Անատոլի Սմիռնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անատոլի Սմիռնով
Ծնվել է1894
Մահացել է1980

Անատոլի Սմիռնով (1894-1980), խորհրդային հոգեբան, ՌԽՖՍՀ ՄԳԱ (1947), ԽՍՀՄ ՄԳԱ (1968) իսկական անդամ։

Ավարտել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը (19161945-1972 թվականներին՝ ԽՍՀՄ ՄԳԱ հոգեբանության ինստիտուտի տնօրեն, 1955-1958 թվականներին և 1966 թվականից՝ «Վոպրոսի պսիխոլոգիի» («Вопросы психологии») ամսագրի գլխավոր խմբագիր, ՌԽՖՍՀ հոգեբանների ընկերության առաջին պրեզիդենտ (1959—1963)։ Սմիռնովի հետազոտությունները նվիրված են հիշողության պրոբլեմներին, տեսողական ընկալման հարցերին, մանկան և մանկավարժական հոգեբանությանը, հոգեբանության պատմությանը։ Հեղինակակից և գլխավոր խմբագիրն է մանկավարժական բուհերի հոգեբանության դասագրքի։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 459 CC-BY-SA-icon-80x15.png