Անապատային մորեխ (լատ.՝ Schistocerca gregaria), ուղղաթևների կարգի Acrididae ընտանիքի միջատ։ Տարածված է հարթավայրերում, անապատային շրջաններում, Հայաստանում՝ ամենուրեք։
Գլուխը եռանկյունաձև է՝ մասամբ ուղղված դեպի ցած։ Ձմեռում է հասուն փուլում, և ձմեռային անձրևների պայմաններում տեղի է ունենում սեռ. հասունացումը, որն ուղեկցվում է գույնի փոփոխմամբ. հասունին անվանում են դեղին մորեխ, ոչ սեռահասունին՝ վարդագույն։
Դեղին մորեխը ձմռան վերջին տաք երկրներից տեղափոխվում է ցուրտ երկրներ։ Չուի ընթացքում ձվադրում է սովորաբար գետահովիտներում և ցամաքած գետահուների փխրուն ավազներում (հնարավոր է նաև այլ վայրերում)։ Տարվա ընթացքում տալիս է 1-2 սերունդ։ Թրթուրները դուրս են գալիս 20 օր անց, հասունները՝ հուլիսին։ Նոր զարգացող սերունդը չվում է նորից դեպի հարավ։ Մեծ վնաս է պատճառում հատիկաընդեղեն բույսերին, առվույտին, ցորենին, գարուն, եգիպտացորենին, կտավատին, ծխախոտին, լոլիկին, կարտոֆիլին, բանջարաբոստանային բազմաթիվ մշակաբույսերի, նաև շատ պտղատու ծառատեսակների ու վայրի բույսերի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։