Jump to content

Անապսիդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անապսիդներ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Վերնադաս Չորքոտանիներ (Tetrapoda)
Դաս Սողուններ (Reptilia)
Ենթադաս Անապսիդներ (Anapsida)
Ինֆրադաս Elpistostegalia
Կարգ Անապսիդներ (Eotetrapodiformes)
Williston, 1917

Անապսիդներ[1] (լատին․՝ Anapsida), ամնիոտներ, որոնց գանգը չունի քունքային բացվածքներ[2]։ Դիապսիդների հետ միասին կազմում են սողունների երկու ենթադասերը։

Ավանդաբար անապսիդները դիտարկվել են որպես սողունների մոնոֆիլետիկ տաքսոն, սակայն վարկածներ են առաջ քաշվել այն մասին, որ անապսիդային գանգերով սողունների որոշ խմբեր կարող են միայն հեռավոր ազգակցական կապ ունենալ։

Նախկինում անապսիդների գոյություն ունեցող ներկայացուցիչներից են համարվել կրիաները։ Առաջին անգամ կրիաները հանդիպում են վերին տրիասում, սակայն այդ ժամանակ նրանք արդեն ունեցել են ժամանակակից կրիաների գրեթե բոլոր անատոմիական առանձնահատկությունները, բացառությամբ կարապաքսի, այսինքն՝ դրանց ձևավորումը սկսվել է շատ ավելի վաղ, մասնավորապես, նրանք արդեն ունեցել են հոդեր կրծքավանդակի ներսում։ Սակայն բոլոր ժամանակակից գենետիկական ուսումնասիրությունները հաստատել են նախկինում վիճարկվող վարկածը, թե կրիաները դիապսիդային սողունների խումբ են ռեդուցված քունքային ելուստներով[3][4][5]։

Անապսիդային գանգերով սողունների մեծ մասը, այդ թվում նաև միլերտիդները, նիկտիֆրուրետները և պարեյազավրերը, ոչնչացել են ուշ պերմի ժամանակաշրջանում՝ զանգվածային ոչնչացման ժամանակ։ Պրոկոլոֆոնոմորֆները գոյություն են ունեցել մինչև տրիասի ժամանակաշրջան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. БРЭ Пресмыкающиеся т 27 стр 441
  2. Pough F. H. et al. (2002) Vertebrate Life, 6th Ed. Prentice Hall Inc., Upper Saddle River, NJ. ISBN 0-13-041248-1.
  3. Crawford, Nicholas G.; Faircloth, Brant C.; McCormack, John E.; Brumfield, Robb T.; Winker, Kevin; Glen, Travis C. (2012). «More than 1000 ultraconserved elements provide evidence that turtles are the sister group to archosaurs»(PDF). Biology Letters. 8(5): 783—786. doi:10.1098/rsbl.2012.0331, PMC 3440978 .
  4. Lee M. S. Y. (2013). Turtle origins: Insights from phylogenetic retrofitting and molecular scaffolds. Journal of Evolutionary Biology. 26 (12): 2729–2738. doi:10.1111/jeb.12268. PubMed.
  5. Tyler R. Lyson, Erik A. Sperling, Alysha M. Heimberg, Jacques A. Gauthier, Benjamin L. King MicroRNAs support a turtle + lizard clade // Biology Letters. — 2012-02-23. — Т. 8, вып. 1. — С. 104—107. — ISSN 1744-957X. — doi:10.1098/rsbl.2011.0477.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անապսիդներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անապսիդներ» հոդվածին։