Անատոլի Պապանյան
Անատոլի Պապանյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 16, 1941 (83 տարեկան) |
Ծննդավայր | Թալին, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1968) |
Մասնագիտություն | նկարիչ և արվեստագետ |
Ուշագրավ աշխատանքներ | Հին աստվածներ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
![]() |
Անատոլի Օհանեսի Պապանյան (ապրիլի 16, 1941, Թալին, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), գեղանկարիչ, գրաֆիկ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1968 թվականին ավարտել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Դասավանդել է Երևանի արվեստի փորձարարական կենտրոնում և Գեղարվեստի պետական ակադեմիայում։ Եղել է «Հին աստվածներ» (1993) ֆիլմի նկարիչը։ 1984 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, ՅՈւՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային միության անդամ։ Նկարչի աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[1], Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի, Ռուսաստանի, Էստոնիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իսրայելի, Հոլանդիայի, Գերմանիայի (Ֆրիդման Շտոկերտի հավաքածու) մասնավոր հավաքածուներում։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասնակցել է հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների։
- 2014 Անհատական ցուցահանդես Հայաստանի նկարիչների միությունում
- 2002 "Perconal Performances" ցուցահանդեսի մասնակից, Սանկտ Պետերբուրգ
- 2001"Perconal Performances" ցուցահանդեսի մասնակից, Նոր Մանեժ, Մոսկվա, ՌԴ
- 2000 "Perconal Performances" ցուցահանդեսի մասնակից, Ցետլինների անվան ռուսական արվեստի թանգարան, Ռամատ-Գան, Իսրայել
- 2000-2002 համագործակցություն "Little Van Gogh" պատկերասրահի հետ, Գերմանիա, անհատական ցուցահանդեսներ՝ Ֆրանկֆուրտ, Ռատինգեն, Դարմշտադտ
- 2000 «Հինգերորդ անկյուն» ցուցահանդեսի մասնակից (Նետանիա, Թել Ավիվ, Իսրայել)
- 1995 Անհատական ցուցահանդես, Բեռլին, Գերմանիա, «Յոթ նկարիչներ» ցուցահանդեսի մասնակից
- 1994 «Արտֆոկուս» փառատոնի մասնակից (Երուսաղեմ, Իսրայել), անհատական ցուցահանդես (Նետանիա, Իսրայել)
- 1980-1985 արտասահմանում կազմակերպված հայկական արվեստի ցուցահանդեսների մասնակից՝ Ցեյլոն, Ավստրիա, Լյուքսեմբուրգ, Ֆինլանդիա, Կանադա, ԱՄՆ
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Անատոլի Պապանյանի անհատական ցուցահանդեսը Երևանում, 2014
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անատոլի Պապանյան» հոդվածին։ |