Անաստասիա (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անաստասիա
անգլ.՝ Anastasia
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրհումորային դրամա, երաժշտական ֆիլմ[1][2], ընտանեկան ֆիլմ, մուլտֆիլմ, դրամա և ֆենթեզի ֆիլմ
Գործողության վայրՓարիզ և Սանկտ Պետերբուրգ
Հիմնված էAnastasia?
ՌեժիսորԴոն Բուլթ[3][4][5][…] և Գարի Գոլդման[4][6][7][…]
ՍցենարիստBruce Graham?, Բոբ Ցուդիկեր և Նոնի Ուայթ
ՀնչյունավորումՄեգ Ռայան[8][1][4][…], Ջոն Քյուսաք[8][3][1][…], Անժելա Լենսբերի[8][9], Քելսի Գրամեր[3][4][9], Քրիստոֆեր Լլոյդ[1][4][9], Հենք Ազարիա[4][9] և Բերնադետ Պիտերս[4][9]
ՊրոդյուսերԴոն Բուլթ[10] և Գարի Գոլդման[10]
Բեմադրող նկարիչRick Carter?
ԵրաժշտությունԴևիդ Նյուման
ԽմբագիրBob Bender?
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
Ընկերություն20th Century Studios[10] և Fox Animation Studios?
Տևողություն94 րոպե
Թվականնոյեմբերի 21, 1997 և ապրիլի 2, 1998[11]
Առաջադրում«Օսկար» մրցանակ երաժշտական կամ կատակերգական ֆիլմի լավագույն երաժշտության համար
Պարգևներ
Բյուջե53 000 000 $
Շահույթ139 800 000 $[12]
anya.com/main.html(անգլ.)

Անաստասիա (անգլ.՝ Anastasia)՝ ամերիկյան լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ, ստեղծված Fox Animation Studios (20th Century Fox ստորաբաժնում) ընկերության կողմից[13]։ Ռեժիսորներ՝ Դոն Բլուտ և Գարի Գոլդման։ Մուլտֆիլմը ստեղծվել է ռատոսկոպիայի մեթոդով, նաև եռաչափ գրաֆիկի օգտագործմամբ[14]։ Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 1997 թվականի նոյեմբերի 14-ին[15]։

Բլուտին և Գոլդմանին առաջարկված էր մուլտիպլիկացիոն ֆիլմի ստեղծումը կատարել կամ 1956 թվականի «Անաստասիա» ֆիլմի, կամ «Իմ հիասքանչ լեդի» մյուզիքլի հիման վրա[16]։ Նրանք ընտրեցին «Անաստասիան»[17]։ Սյուժեն Անաստասիա Ռոմանովայի մասին լեգենդի հիման վրա է հիմնված, ով իբր թե ողջ է մնացել թագավորական ընտանիքի գնդակահարումից հետո[17]։

Մուլտֆիլմը հանդիսավոր ընդունվեց, նախագծում աշխատելով 140 միլիոն դոլար և ամենալավ երգի համար արժանացավ «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակներին։ «Տեղեկացումների մասին օրենքից» հետո այն ստացավ 12+ գնահատականը (այսինքն հեռուստադիտողների համար, ովքեր հասել են տասներկու տարեկանի)[18]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոմանովների տան 300-ամյակին նվիրված Անաստասիա Ռոմանովայի՝ ռուսական վերջին կայսր Նիկոլայ 2-րդի աղջկա տատիկը նրան մի կուլոն և մի երաժշտական արկղիկ է նվիրում[19]։ Բայց խնջույքը խախտվում է «չար կախարդ և մութ ուժերի տեր» Գրիգորի Ռասպուտինի պատճառով, ով «իր հոգին վաճառել է դևին», որպեսզի աքսորման համար վրեժ լուծի[20]։ Հենց նա էլ թագավորական ընտանիքում և ողջ Ռուսաստանում տեղի ունեցած պատուհասների պատճառն է[21]։

