Անատոլի Կոմար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անատոլի Կոմար
Անատոլի Կոմար.jpg
1928 - նոյեմբերի 23, 1943(1943-11-23)
ԾննդավայրԿուրչանսկայա (ստանիցա, Տեմրյուկսկի շրջան), Տեմրյուկի շրջան, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրOnufriivka, Կիրովոգրադի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունԽՍՀՄ
Զորատեսակհետևազոր
Կոչումշարքային
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ
ՊարգևներՀայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և ԽՍՀՄ «Արիության համար» մեդալ

Անատոլի Գրիգորևիչ Կոմար (ռուս.՝ Анатолий Григорьевич Комар, 1928, Կուրչանսկայա (ստանիցա, Տեմրյուկսկի շրջան), Տեմրյուկի շրջան, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 23, 1943(1943-11-23), Onufriivka, Կիրովոգրադի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային զինծառայող, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, 2-րդ Ուկրաինական ռազմաճակատի 53-րդ բանակի 252-րդ հրաձգային դիվիզիայի 332-րդ հետախուզական վաշտի հետախույզ, շարքային։ Իր մարմնով ծածկել է գնդացրի փողը, ամենաերիտասարդ հայտնի մարտիկն է, որ կատարել է նման սխրանք[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անատոլի Կոմարը ծնվել է Կուրչանսկայա ստանիցայում (ներկայում՝ Տեմրյուկսկի շրջանոււմ), վաղ տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Սլավյանսկ։ Պատերազմի սկզբին 13-ամյա տղայի հայրը մեկնել է ռազմաճակատ։ Սլավյանսկի օկուպացիայից (1941 թվականի հոկտեմբերի 28) հետո Անատոլին մոր և երկու փոքրահասակ եղբայրների հետ տեղափոխվել է Պոլտավայի մոտ՝ Բրիգադիրովկա գյուղ։ Օկուպացիայի ժամանակ օգնել է խորհրդային վիրավոր օդաչուներին, ինչի համար չորս օր անցկացրել է պարետատանը, ծեծվել[3]։

1943 թվականի սեպտեմբերին 252-րդ հրաձգային դիվիզիան շարժվել է դեպի Դնեպր Չեռնիգովա-Պոլտավական գործողության շրջանակներում և մարտեր վարել Բրիգադիրովկայի շրջանում։ Անատոլին, իմանալով տեղանքը, կանչվել է հետախույզների խմբին անցկացնելու թշնամու թիկունքը, իսկ առաջադրանքը կատարելուց հետո կարողացել է հետախույզների վաշտի հետ գնալ ռազմաճակատ որպես գնդի որդի (сын полка)։ Ըստ որոշ տվյալների[3][4]՝ Դնեպրի գետնանցումների հետախուզման համար 1943 թվականի սեպտեմբերի վերջին պարգևատրվել է «Խիզախության համար» մեդալով։ Դնեպրն անցնելուց հետո մասնակցել է ծանր մարտերի Կրեմենչուգից հարավ ընկած մարտահենադաշտում, կատարել հետախուզական առաջադրանքներ։

Զնամենկայի գործողության ընթացքում դիվիզիան սկսել է գրոհ Ալեքսանդրիա-Զնամենկա ընդհանուր ուղղությամբ։ Հարձակման ճանապարհին ընկած է եղել Օնուֆրիևկա գյուղը։ Անատոլի Կոմարն ընդգրկվել է կրտսեր լեյտենանտ Կոլեսնիկովի հրամանատարության տակ գործող հետախույզների խմբի կազմում, որը Օնուֆրիևկայից արևելք խորացել է թշնամու թիկունքում։ Անսպասելիորեն հայտնվել է թեթև մարդատար ավտոմեքենա, որի վրա խումբը նետել է նռնակներ և որից ձեռք է բերել նշումներով տեղագրական քարտեզ։ Խմբի հրամանատար որոշում է ընդունել անմիջապես դադարեցնել առաջադրանքի կատարումն ու վերադառնալ, որպեսզի տեղ հասցնեն կարևոր քարտեզը։ Հետդարձի ճանապարհին խումբը հայտնաբերվել է։ Խորհրդային զորքերի մոտ տանող ճանապարհը գտնվել է գնդացրի կրակի տակ, որ տեղադրված էր հողապատնեշի վրա։ Անատոլի Կոմարը մոտեցել է գնդացրին և նռնակ նետել խրամատի մեջ։ Գնդացիրը լռել է, և հետախույզների խումբն սկսել է հեռանալ, բայց այդ պահին գնդացիրը կրկին սկսել է կրակել՝ սպառնալով ոչնչացնել խումբը։ Այդ ժամանակ Անատոլի Կոմարն իր մարմնով փակել է գնդացրի փողը։

Պատերազմից հետո գտել են Անատոլի Կոմարի թաղման վայրն ու վերաթաղել նրա աճյունը Օնուֆրիևկա գյուղում։ 1985 թվականի ապրիլի 6-ին Հաղթանակի 40-ամյակի առթիվ Անատոլի Կոմարը հետմահու պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով[5]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անատոլի Կոմարի անունով կոչվել են Ուկրաինայի մի շարք պիոներական ջոկատներ, Սլավյանսկի № 11 միջնակարգ դպրոցը, Օնուֆրիևկայի միջնակարգ դպրոցի պիոներական դրուժինան։ Հերոսի պատվին կոչվել են փողոցներ Օնուֆրիևկայում Սլավյանսկում, տեղադրվել են հուշարձաններ Սլավյանսկում և զոհվելու վայրում[6]։ Մուրմանսկի նավային ընկերության ջերմանավերից մեկը կոչվում է «Անատոլի Կոմար»[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Наша стрелковая: ветераны 252-й дивизии вспоминают / сост. И. Г. Анисимов, А. К. Годовых, И. Г. Гребцов. — 2-е изд., перераб. и доп.. — Пермь: Пермское кн. изд-во, 1987. — С. 121—122. — 284 с.