհի։
Մանկություն և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անա Մենդիետան ծնվել է 1948 թվականի նոյեմբերի 18-ին Կուբայի Հավանա քաղաքում[13]։ Նրա ընտանիքը Կուբայում հայտնի է եղել իր հասարակական և քաղաքական գործունեությամբ[14]։ Հայրը՝ Իգնասիո Մենդիենտան, Ֆիդել Կաստրոյի և նրա Կուբայի հեղափոխության առաջին կողմնակիցներից էր, բայց դարձել է հակառակորդ, երբ իրեն խնդրել են հրաժարվել իր կաթոլիկ հավատից և մտնել Կուբայի Կոմունիստական կուսակցության շարքերը։ Երբ նա տեղեկացել է, որ իր երկու աղջիկները՝ 11-ամյա Անա և տասնհինգամյա Ռաքելինը, մասնակցել են ռեժիմի դեմ գաղտնի գործողություններին, նրանց 1961 թվականի սեպտեմբերի 11–ին ուղարկել է ԱՄՆ՝ «Պիտեր Պեն» օպերացիայի և «Մայամիի արքեպիսկոպոսության» աջակցությամբ։ Քույրերը հայտնվել են այն 14 000 երեխաների շրջապատում, որոնք ինքնուրույն են արտագաղթել ԱՄՆ։ Նրանք փախստականների ճամբարներում են անցկացրել իրենց առաջին շաբաթները, նախքան Այովայում գտնվող մի քանի մանկատներում և որդեգրող ընտանիքներում հայտնվելը[13]։ Երեք շաբաթ անց կաթոլիկակական բարեգործական ցանցային ընկերության միջոցով քույրերին նախ ուղարկել են Այովա նահանգի Դաբեկ քաղաքում գտնվող տներ[15], որտեղ նրանք մեծացել են որդեգրող տարբեր ընտանիքներում և հաճախել են դպրոց-ինտերնատ[16]։ Այլ հեղինակներ նշում են, որ քույրերը որդեգրող տարբեր ընտանիքներում ապրել են հինգ տարի։ Առաջին երկու տարին Մենդետաները ԱՄՆ-ում անընդհատ տեղափոխվել եին տեղից տեղ։ Քույրերը այդ ընթացքում միասին են եղել շնորհիվ ծնողների կողմից ստորագրված լիազորագրի, որը պարտադրել է չբաժանել աղջիկներին[17]։
1965 թվականին Իգնասիո Մենդիենտան դատապարտվել է քսան տարվա բանտարկության։ Նրան Կուբայի կրիզիսի նախաշեմին մեղադրել են Կենտրոնական հետախուզական ընկերության հետ համագործակցության համար։ Հաջորդ տարի աղջիկների մայրը՝ Ռաքել Մենդիետան և փոքրիկ եղբայրը՝ Իգնասիոն, կարողացել են Freedom Flights ինքնաթիռներից մեկով լքել Կուբան։ Նրանք տեղավորվել են Այովա նահանգի Սիդար Ռեփիդսի մոտակայք՝ քույրերին մոտ[16]։ Հայրը նրանց է միացել 1979 թվականին՝ Կուբայում տասնութ տարվա քաղաքական բանտարկությունից հետո[13]։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կուբայում Մենդիետան մեծացել է որպես միջին խավի երեխա՝ հաճախելով աղջիկների կաթոլիկ մասնավոր դպրոց։ Երբ նրան քրոջ հետ ուղարկել են Այովա, նրանք հաշվառվել են դժվար դեռահասների ուղղիչ դպրոցում, քանի որ դատարանը խուսափել է նրանց ուղարկել պետական հաստատություն[18]։ Երբ Մենդետան դպրոցում անգլերեն է ուսումնասիրել, նրա բառապաշարը շատ սահմանափակ է եղել։ Միջին դպրոցում նրա մեջ սեր է արթնացելարվեստի նկատմամբ[17]։
1965 թվականին Անա Մենդիետան ավարտել է դպրոցը և սկսեց սովորել Սու Սիթիի Briar Cliff University-ում, սակայն 1967 թվականին տեղափոխվել է Այովայի համալսարան, որտեղ ուսումնասիրել է ԱՄՆ-ի բնիկ ազգերի արվեստ և մշակույթ։ 1970 թվականին ասպիրանտուրայում սովորել է գեղանկարչություն։ Այդ ժամանակ նա ծանոթացել է նկարիչ Հանս Բրեդերի հետ, որը պրոֆեսոր էր այդ համալսարանում և որի հետ էլ Անան մինչև 1980 թվականի ամառ գտնվել է մասնագիտական և ռոմանտիկ հարաբերությունների մեջ։ 1970 թվականին Բրեդերը ստեղծել է Intermedia Program ծրագիրը և դարձել նոր կատարողական արվեստի համալսարանական կենտրոնի հիմնադիրներից (Center for New Performing Arts; CNPA)։ Մենդետան հանդես է եկել Բրեդերի մոդելի դերում և մասնակցել ռեժիսոր Ռոբերտ Ուիլսոնի CNPA սեմինարներին։ Այդպես նա մասնակցել է Handbill և Deafman Glance բեմադրություններին։ 1971 թվականին Անան գնացել է Մեքսիկա, որտեղ ավարտել է Հնագիտության ամառային դասընթացը։ 1972 թվականին Մենդետան ստացել է Արվեստի բակալավրի աստիճան, գեղանկարչության և Intermedia կիրառական արվեստի ոլորտում՝ արվեստի վարպետի աստիճան[19], սակայն արդյունքում հրաժարվել է գեղանկարչությունից և անցում կատարել դեպի պերֆոմանս և խառը տեխնիկա[20]։ Նա ասել է, որ գեղարվեստական դպրոցում առնչվել է մեծ խտրականության հետ։ Ասպիրանտուրայից հետո Մենդետան գնացել է Նյու Յորք[17]։
Ուսման ժամանակ Մենդիետան հարաբերությունների մեջ է մտել 1970-ական թվականների գեղարվեստական ավանգարդի հետ, որի շնորհիվ ծանոթացել է այնպիսի գեղարվեստական շարժումների, ինչպիսին է վեննական ակցիոնիզմը[20]։ Այդ ժամանակ նրա աշխատանքն ուղղված է եղել կանանց հանդեպ բռնությանն ու արյանը։ Նրա մոտ հետաքրքրություն է առաջացել նաև հոգևոր և կրոնական արարողակարգերի հանդեպ[21]։
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անա Մենդիետայի առաջին ցուցահանդեսը կայացել է 1971 թվականին՝ Այովայի համալսարանում։ 1972 թվականից նա դիմել է պերֆորմանսին և մեդիա արվեստին՝ ակտիվորեն օգտագործելով լուսանկարը։ Նրա սուր քաղաքական աշխատանքների թափանցիկ թեման եղել է բռնությունը կնոջ հանդեպ՝ հաճախ կենդանիների արյան օգտագործմամբ։ Բոդի-արտի հետ համատեղ (1972-1978) զբաղվել է լենդ-արտով (1973-1980)՝ ստեղծելով մարմնի հետքեր (սիլուետներ) տարբեր բնական միջավայրերում՝ քար, կավ, ավազ։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1985 թվականին ամուսնացել է քանդակագործ-մինիմալիստ Անդրե Կառլի հետ։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնությունից 8 ամիս անց, 1985 թվականի սեպտեմբերի 8-ի առավոտյան նկարչուհին ընկել է իրենց բնակարանի լուսամուտից, որը գտնվում էր Նյու Յորքի Գրինվիչ Վիլիջ տան 34-րդ հարկում («դուրս եկավ լուսամուտից», «went out of the window», այսպես է ասել Անդրեն, երբ զանգահարել է 911)։ Ողբերգության հանգամանքները նկարագրված են գրող, լրագրողական հետազոտությունների վարպետ Ռոբերտ Կացի (անգլ.՝ Robert Katz, 1933-2010) 1990 թվականին գրված «Naked by the Window» գրքում[22]։ Կասկածներն ընկել են ամուսնու վրա, սակայն 1988 թվականին նրան լիովին արդարացրել են, և նկարչուհու մահը վերագրվել է որպես ինքնասպանություն։
Ընտրված աշխատանքներ (սերիաներ)[խմբագրել | խմբագրել կոդը]
- Facial Variation Cosmetic (1972)
- Arbol de la vida
- Silhouettes (1973-1980)
Ճանաչում և ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1983 թվականին արժանացել է Հռոմեական մրցանակի։
Նրա հիշատակի հուշապատը ստեղծել է Նենսի Սփերոն։ (1991)։ Նրա հիշատակին Նենսի Մորեխոն նվիրել է բանաստեղծություն (2004)։
Նկարչուհու ժառանգությունը տնօրինում է Նյու Յորքի Lelong պատկերասրահը։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Robert Katz Naked by the Window: The Fatal Marriage of Carl Andre and Ana Mendieta. — New York: Atlantic Monthly Press, 1990. — 428 с. — ISBN 0871133547
- Blocker J. Where is Ana Mendieta?: identity, performativity, and exile. Durham: Duke UP, 1999.
