Անաստասիա Տատարևա
Անաստասիա Տատարևա | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | ռուս.՝ Анастасия Алексеевна Татарева |
Մասնագիտացում՝ | rhythmic gymnast |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | հուլիսի 19, 1997 (26 տարեկան) |
Ծննդավայր՝ | Եկատերինբուրգ, Ռուսաստան |
Մարզիչ(ներ)՝ | Իրինա Վիներ |
170 | |
Քաշ՝ | 45 |
Անաստասիա Ալեքսեևնա Տատարևա (ռուս.՝ Анастасия Алексеевна Татарева, հուլիսի 19, 1997, Եկատերինբուրգ, Ռուսաստան), ռուս մարմնամարզուհի, օլիմպիական չեմպիոն (2016), աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ[1]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Անաստասիա Տատարևան Եկատերինբուրգի «Վիկտորիա» մանկապատանեկան մարզադպրոցի սան է։ Հետագայում սկսել է մարզվել Դմիտրով քաղաքում՝ Աննա Շումիլովայի (Դյաչենկո) մոտ։ 2014 թվականին Անաստասիա Տատարևան դարձել է Եվրոպայի և աշխարհի չեմպիոն խմբային վարժություններում։
2015 թվականին Անաստասիա Տատարևան դարձել է Եվրոպական I խաղերի երկակի չեմպիոն, ապա նվաճել երկու ոսկե և մեկ արծաթե մեդալներ Շտուտգարտում անցկացվող աշխարհի խմբային վարժություններում, ինչպես նաև ստացել է արտոնագիր 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում անցկացվելիք Օլիմպիական խաղերին մասնակցելու համար։ 2016 թվականին հաղթել է Հոլոնում անցկացվող Եվրոպայի առաջնությունում, ինչպես նաև դարձել է օլիմպիական չեմպիոն՝ Ռուսաստանի հավաքականի կազմում մասնակցելով խմբային բազմամարտին (նրանից բացի թիմի կազմում ընդգրկված են եղել Վերա Բիրյուկովա, Անաստասիա Բլիզնյուկը, Անաստասիա Մաքսիմովան և Մարիա Տոլկաչյովան)։
2017 թվականին Պեզարոյում անցկացված աշխարհի առաջնությունում Ռուսաստանի թիմը նորացված կազմով (որի կազմում Անաստասիա Տատարևայից բացի ընդգրկվել էին Անաստասիա Բլիզնյուկը, Մարիա Կրավցովան, Եվգենյա Լևանովան, Քսենյա Պոլյակովան, Մարիա Տոլկաչյովան) նվաճել է երկու ոսկե մեդալ։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բարեկամության շքանշան (25 օգոստոսի, 2016 թվական) – 2016 թվականին Ռիո Դե Ժանեյրոյի 31-րդ Օլիմպիական խաղերում մարզական բարձր արդյունքների, հաղթանակի նկատմամբ կամ և նպատակասլացություն ցուցաբերելու համար[2]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I աստիճանի շքանշան (11 օգոստոսի 2021 թվական) – հայրենական սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, սպորտային բարձր նվաճումների, հաղթանակի նկատմամբ կամքի, տոկունության ու նպատակասլացության համար, որ ցուցաբերվել են 2020 թվականի XXXII Օլիմպիական խաղերում Տոկիո քաղաքում (Ճապոնիա)[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Приказ № 02-нг от 15.01.2015 г. «О присвоении почетного спортивного звания „Заслуженный мастер спорта России“»(չաշխատող հղում)
- ↑ Указ Президента Российской Федерации от 25.08.2016 № 429 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ Указ Президента Российской Федерации от 11 августа 2021 года № 463 «О награждении государственными наградами Российской Федерации»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անաստասիա Տատարևան Archived 2020-02-10 at the Wayback Machine. «Մեծ սպորտի երիտասարդ տաղանդները» (ռուս.՝ «Молодые таланты большого спорта») նախագծում
|
- Հուլիսի 19 ծնունդներ
- 1997 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ռուսաստանում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս մարմնամարզիկներ
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետներ
- Ռուս օլիմպիական չեմպիոններ
- 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի 1-ին աստիճանի մեդալով պարգևատրվածներ