Անատոլի Սլիվկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անատոլի Սլիվկո
Պատկեր
Ի ծնե անունԱնատոլի Սլիվկո Եմելյանի
Մականուն«Փորաթափ ջոկատավար»[1][2], «Վաստակավոր տանջող»
Ծննդյան ամսաթիվդեկտեմբերի 28, 1938(1938-12-28) (85 տարեկան)
Ծննդավայրքաղաք Իզբերբաշ, Դաղստանի ԱԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվսեպտեմբերի 16, 1989(1989-09-16)
Մահվան վայրՆովոչերկասկ
Մահվան պատճառԳնդակահարում
Պատիժմահապատիժ
Սպանություն
Զոհերի թիվ7
Սպանության շրջան1964—1985
Սպանության հիմնական տարածքՆևիննոմիսկ
Սպանության եղանակԽեղդում
ԴրդապատճառՍեքսուալ, հաճույքի ստացում տանջանքներ պատճառելուց և սպանելուց
Ձերբակալության ամսաթիվ1985 թվականի դեկտեմբերի 28

Անատոլի Սլիվկո Եմելյանի (դեկտեմբերի 28, 1938(1938-12-28), Izberbash, Կայակենտսկի շրջան, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 16, 1989(1989-09-16), Նովոչերկասկ, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային սերիական մարդասպան և պեդոֆիլ, գործել է Ստավրոպոլի երկրամասի Նևիննոմիսկ քաղաքում՝ 1964-1985 թվականներին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ հակումներ չի ունեցել հակառակ սեռի նկատմամբ, չնայած հանդիպել է աղջիկների հետ։ Նևիննոմիսկում աշխատանքի է անցնում «Азот» ձեռնարկությունում, որտեղ զբաղվում էր երիտասարդների հետ աշխատանքներով, կազմակերպել է «ЧЕРГИД» (կրճատվել է «Через реки, горы и долины» (Գետերով, սարերով և հովիտներով) արտահայտությունից) տուրիստական ակումբը, անդամակցել է ԽՄԿԿ-ին։ Ամուսնացել է, ուներ երկու երեխա, բայց, չնայած դրան, կնոջը շատ քիչ էր ուշադրություն դարձնում։ Պիոներական ճամբարներում եղել է ջոկատավար։ Զբաղվում էր սիրողական ֆոտո- և կինոնկարահանումներով։ Բացի ԽՄԿԿ-ին անդամակցելուց, եղել է ՌԽՖՍՀ-ի վաստակավոր ուսուցիչ (1977), կոմունիստական աշխատանքների առաջավոր աշխատավոր, Նևիննոմիսկի քաղաքային խորհրդի պատգամավոր, լեռնային զբոսաշրջության սպորտի վարպետ։

Սպանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1961 թվականին ավտովթարի ականատես է եղել, որի ժամանակ հարբած մոտոցիկլավարը վթարի էր ենթարկել պիոներների շարասյանը՝ նրանցից մեկին ծանր վնասվածքներ հասցնելով։ Պիոները տեղում մահացել է։ Այդ ընթացքում Սլիվկոն ունեցել է սեռական գրգռվածություն, որը հետագայում կրկնվելու հակումներ ուներ՝ հիշելով իրադարձության առանձին դետալներ։

Զոհերին փնտրում էր մանկական տուրիստական ակումբի անդամների մեջ (մեծ մասամբ անապահով ընտանիքի տղաներ), որը ինքն էր ղեկավարում։ Տիրապետելով մանկական հոգեբանության ինտուիտիվ գիտելիքներին՝ նրանց արագ իր կամքին էր ենթարկում՝ ներգրավելով «արկածային ֆիլմերի» նկարահանումների մեջ, որոնք կապված էին ինչպես նմանակումների, այնպես էլ բռնությունների հետ, սպառնում էր զանցանքների համար հեռացնել ակումբից, որոնք առաջարկում էր ուղղել «գաղտնի փորձարկումներում» մասնակցելով, նրանց համար գնում էր սնունդ և հագուստ, առաջարկում էր գումար (այդ թվում նաև արտասահմանյան արժույթ)։ Ընդհանուր հաշվով Սլիվկոյի փորձարկումներին, որոնք ամեն անգամ դառնում էին ավելի դաժան և վտանգավոր, մասնակցել են ակումբի 43 անդամները։ Մոլագարը տղաներին հագցնում էր պիոներական համազգեստ, ձգում էր պարանների վրա, կախում ծառից, հետևում տանջանքներին և ջղակծկումներին, ինչից հետո անցկացնում էր վերակենդանացման միջոցառումներ։ Ողջ մնացած զոհերը կա՛մ չէին հիշում կատարվածը, կա՛մ վախենում էին դրա մասին խոսել։ Իսկ այն երեխաներին, ովքեր պատմում էին ամենի մասին, ոչ ոք չէր հավատում։