Անաստասիային և նրա տատիկին օգնում է փախչել արքայական ընտանիքի խոհանոցում աշխատող տղան, ավելի ուշ Ռասպուտինը տեսնում է նրանց փախուստի դիմելիս, նրանց հետապնդելիս սառույցը կոտրվում է և նա ընկնում է գետի մեջ[22]։ Երկուսով հասնում են լցված կայարան, բայց գնացք բարձրանալու պահին Անաստասիան սայթաքում է և ընկնում՝ տատիկի ձեռքը բաց թողնելով։ Ընկնելով գետնին նա կորցնում է իր հիշողությունը[23]։

Անցնում է 10 տարի[24]։ Այդ ամբողջ ժամանակաշրջանում Անաստասիան ապրում է մանկատանը՝ ոչինչ չհիշելով իր մասին և մանուկ հասակում կատարված ողբերգական պատմության մասին[25]։ Ինքն իրեն կոչելով Անյա[26]։ Անաստասիան մեծացել էր և նրա առաջ ընտրություն էր դրված՝ գնալ աշխատել գործարանում, թե գնալ Սանկտ-Պետերբուրգ, որպեսզի գտնի իր ընտանիքը և բացահայտի իր անցյալի գաղտնիքը, կառուցի ապագան[19]։ Ճակատագրի բերումով իր գտած շնիկի օգնությամբ, ում նա Պուշոկ է անվանել նրան տանում է դեպի Սանկտ-Պետերբուրգ։

Մարիա Ֆեոդորովնան, ով գտնվում էր Փարիզում, հայտարարում է մեծ մրցանակ տալ նրան, ով կգտնի և կվերադարձնի իր թոռնուհուն։ Պետերբուրգի շահախարդախ Վլադիմիրը և Դմիտրին որոշում են գնալ խորամանկության՝ գտնել նման աղջկա, նրան սովորեցնել և ներկայացնել ինչպես Անաստասիա։ Բայց տղաների բոլոր փորձերը անհաջողություններով են ավարտվում և նրանք արդեն համակերպվել էին, երբ լքված պալատ, որտեղ նրանք ապրում էին հանկարծակի գալիս է հենց ինքը՝ Անաստասիան[27]։ Նրանք ճանապարհվում են դեպի Փարիզ[28]։

Հենց այդ պահին էլ Ռասպուտինի հոգին, որը պահպանված էր քավարանում և գտնված չղջիկի կողմից, ում անունը Բարտոկ էր նորից արթնանում է, որպեսզի ավարտին հասցնի իր վրեժի ծրագիրը։ Նա օգտագործում է իր մութ ուժերը, որպեսզի ոչնչացնի Անաստասիային։ Նա վթար է կազմակերպում երկաթուղային կայանում, ստիպում է աղջկան ցատկել նավից ծով և դրա նման այլ բաներ, բայց ամեն ինչ ապարդյուն էր։ Եվ այդժամ նա որոշում է ինքը ամեն ինչի մասին հոգա և ուղևորվում է դեպի Փարիզ։

Դրա հետ մեկտեղ այդ նույն ժամանակահատվածում Անաստասիան և նրա գործընկերները հասնում են այնտեղ և այցելում Սոֆիին՝ Մարիա Ֆեոդորովնայի զարմուհուն։ Նա արքայադստերը մի քանի հարց է ուղղում, որոնց վերջինս տալիս է ճիշտ պատասխաններ, որից հետո Վլադիմիրը, Դմիտրին, Անաստասիան և Սոֆին սկզբից զբոսանքի են գնում, այնուհետև Գարնյե օպերայի բեմ։ Այնտեղ Դմիտրին հանդիպում է Մարիա Ֆեոդորովնային և հաղորդում, որ գտել է Անաստասիային և բերել է նրան, բայց վերջինս չի հավատում Դմիտրիի խոսքերին և նրա թիկնապահները դուրս են շպրտում Դմիտրիին սենյակից։ Աղջիկը լսում է նրանց խոսակցությունը, ջղայնանում և գնում այնտեղից։

