Անատոլի Անսիմով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անատոլի Անսիմով
Անատոլի Անսիմով.jpg
Ծնվել էնոյեմբերի 7, 1934(1934-11-07)
ԾննդավայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել է2002
Մասնագիտությունբանաստեղծ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունՆովոչերկասկի պետական հողաբարելավման ակադեմիա
Ժանրերպոեզիա

Անատոլի Դմիտրիևիչ Անսիմով (ռուս.՝ Анатолий Дмитриевич Ансимов, նոյեմբերի 7, 1934(1934-11-07), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2002), խորհրդային ռուս բանաստեղծ, ԽՍՀՄ ժուռնալիստների միության և Ռուսաստանի գրողների միության անդամ (1993):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անատոլի Անսիմովը ծնվել է 1934 թվականին Դոնի Ռոստով քաղաքում: Նրա մանկությունն անցել է Ռոստովի մարզի Զիմովնիկի շրջանի Նովոլոդին գյուղում, որը շրջափակումից ազատագրվել է 1943 թվականին:

1952 թվականին ապագա բանաստեղծն ավարտել է Ռոստովի թիվ 78 դպրոցը, ապա` Նովոչերկասկի ինժեներա-հողաբարելավման ինստիտուտը (այժմ` Նովոչերկասկի պետական հողաբարելավման ակադեմիա):

Ինստիտուտն ավարտելուց հետո 1958 թվականին աշխատել է որպես լրագրող, եղել է տարածաշրջանային «Կոմսոմոլեց», թերթի խմբագրի տեղակալ, ավելի ուշ աշխատել է «Երեկոյան Ռոստով», թերթում, զբաղեցրել տարածաշրջանային «Մուրճ» թերթի նամակների բաժնի պետի պաշտոնը: Եղել է «Դոնի խոսքը» գրական-գեղարվեստական հավելվածի նախաձեռնողը: Որպես լրագրող այցելել է մարզի տարբեր տարածաշրջաններ: 1992 թվականից եղել է «Հին ընկեր», տպագրության տնօրենը:

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծի առաջին հրապարակումները հայտնվել են 20-րդ դարի 50-ական թվականներին տարածաշրջանային պարբերականներում: 1958-1992 թվականներին հրատարակվել է Ռոստովի «Կոմսոմոլեց», «Շինհրապարակում», «Մուրճ», «Երեկոյան Ռոստով» թերթերում և «Մուրճ», «Դոնի խոսքը» գրական-գեղարվեստական հավելվածներում:

Անատոլի Անսիմովը մեծ ներդրում ունի «Շոլոխովյան շրջանակ» գրական-պատմական ընկերության աշխատանքներում: Նա ակտիվ մասնակցություն է ունեցել Դոնի շրջանի կազակների միության վերածննդի գործում:

Գրական ստեղծագործությունների փորձ ձեռք է բերել աշխատելով մամուլում: Անսիմովի բանաստեղծությունները հրատարակվել են տարածաշրջանային և կենտրոնական թերթերում, ամսագրերում` «Дон», «Смена», «Дружба», «Советский воин»: Ռոստովի հրատարակչությունը տպագրել է նրա բանաստեղծությունների հավաքածուները` «Полюс тепла» (1979), «День приезда» (1986), «Третий раунд» (1989):

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ
  • ԽՍՀՄ գրողների միության անդամ
  • «Շոլոխովյան շրջանակ» գրական ընկերակցության խորհրդի անդամ
  • Դոնի մարզի կազակների միության վարչության անդամ (1990-1991)[1]

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ансимов А. Д. День приезда: Стихи / Анатолий Ансимов. - Ростов н/Д: Кн. изд-во, 1986. - 64 с.
  • Ансимов А. Д. Третий раунд: Стихи / Анатолий Ансимов; Худож. К. И. Стародуб. - Ростов н/Д: Кн. изд-во, 1989. - 96 с.
  • Ансимов А. Д. Славянский шлем: Стихи / Анатолий Ансимов. - Ростов н/Д: Кн. изд-во, 1990. - 95 с.
  • Ансимов А. Старый друг: Стихи / Анатолий Ансимов; Худож. М. В. Ордынская. - Ростов н/Д: Книга, 1994. - 96 с., ил.
  • Ансимов А. Ах, эта русская душа: Стихи // Дон. - 1994. - № 8-9. - С. 153-157.
  • Ансимов А. «Снова по-над Доном небо хмурится»: Стихи // Наше время. - 1994. - 22 ноября. - С. 2.
  • Ансимов А. Стихи // Донские горизонты: Сборник произведений донских писателей. - Ростов н/Д: ОКОЕМ, 1995. - С. 254-279.
  • Ансимов А. По дороге от Христа до Маркса: Стихи // Дон. - 1998. - № 10. - С. 37-41.
  • Ансимов А. Из книги «Последний журналист» // Южная звезда: Лит.-худож. альманах. - Ростов н/Д: МП Книга, 2001. - С. 83-85.
  • Ансимов А. «В трех шагах от нового дня…»: Стихи // Дон. - 2002. - № 3-4. - С. 69-71.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Астапенко М. П., Астапенко Е. М. Николай Туроверов: казак, воин, поэт. - Ростов н/Д, ООО «Терра», 2014. - 100 с. ISBN 978-5-906446-03-9
  • Таманов Д. Понять людскую боль: [о новой книге стихов А. Ансимова «Ночная кукушка»] // Молот. - 2001. - 29 мая. - С. 3
  • Тартынский Л. « И рвутся на куски сердца»: [о новой книге А. Д. Ансимова «Лебяжий яр»] // Приазовский край. - 1999. - № 34. - 26 августа. - С. 6.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]