Անա Մատո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անա Մատո
իսպ.՝ Ana Mato
(Ana Mato) Echániz en el Consejo Interterritorial (6946724154) (cropped).jpg
 
Կուսակցություն՝ Ժողովրդական կուսակցություն
Կրթություն՝ Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր սեպտեմբերի 24, 1959(1959-09-24) (60 տարեկան)
Ծննդավայր Մադրիդ, Իսպանիա
Քաղաքացիություն Flag of Spain.svg Իսպանիա
Ի ծնե անուն իսպ.՝ Ana Mato Adrover
Ամուսին Jesús Sepúlveda Recio?

Անա Մատո Ադրովեր (իսպ.՝ Ana Mato Adrover, սեպտեմբերի 24, 1959(1959-09-24), Մադրիդ, Իսպանիա), իսպանացի պետական և քաղաքական գործիչ, Իսպանիայի ժողովրդական կուսակցության անդամ: Մարիանո Ռախոյի կառավարությունում զբաղեցրել է առողջապահության, սոցիալիական ծառայությունների և հավասարության նախարարի պաշտոնը[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անա Մատո Ադրովերը Մադրիդի Կոմպլուտենսեի համալսարանում սովորել է քաղաքական և սոցիալական գիտություններ: 1987 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է Կաստիլիայի և Լեոնի Խոսե Մարիա Ասնարի և նրա իրավահաջորդ Խեսուս Մորնեոյի կառավարության նախագահի խորհրդական: 1991-1993 թվականներին եղել է Մադրիդի ինքնավար համայնքի տարածաշրջանային խորհրդարանի պատգամավոր: 1993-2004 թվականներին Մադրիդի ընտրատարածքից եղել է Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր։ 2004-2008 թվականներին եղել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր։ 2008 թվականից Մադրիդի ընտրատարածքից պատգամավորների Կոնգրեսի պատգամավոր է։ Զբաղեցնում Է Ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարի՝ ընտրությունների կազմակերպման և անցկացման հարցերով տեղակալի պաշտոնը: 2011 թվականի դեկտեմբերի 22-ից Մատոն Ռախոյի կաբինետում զբաղեցնում է առողջապահության, բարեգործության և իրավահավասարության նախարարի պաշտոնը և ստիպված էր հրաժարական տալ ամուսնու հանցագործություններին մեղսակցության մեջ նրա դեմ առաջադրված մեղադրանքների կապակցությամբ:

Ամուսնացած է եղել Պոսուելո դե Ալարկոն քաղաքի նախկին քաղաքապետ Խեսուս Սեպուլվեդայի հետ, որը ներգրավված է եղել «Գյուրտելի գործ» կոռուպցիոն սկանդալում: Ունի երեք երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]