Սլիվկոյի «թուլությունների» արդյունքում, որոնց նա աստիճանաբար ավելի հանդուրժողաբար էր մոտենում, ընդհանուր հաշվով սպանվել էին մինչև 16 տարեկան 7 տղաներ։ Սպանությունները և դրանց հետևող դիակների մասնատումը նկարահանում էր կինոժապավենի վրա, պահում էր օրագիր։ Այդ նյութերը ծառայեցին որպես ուղղակի հանցանշաններ՝ մոլագարի դեմ։ Տառապում էր պիրոմանիայով և կոշիկների նկատմամբ պաթոլոգիկ ֆետիշիզմով՝ հալեցնում կամ այրում էր իր կողմից սպանված երեխաների կոշիկները։

Ձերբակալում և մահապատիժ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած տուրիստական ակումբի դաստիարակների ցուցմունքներին՝ երեխաների անհետացման հետքննությունը, ովքեր գնացել էին «ֆիլմի նկարահանումների», տևեց տասը տարի։ Մոլագարը ձերբակալվել է միայն 1985 թվականի դեկտեմբերի 28-ին՝ դատախազ Տամարա Լանգուևայի պահանջով[3]։ 1986 թվականի հունվար և փետրվար ամիսների ընթացքում Սլիվկոն խոստովանական ցուցմունքներ է տվել բոլոր սպանությունների վերաբերյալ։ Հետաքննությունը երկար չտևեց, քանի որ լուսանկարները և ֆիլմերը, որպես հանցանշան, բավարար էին։ Սլիվկոյի դատը կայացել է 1986 թվականի հունիսին։ Դատարանի որոշմամբ՝ դատապարտվել է մահապատժի և գնդակահարվել է 1989 թվականին՝ Նովոչերկասկի բանտում։ Մահապատժից մի քանի ժամ առաջ կոնսուլտացիա է տվել քննիչ Իսսա Կոստոևին՝ այլ սերիական մարդասպան Անդրեյ Չիկատիլոյի գործի վերաբերյալ։ Իհարկե նա ոչնչով չօգնեց, քանի որ նրա բոլոր խորհուրդները սխալ դուրս եկան[4]։

Հանրային մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հոկտեմբերի 24-ին թողարկվել է Կիրիլ Օվսյանկինի «Желаю поскорее сбыться твоему смертному приговору» ալբոմը, որի ստեղծագործություններից մեկը՝ «7 из 40», նվիրված է Անատոլի Սլիվկոյի գործին[5]։ Սլիվկոյի գործի մասին նաև նկարահանվել են մի շարք փաստագրական ֆիլմեր.

  • «Փոխակերպուկի օրագիրը»՝ «Քրեական Ռուսաստան» շարքից։
  • ТВ МВД — «Վատ մարդիկ»
  • Ախտորոշումը՝ մոլոգար (2004)։
  • «Մահվան պարը»՝ «Մահվանը հաղթածները» շարքից։
  • «Վաստակավոր տանջող»՝ «Քրեական պատմություններ» շարքից։
  • «Բոլորի հետ միայնակ» ծրագիրը 2 մասով թողարկել է Սլիվկոյի մասին հաղորդում։

Գեղարվեստական ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սլիվկոն բազմիցս հիշատակվում է «Մարդասպանի պրոֆիլը» ռուսական բազմասերիանոց հեռուստաֆիլմում։
  • Ռուսական «Մեթոդ» բազմասերիանոց հեռուստաֆիլմ. 4-րդ սերիան Սլիվկոյի հանցագործությունների վրա է հիմնված, գործողությունները կենտրոնացված են «Романтик» տուրիստական ակումբի շուրջ։ Այդպիսի անվանումով ակումբ ժամանակին ղեկավարում էր նաև Սլիվկոն։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Вожатый-Потрошитель»: что сделал заслуженный учитель Анатолий Сливко
  2. «Вожатый-потрошитель»: ужасы по-настоящему
  3. «Наедине со всеми. Дело Сливко». Наедине со всеми. Первый Канал. 29 октября 2013 года.
  4. Масалов, 2007, էջ 221
  5. «7 из 40». Genius.com. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 26-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ա. Մասալով, Ամենահայտնի մոլագարները, Դոնի Ռոստով, «Феникс», 2007 — 256, էջեր 256 — 256 էջ, ISBN 978-5-222-11044-7։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]