Դմիտրին առևանգում է Մարիային և տանում Անաստասիայի մոտ, որպեսզի նա խոսի Անաստասիայի հետ, բայց Մարիան չի համաձայնվում։ Այդժամ Դմիտրին ցույց է տալիս նրան երաժշտական արկղիկը, որը գտել էր պալատում, որը հիշեցնում է Մարիային թագավորական ընտանիքի մահը։ Դմիտրիին լսելով, Մարիան գնում է Անաստասիայի մոտ, որպեսզի խոսի նրա հետ և ավելի լավ ճանաչի։ Երկարատև խոսակցությունից հետո նրանք ճանաչում են իրար և միանում են։ Մարիան Դմիտրիին 10 միլիոնի չափ գումար է առաջարկում, բայց նա հրաժարվում է և ուղևորվում Ռուսաստան, թեկուզ Անաստասիան նրան արդեն մոտ մարդ էր դարձել, նա ուրախ էր, որ վերջինս վերադարձել է իր տատիկի մոտ և չի ցանկանում նրանց բաժանել։

Գիշերը՝ երեկույթի ժամանակ, որն Անաստասիայի վերադարձի կապակցությամբ էր, տատիկը հայտնում է նրան Դմիտրիի որոշման մասին։ Աղջիկը խորը մտածելով նրա մասին Ալեքսանդր 3-րդի կամրջի վրա է հայտնվում, որտեղ նրա վրա է հարձակվում Ռասպուտինը։ Այդ պահին Դմիտրին վերադառնում է և Ռասպուտինի հետ կռվի մեջ մտնում, որպեսզի փրկի Անաստասիային մահից, բայց նա վիրավորվում է և կորցնում գիտակցությունը, իսկ Բարտոկը թողնում է Ռասպուտինին։ Կռվի ժամանակ արքայադուստրը վերցնում է Ռասպուտինի մութ արտեֆակտը և ոչնչացնում այն ոտքի հարվածով։

