Անաստաս Մուրեկեզի
| Անաստաս Մուրեկեզի | |
| Կուսակցություն՝ | Ռուանդայի հայրենասիրական միություն |
|---|---|
| Կրթություն՝ | Լուվենի կաթոլիկ համալսարան |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և նախարար |
| Ծննդյան օր | հունիսի 15, 1952 (74 տարեկան) |
| Ծննդավայր | Nyaruguru District, Հարավային նահանգ, Ռուանդա |
| Քաղաքացիություն | |
Անաստաս Մուրեկեզի (անգլ.՝ Anastase Murekezi, հունիսի 15, 1952, Նյարգուրու, Ռուանդա-Ուրունդի (այժմ ՝ Հարավային նահանգ (Ռուանդա)), Ռուանդայի պետական և քաղաքական գործիչ, Ռուանդայի վարչապետ 2014 թվականի հուլիսի 24-ից մինչև 2017 թվականի օգոստոսի 30[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հութու ժողովրդի ներկայացուցիչ.
Նա կրթություն է ստացել Groupe Scolaire Officiel de Butare-ում (GSOB), այնուհետև ընդունվել է Բելգիայի Լուվենի կաթոլիկ համալսարան, որտեղ սովորել է գյուղատնտեսություն։
Ռուանդայի հայրենասիրական ճակատի անդամ։
2004 թվականից նա աշխատել է որպես գյուղատնտեսության նախարար, ապա՝ առևտրի և ներդրումների նախարար, քաղաքացիական ծառայության և աշխատանքի նախարար (մինչև 2014 թվականի հուլիսը), ապա դարձել է Ռուանդայի 10-րդ վարչապետ (2014-2017)։
2017 թվականից 2020 թվականներին նա աշխատել է որպես Ռուանդայի մարդու իրավունքների պաշտպան։
Միջազգային ասոցիացիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անաստաս Մուրեկեզին նաև «Compact2025»-ի առաջնորդների խորհրդի անդամ է, գործընկերության, որը մշակում և տարածում է ապացույցների վրա հիմնված խորհուրդներ քաղաքական գործիչներին և որոշում կայացնողների համար, որոնք ուղղված են առաջիկա 10 տարում սովի և թերսնման վերացմանը[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Kagame sacks prime minister, cabinet reshuffle expected». web.archive.org. 2015 թ․ փետրվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «Leadership Council». www.compact2025.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Anastase Murekezi nommé nouveau Premier ministre du Rwanda (Ֆրանսերեն)
- Menya Anastase Murekezi, minisitiri w’Intebe mushya w’u Rwanda
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անաստաս Մուրեկեզի» հոդվածին։ |