Անավարտ շինարարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անավարտ շենք Ռումինիայում

Անավարտ շինարարություն, չավարտված և շահագործման չհանձնված շենքեր, կառույցներ, տեղակայվող ու տեղակայված սարքավորում, որոնք չեն գործարկվել և գրանցվել որպես հիմնական ֆոնդեր։

Շինարարական կազմակերպության համար անավարտ շինարարության ծավալը փաստացի արժեքով հաշվի է առնվում պատվիրատուի հաշվեկշռում։

Անավարտ շինարարությունը օրինաչափ երևույթ է, որի անհրաժեշտ չափը կախված է արտադրական պարբերաշրջանի տևողությունից և կարգավորվում է պատրաստուկի նորմաներով։ Անավարտ շինարարթույան ծավալի կրճատումը բարձրացնում է կապիտալ ներդրումների արդյունավետությունը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 373