Անատոլի Գոլիմբիևսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անատոլի Գոլիմբիևսկի
հուլիսի 15, 1921(1921-07-15) - ոչ վաղ քան 2001
ԾննդավայրՊետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան
Մահվան վայրՊետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան
ԳերեզմանՊետրոգրադ
Զորատեսակծովային հետևակազոր
ԿոչումStarshina 1st stage?
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ
Պարգևներ
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Ժուկովի մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «Օդեսսա պաշտպանության համար» մեդալ «Կովկասի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «Աշխատանքի վետերան» մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 70-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ և Մեդալ «Լենինգրադի 250-ամյակի առթիվ»

Անատոլի Լեոպոլդի Գոլիմբիևսկի (ռուս.՝ Анатолий Леопольдович Голимбиевский, հուլիսի 15, 1921(1921-07-15), Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան - ոչ վաղ քան 2001, Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան), Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից, ծովային հետևակի դեսանտ, Ցեմեսյան ծովախորշում տեղի ունեցած մարտի հերոս, «Сообразительный» կործանիչի շարժիչագործ, ինժեներ[1][2]։

Պատերազմի ժամանակ Անատոլի Գոլիմբիևսկին Նովոռոսիսկի շրջաններից մեկում ծովային հետևակի դեսանտ էր։ Այդ ժամանակ նրան ընդունում են ԽՄԿԿ շարքերը[3]։ Մարտերից մեկի ժամանակ նրան վիրավոր ու անգիտակից գտնում են մարտի դաշտում։ Թբիլիսիի հիվանդանոցում փրկում են նրա կյանքը, բայց անդամահատում են ոտքերը։ Հետագայում ամուսնանում է ավագ բուժքույր վրացուհի Միրցայի հետ։

«Նովորոսիսկի շրջաններից մեկում Անատոլի Գոլիմբիևսկուն ընդունեցին կուսակցություն։ Նա անվախ կերպով մարտնչում էր և առաջ էր շարժվում։ Միայն առաջ, թշնամու ուղղությամբ։ Գոլիմբիևսկին ընկավ հրանոթային կրակոցների տակ։ Ոտքի կանգնեց և կրկին ընկավ։ Նա շոշափեց ծունկը և զգաց, որ այն ամբողջովին արնաշաղախ է։

Կռճտացնելով ատամները՝ նա սկսեց սողալ այն կողմ, որի ուղղությամբ բոլորը վազեցին։ Շուտով Գոլիմբիևսկին սողալով հասավ մինչև թշնամու բունկերը, որն արդեն զբաղեցրել էին 13 վիրավոր դեսանտային զինվոր, և նրանց հետ միասին երկու օր պահեց պաշտպանությունը։ Երրորդ օրը, երկու ոտքով վիրավոր լինելով, նա սողաց դեպի հրթիռային բույնը։ Գոլիմբիևսկին կարողացավ զարմանալի ճշգրտությամբ ուղիղ նշանակետի վրա գցել ռումբը։

Թշնամու փամփուշտը վիրավորեց նրա աջ ձեռքը։ Գոլիմբիևսկին վերադարձավ զինակիցների մոտ։ Ողջ էին մնացել միայն չորսը։ Միայն թեժ մարտի յոթերորդ օրը նրան գտան և տեղափոխեցին հիվանդանոց։ Գելենջիկի հիվանդանոցում բուժզննումից հետո բժիշկն ասաց. «Հարկավոր է անդամահատում։ Դուք համաձա՞յն եք»։ «Ապրել եմ ցանկանում»,- պատասխանեց Գոլիմբիևսկին:-«Сообразительный» կործանիչի նախկին հրամանատար Ս.Ս.Վորկովի մեմուարնեից[4][5][6]։

Անատոլի Գոլիմբիևսկին իր գործածությունը շարունակել է չափագիտության համալսարանում, որպես առաջատար ինժեներ, պատրաստել է բազմաթիվ մեխանիզմներ, սարքեր և սարքավորումներ։ Ապրել է մոտ 80 տարի, ունեցել է դուստր, թոռ և ծոռ։

Լուսանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]