Անատոլի Ալեքսին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Անատոլի Ալեքսին
ռուս.՝ Анато́лий Гео́ргиевич Але́ксин
Aleksin, Anatoly Georgievich.jpg
Ծնվել է օգոստոսի 3, 1924({{padleft:1924|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:3|2|0}})
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Վախճանվել է մայիսի 1, 2017({{padleft:2017|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:1|2|0}}) (92 տարեկանում)
Վախճանի վայր Լյուքսեմբուրգ, Լյուքսեմբուրգ
Մասնագիտություն գրող և մանկագիր
Լեզու ռուսերեն
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Israel.svg Իսրայել
Ժանրեր վիպակ
Գրական շարժումներ սոցռեալիզմ
Անդամակցություն ԽՍՀՄ Գրողների միություն
Կուսակցություն ԽՄԿԿ
Պարգևներ ԽՍՀՄ պետական մրցանակ Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ և «Աշխատանքի վետերան» մեդալ

Անատոլի Ալեքսին (ռուս.՝ Анатолий Георгиевич Алексин, իսկական ազգանունը՝ Գոբերման, օգոստոսի 3, 1924({{padleft:1924|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:3|2|0}}), Մոսկվա, ԽՍՀՄ - մայիսի 1, 2017({{padleft:2017|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:1|2|0}}), Լյուքսեմբուրգ, Լյուքսեմբուրգ), ռուս արձակագիր, դրամատուրգ, հեղինակ է մանուկների և պատանիների համար գրքերի: ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1978):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսել է տպագրվել դեռևս դպրոցական տարիներից «Պիոներ» ամսագրում և «Պիոներսկայա պրավդա» թերթում: Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ տարհանվել է Ուրալ:

1947 թվականին մասնակցել է Համամիութենական երիտասարդ գրողների I խորհրդաժողովին:

1950 թվականին Կոստանտին Պաուստովսկու օգնությամբ ու խորհրդով լույս է տեսնում նրա առաջին գիրքը՝ «Երեսունմեկ օր (պիոներ Սաշա Վասիլկովի օրագիրը)» վիպակը: Այդ ժամանակ ավարտում է Մոսկվայի արևելագիտության ինստիտուտը[1]:

Անատոլի Ալեքսինը հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խոսում է յոթերորդ հարկը; Սաշան ու շունը (վիպակներ), Ե., Հայպետհրատ, 1961, 155 էջ: Ռուս. թարգմ.՝ Ս. Այունց:
  • Հավերժական արձակուրդի երկրում; Սևա Կոտոլովի անսովոր արկածները (վիպակներ), Ե., Հայաստան, 1970, 363 էջ: Ռուս. թարգմ.՝ Գ. Ֆերեշեթյան:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]