Անատոլի Սոբինոյի անվան զբոսայգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox plant.png
Անատոլի Սոբինոյի անվան զբոսայգի
ռուս.՝ Парк имени Анатолия Собино
Памятник на могиле Виталия Сабинина (Анатолия Собино).jpg
Տեսակպուրակ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՎարչատարածքԴոնի Ռոստով
Անատոլի Սոբինոյի անվան զբոսայգիը գտնվում է Ռուսաստանում
Անատոլի Սոբինոյի անվան զբոսայգի
Անատոլի Սոբինոյի անվան զբոսայգիը գտնվում է Երկիրում
Անատոլի Սոբինոյի անվան զբոսայգի
Անատոլի Սոբինոն
Անատոլի Սոբինոյի գերեզմանը զբոսայգում
Անատոլի Սոբինոյի պատվանդանի գրությունը

Անատոլի Սոբինոյի անվան զբոսայգի (ռուս.՝ Парк имени Анатолия Собино), մշակույթի և հանգստի զբոսայգի[1], որը գտնվում է Դոնի Ռոստովի Երկաթուղային շրջանում։ Զբոսայգին իր անվանումը ստացել է ի պատիվ հեղափոխական Անատոլի Սոբինոյի։ Հաճախ քաղաքացիները այս վայրն անվանում են գարշելի պուրակ[2]։ Զբոսայգու տարածքում պահպանվել է Անատոլի Սոբինոյի (Վիտալի Սաբինին) գերեզմանը, ինչով էլ պայմանավորված է կանաչ զանգվածի անվանումը[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակին Անատոլի Սոբինոյի անվան զբոսայգու տեղում գոյություն է ունեցել Լենգորոդյան զբոսայգին, որը համարվում էր Անդրտեմեռնիկյան բնակատեղիի գլխավոր զբոսայգին[4]։

Խորհրդային Միության տարիներին պուրակը մի փոքրիկ կանաչապատ տարածք էր։ Զբոսայգու տարածքում գտնվում էին դիտանիվ, մանկական ատրակցիոններ, ամառային էստրադա, բացօթյա կինոթատրոն[2] և պլանետարիում[5]։ XXI դարում զբոսայգու տարածքի շատ կառույցներ գտնվում են վթարային վիճակում և վերականգնման կարիք ունեն։ Ողջ տարածքում գտնվում են հին շինությունների բեկորներ, որոնց թվում են բեմական հարթակի մնացորդները, որոնք շրջապատում են աղյուսներ և շինարարական բլոկներ, ինչպես նաև աղյուսե պատ։ Ժամանակին տեղադրված նստարանները հիմնականում ոչնչացված են և կոտրված, մայթերն ավերված են[2]։

2006 թվականին զբոսայգին ստացավ պուրակի կարգավիճակ և հայտնվեց համայնքային գույքի և բարեկարգման շրջանային վարչության հաշվեկշռում։ Տարածքում տեղի են ունեցել որոշ փոփոխություններ. վթարային ծառերը էտվել են, իրականացվել է քանդված օբյեկտների մասնակի ապամոնտաժում։ 2013 թվականի մայիսին նախաձեռնող խմբի մասնակիցները սկսել են իրականացնել ծաղկաթմբերի բարեկարգման աշխատանքներ։ Կենտրոնական ճեմուղին մարզահրապարակին միացնող աստիճանները պետք է վերանորոգվեն, նաև պետք է իրականացվեն անհրաժեշտ աշխատանքներ Անատոլի Սոբինոյի հուշակոթողը վերականգնելու ուղղությամբ։

Զբոսայգու մասնակի վերականգնումը սկսել է տեղի ունենալ 2014 թվականին։ Սկսվել է տերևների մաքրման աշխատանքը։ Հայտնվել է փոքր մանկական խաղահրապարակ։ 2015 թվականի վերջին հայտարարվեց, որ Անատոլի Սոբինոյի անվան զբոսայգու տարածքը կարգի է բերվելու։ Ներկայացվել են տարածքը բարեկարգելու տարբերակներ, սակայն այդ ժամանակ դեռ չէին ընտրվել վերջնական տարբերակները[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]