Անատամիկներ
Արտաքին տեսք
| Անատամիկներ | ||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
| Լատիներեն անվանում | ||||||||||||
| Anodonta | ||||||||||||
|
Անատամիկներ (լատիներեն՝ Anodonta), երկփեղկանի փափկամարմինների ցեղ։ Հայտնի է 50 տեսակ։
Արտաքին կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Խեցին (մինչև 25 սմ) կազմված է ձվաձև փեղկերից, որոնք մեջքի կողմից միացած են առաձգական կապանով, իսկ փորի կողմից ազատ են։ Մարմնի առջևի մասից ձգվում է սեպաձև, մկանուտ ոտքը։ Գլուխը թերզարգացած է։ Ծնոտներ և ատամներ չունեն,որի շնորհիվ էլ ստացել է իր անվանումը։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրում են կանգնած և դանդաղահոս քաղցրահամ ջրերում։ Տարածված են ամենուրեք։ Հայաստանում հանդիպում են Քասաղ գետում և Մեծամոր լճում։ Սնվում են ջրիմուռներով, բակտերիաներով, մանր անողնաշարավորներով։
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անատամիկներ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անատամիկներ» հոդվածին։ |
| ||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 373)։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |