Անատոլի Կապլան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անատոլի Կապլան
Անատոլի Կապլան.jpg
Ծնվել էհունվարի 10, 1903(1903-01-10) կամ դեկտեմբերի 28, 1902(1902-12-28)[1]
ԾննդավայրՌոգաչյով, Մոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհուլիսի 3, 1980(1980-07-03)[2] (77 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of the Byelorussian Soviet Socialist Republic (1951–1991).svg Բելառուս[2]
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտությունքանդակագործ, նկարիչ, նկարիչ-փորագրող, գծանկարիչ, նկարազարդող և խեցեգործ
Ժանրգրաֆիկա և գեղանկարչություն

Անատոլի Կապլան (հունվարի 10, 1903(1903-01-10) կամ դեկտեմբերի 28, 1902(1902-12-28)[1], Ռոգաչյով, Մոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 3, 1980(1980-07-03)[2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հրեական ծագումով ռուս նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անատոլի Կապլանը ծնվել է Մոգիլևյան նահանգի Ռոգաչյով քաղաքում, 1903 թվականին։ Դպրոցում դասավանդել է նկարչություն։ 1921-1927 թվականներին սովորել է Պետրոգրադի բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական ինստիտուտում (Վխուտեմաս)։ 1937-1940 թվականներին աշխատել է ԽՍՀՄ նկարիչների միության Լենինգրադի մասնաճյուղի փորձնական վիմագրական արտադրամասում (ղեկավար՝ Ե. Ս. Վերեյսկի)։

1950-1951 թվականներին եղել է Լենինգրադի ապակու գործարանի գլխավոր նկարիչը։

Անատոլի Կապլանի արվեստը սերտորեն կապված է հրեական ժողովրդական բանահյուսության և գրականության հետ։ Ստեղծել է հրեա գրողների աստեղծագործությունների նկարազարդումներ, ինչպես դասականների հրեական գրականության, այնպես էլ հրեական ժողովրդական երգերի իլուստրացիաներ։

Թաղված է Լենինգրադ քաղաքում, Հունվարի 9-ի զոհերի հիշատակի գերեզմանատանը[3][4]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին Սանկտ Պետերբուրգի Ռուսական թանգարանում տեղի ունեցավ Անատոլի Կապլանի հետահայաց ցուցահանդեսը։ Ցուցահանդեսներ է ունեցել Նյու Յորքում (1992), Լոնդոնում, Ամստերդամում, Երուսաղեմում և այլուր։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Shalom Aleichem's Kasrilovka (1937–1941)
  • The Bewitched Tailor («Հափշտակված դերձակը», 1953–1957 թվականներ)
  • Tevye the Milkman («Կթվոր Tevye-ը», 1957–1961 թվականներ)
  • "Views of Leningrad" («Տեսարան Լենինգրադից», 1946 թվական)
  • Song of Songs («Երգ-երգոց», 1958–1960 թվականներ)
  • Yiddish Folk Songs («Իդիշ ժողովրդական երգեր», 1959–1960 թվականներ)
  • The Little Goat («Փոքրիկ այծը», 1958 թվական)[5]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сурис Б. Анатолий Львович Каплан. Очерк творчества. - Л.։ Художник РСФСР, 1972. - 240 с.
  • Anatoli L. Kaplan: Variationen zu jiddischen Volksliedern, int. Beate Jahn-Zechendorff (Leipzig, 1976)
  • Anatoli L. Kaplan: Das zeichnersiche Werk 1928 bis 1977, ed. Juri Kuznezow (Leipzig, 1979)
  • Anatoli L. Kaplan:Keramik, ed. Klaus G. Beyer, (Berlin, 1977)
  • Anatoly Kaplan (catalogue of exhibition at Russian Museum; 2 vols.) (Pub. Josef Kiblitsky, St. Petersburg, 1995). ISBN 3-930775-01-8. Book text in English, German and Russian. See book details at German Amazon.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]