Եվ այդպես Ռասպուտինի հոգին մահանում է։ Չար կախարդի մահից հետո Անաստասիան և ուշքի եկած Դմիտրին միանում են և գաղտնի փախչում այնտեղից և աղջիկը Մարիային և Սոֆիին հրաժեշտի հաղորդագրություն է ուղարկում՝ խոստումով, որ երբևիցե կվերադառնա։ Դմիտրին և Անաստասիան հեռանում են Փարիզից նավով։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործող դեմք Կատարող Ռուսական կրկնօրինակում
Անաստասիա Ռոմանովա Մեգ Ռայան / Լիզ Կեպլլոուեյ (վոկալ) Վերա Վորոնկովա / Մարիա Կաց (վոկալ)
Դմիտրի Ջոն Քյուսաք / Ջոնաթան Դոկուտչից(վոկալ) Սերգեյ Վեշյով
Վլադիմիր Կելսի Գրեմմեր Անդրեյ Յարոսլավցեվ / Վլադիմիր Վինոկուր (վոկալ)
Գրիգորի Ռասպուտին Քրիստոֆեր Լլոյդ / Ջիմ Կամմինգս (վոկալ) Ալեքսանդր Բույնով
Բարտոկ(Ռասպուտինի չղջիկը) Հենկ Ազարիա Իգոր Պիսմեննյ
Սոֆի Բերնադետտ Պիտերս Լարիսա Գոլուբկինա
Անաստասիան փոքր ժամանակ Քիրստեն Դանստ / Լեյսի Չեբերտ (վոկալ)
Մարիա Ֆյոդորովնա (այրի կայսրուհին) Անջելա Լենսբերի Իրինա Գուբանովա
Նիկոլայ 2-րդ արքան Ռիկ Ջոնս
Ծառան
Հեղափոխության զինվորը
Տոմսարկղի գանձապահը
Ֆլեգմենկովան Անդրեա Մարտին
Ծեր պառավը
Դմիտրին ձոքր ժամանակ Գլենն Ուոկեր Հարրիս-փոքր
Դերասանուհին Դեբրա Մունի
Ճանապարհորդը Արտուր Մելետ
Ծառայապետը
Կեղծ Անաստասիան Չարիտի Ջեյմս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 http://www.metacritic.com/movie/anastasia
  2. http://www.filmaffinity.com/en/film449213.html
  3. 3,0 3,1 3,2 http://stopklatka.pl/film/anastazja-1997
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 http://movieweb.com/movie/anastasia-1997/
  5. http://www.mafab.hu/movies/anasztazia-45518.html
  6. http://www.imdb.com/title/tt0118617/
  7. http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=3316.html
  8. 8,0 8,1 8,2 http://www.bbfc.co.uk/releases/anastasia-film
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 http://www.imdb.com/title/tt0118617/fullcredits
  10. 10,0 10,1 10,2 http://www.bcdb.com/bcdb/cartoon.cgi?film=25025
  11. Internet Movie Database — 1990.
  12. http://www.boxofficemojo.com/movies/?id=anastasia.htm
  13. «Company Town Annex». Los Angeles Times. 1994 թ․ մայիսի 4. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
  14. «Animated film a first for state». The Associated Press. Tucson Citizen. 1995 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
  15. «Fox produces animated feature - with a difference». Lubbock Avalanche-Journal. 1997 թ․ ապրիլի 22. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
  16. Verniere, James (1997 թ․ նոյեմբերի 16). «High toon in Hollywood - Disney has long dominated animation, but with 'Anastasia,' Fox cuts in». The Boston Herald. Արխիվացված է օրիգինալից (Fee required) 2016 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին – via HighBeam Research.
  17. 17,0 17,1 Kuklenski, Valerie (1997 թ․ նոյեմբերի 18). «Battle Royal for Animation Crew; `Anastasia' Putting Fox In The Game». Los Angeles Daily News. TheFreeLibrary.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
  18. Vincent, Mal (1997 թ․ նոյեմբերի 22). «"Anastasia" Touching Off War New 20th Century Fox Film Threatens Disney's Hold on Animation Market». The Virginian-Pilot. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին – via HighBeam Research.
  19. 19,0 19,1 «How Ahrens and Flaherty Are Re-Envisioning Anastasia For the Stage | Playbill». Playbill. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
  20. Pearlman, Cindy (1997 թ․ նոյեմբերի 16). «Like her characters, Meg Ryan is sweet, tart». Chicago Sun-Times. Արխիվացված է օրիգինալից (Fee required) 2016 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին – via HighBeam Research.
  21. Stark, Susan (1997 թ․ նոյեմբերի 21). «How Meg Ryan Learned To Sigh Like `Anastasia'». The Detroit News. The Seattle News. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
  22. Kim, Jae-Ha (1997 թ․ դեկտեմբերի 28). «Voice in toon // Animation not new to Callaway». Chicago Sun-Times. Արխիվացված է օրիգինալից (Fee required) 2016 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 8-ին – via HighBeam Research.
  23. Lovell, Glenn (2001 թ․ փետրվարի 9). «John Cusack won't be an Oscar nominee again but he should be». Knight Ridder. Արխիվացված է օրիգինալից (Fee required) 2016 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 8-ին – via HighBeam Research.
  24. Ai, Tan Lang (1997 թ․ նոյեմբերի 3). «Mystique of `Anastasia'». New Straits Times. Արխիվացված է օրիգինալից (Fee required) 2016 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 8-ին – via HighBeam Research.
  25. «Newman». MTV. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 24-ին.
  26. «The Making of Anastasia: The Music of Anastasia». 20th Century Fox. Արխիվացված է օրիգինալից 1998 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 30-ին.
  27. «Anastasia (Atlantic) - Original Soundtrack». AllMusic. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 30-ին.
  28. Eller, Claudia (1997 թ․ հոկտեմբերի 10). «Draw and Fire : Disney Flexes Financial Muscle to Protect Its Animation Turf». Los Angeles Times. էջ 2. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]