Անապատի մաշկեղ չղջիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անապատի մաշկեղ չղջիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Մաշկաթևավորներ
Ընտանիք Հարթաքիթ չղջիկներ
Ցեղ Մաշկեղ չղջիկներ
Տեսակ Անապատի մաշկեղ չղջիկ
Լատիներեն անվանում
Eptesicus bottae
Peters, 1869
Հայերեն տարանուններ

Օգնևի մաշկեղ չղջիկ

Հատուկ պահպանություն

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերների որոնում
Վիքիպահեստում





Անապատի մաշկեղ չղջիկ (լատ.՝ Eptesicus bottae), Օգնևի մաշկեղ չղջիկ, հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի։ Հազվադեպ հանդիպում է ՀՀ հարավային, հարավարևելյան մարզերում։ Գերադասում է թփածածկ կամ անտառազուրկ ոչ բարձր սարալանջերը (որտեղ կա ջրամբար)։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 43-56 մմ է, պոչինը՝ 38-45 մմ, նախաբազկինը՝ 42-46 մմ։ Մեջքի մազերը համեմատաբար երկար են, մուգ մոխրագույն, փորինը՝ կարճ, սպիտակ։ Ականջների երկարությունը 16-18 մմ է, ծայրը՝ շագանակագույն։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակվում է փոքր խմբերով (չեն առաջացնում մեծաքանակ գաղութներ)։ Որսի է դուրս գալիս մայրամուտից հետո։ Ամռան կեսերին ծնում է 1 (կամ 2) ձագ։ Կենսակերպն ուսումնասիրված է մասնակի։  

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png