- Viso O. M. Unseen Mendieta: the unpublished works of Ana Mendieta. Munich; New York: Prestel, 2008.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ana Mendieta — 2008.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.) — São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
- ↑ 4,0 4,1 4,2 Բարսելոնայի ժամանակակից արվեստի թանգարան — 1995.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 http://vocab.getty.edu/page/ulan/500052055
- ↑ 6,0 6,1 6,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 7,0 7,1 7,2 Կերպարվեստի արխիվ
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ https://rkd.nl/nl/explore/artists/55203
- ↑ https://americanart.si.edu/artist/ana-mendieta-6832
- ↑ https://www.gf.org/fellows/all-fellows/ana-mendieta/
- ↑ https://www.britannica.com/biography/Ana-Mendieta
- ↑ 13,0 13,1 13,2 Ana Mendieta Արխիվացված 2013-04-15 archive.today Solomon R. Guggenheim Museum, Նյու Յորք
- ↑ Camhi, Leslie (2004 թ․ հունիսի 20). «ART; Her Body, Herself». The New York Times (անգլերեն). ISSN 0362-4331. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ Cabañas, Kaira Ana Mendieta: "Pain of Cuba, Body I Am"(անգլ.) // Woman's Art Journal : journal. — 1999. — Т. 20. — № 1. — С. 12—17. —
- ↑ 16,0 16,1 Olga Viso: Unseen Mendieta. The Unfinished Works of Ana Mendieta, Prestel, München 2008. S. 14.
- ↑ 17,0 17,1 17,2 Frank, Priscilla (2016 թ․ մարտի 7). «The Life Of Forgotten Feminist Artist Ana Mendieta, As Told By Her Sister». Huffington Post (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 11-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ O'Hagan, Sean (2013 թ․ սեպտեմբերի 21). «Ana Mendieta: death of an artist foretold in blood | Art and design». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ Viso, Olga Ana Mendieta: Earth Body. — Ostfildern-Ruit: Hatje Cantz Publishers, 2004.
- ↑ 20,0 20,1 Olga Viso: Unseen Mendieta. The Unfinished Works of Ana Mendieta, Prestel, München 2008. S. 16.
- ↑ Blocker, Jane Where Is Ana Mendieta?: Identity, Performativity, and Exile. — Duke University of Press: Durham: Duke University of Press, 1999. — ISBN 0822323044
- ↑ Рецензия Винсента Патрика на книгу «Naked by the Window» (1990) помещена в New York Times, в номере от 10 июня 1990. Статья озаглавлена «A Death in the Art World». Արխիվացված 2021-06-10 Wayback Machine
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կենսագրություն, ցուցադրություններ(ֆր.)
- Համառոտ կենսագրություն, ցուցադրություններ(ռուս.)
- Աշխատությունները աշխարհի թանգարաններում
- Lelong պատկերասրահի կայքում
- Մարմինը և նրա հետքերը Նենսի Սպերոյի և Անա Մենդետայի աշխատանքներում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անա Մենդիետա» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 18 ծնունդներ
- 1948 ծնունդներ
- Հավանա քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 8 մահեր
- 1985 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Այովայի համալսարանի շրջանավարտներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ամերիկացի արվեստագետներ
- Ամերիկացի կին լուսանկարիչներ
- Ամերիկացի կին քանդակագործներ
- Ամերիկացի նկարչուհիներ
- Ամերիկացի ֆեմինիստներ
- Ինքնասպան նկարիչներ
- Կուբացի ֆեմինիստներ
- Ֆեմինիստ արվեստագետներ