Անաստաս Փիրուզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Անաստաս Փիրուզյան
Ծնվել էհունվարի 20, 1963(1963-01-20) (56 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՄոսկվայի պետական բժշկա-ատամնաբուժական համալսարան
Մասնագիտությունբժիշկ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (2005) և պրոֆեսոր
Ծնողներհայր՝ Լև Փիրուզյան, մայր՝ Էլեոնորա Փիրուզյան

Անաստաս Լևի Փիրուզյան (հունվարի 20, 1963(1963-01-20), Մոսկվա, ԽՍՀՄ), հայ մաշկաբան, բժիշկ: Բժշկական գիտությունների դոկտոր (2005 թ.), պրոֆեսոր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անաստաս Փիրուզյանը ծնվել է 1963 թվականին Մոսկվայում, Լև և Էլեոնորա Փիրուզյանների ընտանիքում: 1986 թվականին ավարտել է Մոսկվայի Ն. Ա. Սեմաշկոյի անվան բժշկական ստոմատոլոգիական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: 1991 թվականից եղել է ՌԴ ԲԳԱ կենտրոնական կլինիկական հիվանդանոցի մաշկաուռուցքաբանության և լազերային վիրաբուժության բաժանմունքի բարձրակարգ բժիշկ-մաշկաբան, 2004 թվականից, միաժամանակ՝ դեղաբանության ֆիզքիմիական հիմնախնդիրների տեսության կենտրոնի գլխավոր գիտաշխատող, ՌԴ բժշկական գիտությունների հետդիպլոմային կրթության ակադեմիայի դասախոս[1]: Վերապատրաստվել է Ավստրիայի, Անգլիայի, Հունգարիայի, Ֆինլանդիայի, ԱՄՆ-ի մասնագիտական կլինիկաներում:

Աշխատանքները վերաբերում են կոսմետոլոգիական միջոցների, դեղանյութերի փորձարարական հետազոտություններին: Հեղինակ է ուսումնամեթոդական ձեռնարկների[2][3]:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լանցետ մրցանակի դափնեկիր (2014 թ.), արժանացել է «Ոսկե լանցետ» արձանիկի՝ որպես լավագույն մաշկաբան[4]
  • Ռուսաստանի պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների միության անդամ[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007:
  2. «ПИРУЗЯН АНАСТАС ЛЕВОНОВИЧ - Медицинский центр косметологической коррекции "ЭКЛАН"»։ www.mc-eklan.ru (ru-RU)։ Վերցված է 2018-09-17 
  3. «Пирузян Анастас: Врач-дерматолог»։ mne-pomoglo.ru (ru-RU)։ Վերցված է 2018-09-17 
  4. 4,0 4,1 Пирузян Анастас Левонович