Անա Ալիսիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անա Ալիսիա
իսպ.՝ Ana Alicia Ortíz
Ana Alicia.jpg
Ծնվել էդեկտեմբերի 12, 1956(1956-12-12)[1] (63 տարեկան)
ԾննդավայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ԿրթությունՈւելսլի քոլեջ, Էլ Պասոյի Տեխասի համալսարան և Southwestern University?
ՔաղաքացիությունFlag of Mexico.svg Մեքսիկայի Միացյալ Նահանգներ և Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի

Անա Ալիսիա (անգլ.՝ Ana Alicia, դեկտեմբերի 12, 1956(1956-12-12)[1], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկացի դերասանուհի:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անա Ալիսիա Օրթիսը ծնվել է Մեխիկոյում, որտեղ հայրն ու մայրը աշխատում էին հագուստի արտադրության գործարանում[2]: Մանկության տարիներին Անայի ընտանիքը տեղափոխվել է Էլ Պասո (Տեխաս), իսկ հետագայում նա ստացել է Ուելսի Քոլեջում սովորելու կրթաթոշակ, սակայն չնայած դրան նա նախընտրեց ուսումնասիրել դերասանական վարպետություն Տեխասի համալսարանում:

1977 թվականին Անա Ալիսիան տեղափոխվեց Լոս Անջելես, որտեղ սկսել է իր հետագա կարիերան կինոյում և հեռուստատեսության մեջ: Նա ստացել է մշտական դեր «Ռայանի հույսը» ցերեկային օճառային օպերայում: Տասնհինգ ամիս շոուի նկարահանումներից հետո նա լքել է այն և սկսել նկարահանվել «Աստղային հածանավ.Գալակտիկա» և «Բակ Ռոջերսը 25-րդ դարում»: 1981 թվականին նա հայտնվել է «Հելոուին 2» ֆիլմում:

Անա Ալիսիան առավել հայտնի է Մելիսա Ագրեթիի իր դերի համար, «Ֆելկոն Կրեստ» հեռուստասերիալում: Նա նկարահանվել է այնտեղ 1982-1989 թվականներին: 1989 թվականին «Ռոմերո» ֆիլմում Անան խաղացել է գլխավոր կանացի դերը, ինչից հետո հայտնվել է մի քանի հեռուստաֆիլմերում: 1994 թվականին Անան ամուսնացավ և այժմ ունի երկու երեխա[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (чеш.) — 2001.
  2. Ana-Alicia profile at Film Reference.com
  3. «Biography for Ana Alicia»։ Արխիվացված օրիգինալից 2012-10-05-ին։ Վերցված է 2012-05-31 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]