Անանի Յավաշով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անանի Յավաշով
Anani Yavashev bust.jpg
Ծնվել էհոկտեմբերի 1, 1855(1855-10-01)
Ռազգրադ, Բուլղարիա
Մահացել էմայիսի 25, 1934(1934-05-25) (78 տարեկանում)
Բուլղարիայի թագավորություն
ՔաղաքացիությունԲուլղարիա
Մասնագիտությունհնագետ, բուսաբան և քաղաքական գործիչ
Պաշտոն(ներ)Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ
ԱնդամակցությունԲուլղարիայի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՉեխիայի տեխնիկական համալսարան
Anani Yavashov Վիքիպահեստում

Անանի Յավաշով (բուլղար․՝ Анание Иванов Явашов, հոկտեմբերի 1, 1855(1855-10-01), Ռազգրադ, Բուլղարիա - մայիսի 25, 1934(1934-05-25), Բուլղարիայի թագավորություն), բուլղար հնագետ, բուսաբան, մանկավարժ և լուսավորական[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անանի Յավաշովը ծնվել է 1855 թվականի հոկտեմբերի 1-ին Ռազգրադում, Ռազգրադի մարզ: Սովորել Բուլղարիայի գիմնազիայում և Պրահայում, 1881 թվականից մինչև 1884 թվականը սովորել է Չեխիայի տեխնիկական համալսարանում՝ «Քիմիական արդյունաբերություն» մասնագիտությամբ: 1884 թվականի ամռանը վերադարձել է Բուլղարիա, որից հետո սկսել է զբաղվել մանկավարժական և տեսչական գործունեությամբ: Մինչև 1925 թվականը՝ թոշակառու դառնալը, աշխատել է որպես մանկավարժ և տեսույչ: Հիմնականում դասավանդել է Ռազգրադում և Վառնայում, որոշ ժամանակ աշխատել է Սոֆիայում, Շումենում, Սվիշտովում, Դոբրիչում և Վելիկո Տիռնովոյում:

1878 թվականին Բուլղարիայի իշխանության կազմավորումից հետո Յավաշովի պարտականություններից էր տարրական և միջնակարգ դպրոցների կարևորագույն դասագրքերի թարգմանությունը, քանի որ նա բուլղարիական մարզի բարձրակիրթ մանկավարժներից էր և դրանով դառնում էր Բուլղարիայի կրթության համակարգի զարգացման պատասխանատուն: Նաև զբաղվում էր ակտիվ հասարակական գործունեությամբ՝ ընտրվելով Բուլղարիայի 3-րդ Մեծ Ազգային Ժողովի պատգամավոր: Հիմնադրել և գլխավորել է «Զարգացում» մշակութային հասարակությունը, մասնակցել է Ռազգրադի մի շարք բուլղարական ասոցիացիաներում՝ մեղվապահների, գինեգործների, հնագիտական հասարակության և հնագիտական թանգարանի: 1900 թվականից եղել է Բուլղարիայի գրքային հասարակության մաթեմատիկայի և բնական գիտությունների բաժանմունքի անդամ (1911 թվականից ժամանակակից անվանումն է՝ Բուլղարիայի գիտությունների ակադեմիա):

Իր գիտական գործունեության շրջանակներում Յավաշովը զբաղվել է բուլղարական ֆլորայի ուսումնասիրմամբ՝ Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի ամսագրում հրապարակելով «Բուլղարական ֆլորայի ուսումնասիրման հիմքեր»-ը (բուլղար․՝ Принос за познаване на българската флора), որը դարձել է բուսաբանության ոլորտում բուլղարական առաջին աշխատությունը: Յավաշովը նաև եղել է հայտնի հնագետ՝ 1887 թվականին հին հռոմեական Աբրիտուս քաղաքի (ժամանակակից Ռազգրադից մոտ 3 կմ հեռավորության վրա) ավերակներում պեղել է 6-րդ դարի բազիլիկան: Բուլղարիայում Անանինից են սկսվել հնագիտական պեղումները (Աբրիտուսի պեղումները նոր ուժով վերականգնվել են 1953 թվականին): Իր գործունեության ընթացքում Յավաշովն արժանացել է Ռազգրադի պատվավոր քաղաքացու պաշտոնին, ինչպես նաև հայրենի քաղաքում հուշարձանի:

Անանի Յավաշովը մահացել է 1934 թվականի մայիսի 25-ին` 78 տարեկան հասակում: Նրա թոռները հայտնի են դարձել արվեստի ոլորտում՝ դերասան Անանի Յավաշև և նկարիչ Խրիստո Յավաշև:

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Принос за проучване на българскате флора (1887)
  • Принос към народната ботаническа медицина (1905)
  • Разград. Неговото археологическо и историческо минало. Част I (1930)
  • