Jump to content

Անասնաբուժական ծննդագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անասնաբուժական ծննդագիտություն, կլինիկական անասնաբուժության բաժին, ուսումնասիրում է կենդանիների հղիության ֆիզիոլոգիան և ախտաբանությունը, ծննդաբերության, հետծննդյան շրջանը, սերմնավորումը, ինչպես նաև մշակում է ծննդօգնության, կաթնագեղձի, պտղի և նորածինների հիվանդությունների կանխարգելման ու բուժման մեթոդները։ Ծննդաբերությունը սերտորեն կապված է անասնաբուժական գինեկոլոգիայի հետ, որն ուսումնասիրում է էգ կենդանիների սեռական օրգանների առանձնահատկությունները, դրանց հիվանդությունները, այդ օրգանների ախտաբանական շարժընթացների կանխարգելումը և բուժումը։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև XVIII դարի վերջը Ծինը զբաղվել է միայն կենդանիների ծնի խնդիրներով և համարվել է անասնաբուժական վիրաբուժության բաժին։ Ժամանակակից ծննդագիտությունյան բնագավառի գիտնականները մշակել են գյուղատնտեսական կենդանինների հղիության և անպտղության որոշման մեթոդներ, ծննդագիտական և գինեկոլոգիական հիվանդությունների, կաթնագեղձի բորբոքումների, փորձարուների նախապատրաստման վիրաբուժական եղանակներ և դրանց օգտագործման մեթոդիկան, դասակարգել են անպտղությունը, վիժումները, կաթնագեղձի բորբոքումները, մշակել սեռական փուլերի մասին ուսմունքի հարցերը և այլն։ Ծննդագիտության հիմնական խնդիրը գյուղատնտեսական կենդանինների ընդլայնված վերարտադրության նպատակային կազմակերպումն է, առավելագույն հավելաճի ապահովումը, էգերի անպտղության և սակավապտղության, կաթնագեղձի բորբոքումների, նորածինների հիվանդությունների կանխարգելումը։ Հայաաստանի Հանրապետությունում ծննդագիտության գիտահետազոտական աշխատանքները տարվում են ՀԱԱՀ-ի անասբուժական բժշկագիտության և անասնաբուծական ֆակուլտետներում։ Ուսումնասիրվել են տարբեր կենդանիների հղիության, անպտղության պատճառագիտության, սերմնահեղուկի մանրէային աղտոտվածության, կրծի հիվանդության հարցերը (Ալեքսանդր Մանասյան, Գրիգոր Գրիգորյան և ուրիշներ)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Գյուղատնտեսական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։