Անարձագանք սենյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անարձագանք սենյակ

Անարձագանք սենյակ (անգլ.՝ Anechoic chamber), արտաքին աղմուկները և էլեկտրամագնիսական ալիքներն արգելափակող վայր։ Սենյակն արգելափակում է ձայների 99,99%-ը: Գինեսի ռեկորդների գրքում այն գրանցված է որպես աշխարհի ամենալուռ վայր։ Սենյակը գտնվում է ԱՄՆ-ի Հարավային Մինեապոլիսի Օրֆիլդի Լաբորատորիայում (անգլ.՝ Orfield Laboratories):

«Անարձագանք սենյակ» տերմինը առաջին անգամ առաջարկել է ձայնագիտության մասնագետ Լեո Բերանեկը։ Սենյակի հիմնադիրը և տնօրենը Սթիվեն Օլֆրիդն է։ Սենյակում ամենաերկար ժամանակահատվածը, որին դիմացել են մարդիկ՝ նամանավանդ լույսն անջատած վիճակում, կազմել է ոչ ավելի քան 45 րոպե։ Օրֆիլդը, կարողացել է դիմանալ միայն 30 րոպե: Նրա համոզմամբ մարդուն ավելի շատ շեղում է ոչ թե աղմուկը, այլ լռությունը[1]:

Անարձագանք սենյակի նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացարձակ լռություն ստանալու համար սենյակը կառուցելիս օգտագործել են մեկուսացված պողպատից երկշերտ պատեր, մեկ մետր լայնությամբ ապակեթել ակուստիկական հիմնաշերտեր և 30 սմ հաստության բետոն[2]։

Ականջակալների ստուգումը անարձագանք սենյակում

Սթիվեն Օրֆիլդն ասում է, որ երբ լռությունը դառնում է բացարձակ, լսողությունը սկսում է աստիճանաբար հարմարվել։ «Որքան ավելի լուռ է սենյակը, այնքան իրականում ավելի շատ բան եք սկսում լսել. օրինակ՝ ինչպես է բաբախում սիրտը, ինչ ձայներ են հանում ձեր աղիները, ինչպես են շարժվում թոքերը, այսինքն մարդ սկսում է լսել սեփական օրգանիզմի յուրաքանչյուր ձայն»,- ներկայացրել է հիմնադիրը՝ հավելելով. «Անարձագանք սենյակում դուք ինքներդ եք ձայն դառնում»։

Ըստ Օրֆիլդի անարձագանք սենյակը շփոթեցնող է, քանի որ այն ստիպում է մի տեղում նստած մնալ։ Սրա պատճառն այն է, որ տարածության մեջ, օրինակ՝ քայլելիս, մենք կոմնորոշվում ենք ձայներով։ Անարձագանք սենյակում չկա ոչ մի ազդակ, որը թույլ կտա պահել հավասարակշռութունը, այդ իսկ պատճառով էլ ավելի լավ է նստած մնալ։

Մարդու համար անարձագանք սենյակը կարող է լուրջ փորձություն դառնալ։ Սենյակում գտնվելուց մի քանի րոպե անց սկսում ենք համակերպվել ձայնի բացակայության հետ՝ փորձելով գտնել ավելի ու ավելի թույլ ձայնային ազդանշանները։ Ծանր դեպքերում դրանք լսելը ունակ է հյուծել մարդուն[3]։

ՆԱՍԱտիեզերագնացները, որոնց մարզում են ջրային հատուկ ամբար-մեկուսարաններում, որոշ ժամանակ այս սենյակում մնալուց հետո սկսում են հալյուցինացիաներ ունենալ։ Սա պայմանավորված է նրա հետ, որ մեր մարմինը փորձում է ոչնչից ձայներ ստեղծել[4]։

Ակուստիկ անարձագանք սենյակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակուստիկ անարձագանք սենյակ

Անարձագանք սենյակը իրենից ներկայացնում է ոչ միայն մարդկանց փորձության ենթարկելու միջոց, այլ նաև օգտագործվում է մի շարք արտադրողների կողմից սեփական արտադրանքի ձայնի բարձրությունը կամ աղմուկը չափելու համար (օրինակ՝ բջջային հեռախոսների էկրաններ, սրտի փականներ, անջատիչներ) և ձայնային համակարգի որակի ստուգման նպատակով։

Ձայնագիտության մեջ ակուստիկ անարձագանք սենյակներն օգտագործվում են անսահմանափակ տարածություն կեղծելու համար, որտեղ աղբյուրի ձայնային ալիքները երբեք հետ չեն վերադառնում։ Այսպիսի սենյակներն օգնում են կատարել բարձրախոսների, ականջակալների անտենայի ուղղվածության դիագրամի չափումներ, օգնում են ուսումնասիրել արդյունաբերական արտադրանքի ձայների բաշխումը։

Հաճախ ակուստիկ անարձագանք սենյակներն օգտագործում են երաժշտական կատարումների ձայնագրություններ իրականացնելու համար[5]։

Կիսաարձագանք սենյակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիսաարձագանք սենյակը, ի տարբերություն անարձագանք սենյակի, չի կլանում էներգիան բոլոր ուղղություններով։ Այն ունի ամուր հատակ, որը հանդես է գալիս որպես աշխատանքային հարթակ՝ ծանր իրեր պահելու համար (օրինակ՝ ավտոմեքենաներ, լվացքի մեքենաներ, արդյունաբերական սարքեր

Կիսաարձագանք սենյակը արգելափակում է դրսից եկող վիբրացիաները և էլեկտրամագնիսական ազդանշանները։ Կիսաարձագանք սենյակը, ինչպես և ակուստիկ անարձագանք սենյակը, իդեալական է ձայնագրման ստուդիաների համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]