Անատոլի Ռապոպորտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անատոլի Ռապոպորտ
ռուս.՝ Анато́лий Бори́сович Рапопо́рт
Ծնվել էմայիսի 22, 1911(1911-05-22)[1][2]
Լոզովայա, Pavlogradsky Uyezd, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 20, 2007(2007-01-20)[3][1][2] (95 տարեկան)
Տորոնտո, Կանադա[4]
բնական մահով
Քաղաքացիություն ԱՄՆ և  Ռուսական կայսրություն
Մասնագիտությունմաթեմատիկոս, համալսարանի դասախոս և հոգեբան
Հաստատություն(ներ)Տորոնտոյի համալսարան և Միչիգանի համալսարան
Գործունեության ոլորտՀամակարգերի տեսություն և խաղերի տեսություն
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերՉիկագոյի համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[4] (1941)
Տիրապետում է լեզուներինռուսերեն[5], անգլերեն[6][5] և գերմաներեն[5]
Գիտական ղեկավարOtto Schilling?, Nicolas Rashevsky? և Abraham Adrian Albert?
Եղել է գիտական ղեկավարAbbe Mowshowitz?[7], Lindsey Saunders Perkins?[7], (Donald) Marc Kilgour?[7] և Carolyn Pitchik?[7]

Անատոլի Ռապոպորտ (մայիսի 22, 1911(1911-05-22)[1][2], Լոզովայա, Pavlogradsky Uyezd, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 20, 2007(2007-01-20)[3][1][2], Տորոնտո, Կանադա[4]), ռուսական ծագմամբ ամերիկացի փիլիսոփա, կենսաբան, հոգեբան, օպերացիոնալիզմի հետևորդ։

Կենսագրություն և գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անատոլի Ռապոպորտը ծնվել է Լոզովայա կայարանում՝ հրեական ընտանիքում, և անվանակոչվել Անատոլի՝ ի պատիվ հորական պապի[8]։ Հայրը՝ Մունյա Խաիմ-Բեր (հետագայում՝ Բորիս) Նաֆտուլևիչ Ռապոպորտը (1888 թվական), և մայրը՝ Հանա-Ուդլ (հետագայում՝ Ադել) Պինխուսովնան (օրիորդ ժամանակ՝ Ռապոպորտ, ծագմամբ Չերկասիից), մոտ ազգականներ էին։ Ծնողներն ամուսնացել էին ավագ որդու՝ Անատոլիի ծննդից մեկ տարի առաջ։

1921 թվականին Անատոլի Ռապոպորտը տեղափոխվել է ԱՄՆ, 1941 թվականին ավարտել Չիկագոյի համալսարանը։ 1955-1970 թվականներին Միչիգանի համալսարանում (University of Michigan) մաթեմատիկական կենսաբանության պրոֆեսոր էր։ 1955 թվականին դարձել է ընդհանուր իմաստաբանության խնդիրներն ուսումնասիրող միջազգային ընկերության հիմնադիրներից մեկը, և 1965-1966 թվականներին, որպես նախագահ, ղեկավարել այն։ Եղել է «ETC» և «Behavior Science» ամսագրերի հիմնական խմբագիրներց մեկը։ 1970-2007 թվականներին Կանադայի Տորոնտոյի համալսարանի (University of Toronto) հոգեբանության և մաթեմատիկայի պրոֆեսոր էր։ Մահացել է թոքերի բորբոքումից Տորոնտոյում։

Իր գիտական գործունեության մեջ արժանացել է մեծ համբավի լեզվի, մտածողության և գործունեության միջև կապի վերլուծության, ինչպես նաև կոնֆլիկտային իրավիճակներում լեզվի օգտագործման ուսումնասիրության համար։ Առաջիններից մեկն էր, որ վարքի վերլուծության համար օգտագործել է խաղերի տեսությունը[9]։ Մակաբուծության և սիմբիոզի ֆենոմենների վերլուծության համար օգտագործել է մաթեմատիկական մոդելներ։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Рапопорт Анатоль Стратегия и совесть = Strategy and Conscience. — М.: Прогресс (издательство), 1968. — 322 с. — Հղվում է հատուկ ցանկով

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 https://web.archive.org/web/20070930201455/http://media.www.michigandaily.com/media/storage/paper851/news/2007/01/26/CampusLife/Prof-Who.Led.Peace.Movement.Dies.At.95-2680157.shtml?sourcedomain=www.michigandaily.com&MIIHost=media.collegepublisher.com
  4. 4,0 4,1 4,2 4,3 Deutsche Nationalbibliothek Record #118598287 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 CONOR.Sl
  6. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Mathematics Genealogy Project — 1997.
  8. Anatol Rapoport «Skating on Thin Ice»: подробная автобиография А. Рапопорта
  9. Prisoner’s Dilemma: A Study in Conflict and Cooperation, 1965, совместно с Альбертом M. Чама

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]