Անատոլի Աբդուլաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անատոլի Աբդուլաև
Ծնվել էդեկտեմբերի 23, 1944(1944-12-23)
ԾննդավայրՅարոսլավլ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 23, 2012(2012-02-23) (67 տարեկանում)
Մահվան վայրՎորոնեժ, Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներՌուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Անատոլի Գաֆարովիչ Աբդուլաև (ռուս.՝ Анатолий Гафарович Абдула́ев, դեկտեմբերի 23, 1944(1944-12-23), Յարոսլավլ, ԽՍՀՄ - փետրվարի 23, 2012(2012-02-23), Վորոնեժ, Ռուսաստան), խորհրդային և ռուսական կինոյի և թատրոնի դերասան, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (1996)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անատոլի Գաֆարովիչը ծնվել է 1944 թվականի դեկտեմբերի 23-ին Յարոսլավլում[1]։

Սովորել է Յարոսլավլի թատերական ուսումնարանում և Վորոնեժի արվեստների ինստիտուտում[2]։

Իր ստեղծագործական կարիերայի մեծ մասն անցկացրել է Վորոնեժի պատանի հանդիսատեսի թատրոնում, որտեղ սկսել է աշխատել 1966 թվականին։ Աշխատել է նաև Կամերային թատրոնում և Ա․ Կոլցովի անվան դրամայի ակադեմիական թատրոնում[1]։ Իր կարիերայի ընթացքում խաղացել է ավելի քան հարյուր ներկայացումներում, որոցում մարմնավորել է ամենատարբեր կերպարներ։ Կատարել է հեքիաթային կերպարների պարզ դերեր մանկական ներկայացումներում, ինչպես նաև ավելի բարդ դերեր, որ պահանջում են հերոսի հոգեբանական կերպարի արտացոլում։

Աբդուլաևն աշխատել է նաև որպես մանկավարժ։ Վորոնեժի արվեստների ակադեմիայում 13 տարի դասավանդել է դերասանական վարպետություն։ Այնտեղ էլ բեմադրել է 13 ուսանողական ներկայացումներ։

ՌԴ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Տարասենկոյի հետ եղել է «Пир духа» հումորային գրքի համահեղինակ։

Անատոլի Աբդուլաևը մահացել է 2012 թվականի փետրվարի 23-ին։ Թաղվել է Վորոնեժում՝ Կոմինտերնովսկի գերեզմանատանը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դևիս — «Պահակ»
  • Կազարին — «Դիմակահանդես», Միխայիլ Լերմոնտով
  • Ռեբե — «Տոյբելեն ու նրա սատանան»
  • Իշխան Կ. — «Քեռու երազը» («Дядюшкин сон»), Ֆեոդոր Դոստոևսկի
  • Սըր Թոբի Բելչ — «Տասներկուերորդ գիշեր» Շեքսպիր
  • Զախար, Օբլոմովի ծառան — «Облом off»
  • Միսիս Օ’Դուգալ — «Խեղճ Բիլլի»
  • Ռոք — «Ալբոմ»
  • Գարպագոն — «Ժլատը», Մոլիեր
  • Մուռլիկա կատու — «Сказки кота мурлыки» հեռուստահաղորդում

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1997 — Մշուշային պատանեկության արշալույսին (ռուս.՝ На заре туманной юности) – Տյուտենկա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Абдулаев Анатолий Гафарович»։ Энциклопедия Агентства по Инновациям и Развитию, ОКУ "АИР"։ 10.01.2013։ Վերցված է 2013-03-14 
  2. 2,0 2,1 Марина Новикова (24.02.2012)։ «Прощание с народным артистом России Анатолием Абдулаевым состоится 25 февраля в воронежском ТЮЗе»։ Агентство Бизнес Информации։ Վերցված է 2013-03-14 
  3. «Да, зимы не будет!»։ Газета «Время Культуры»։ 19 апреля 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-24-ին։ Վերցված է 2013-03-14 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]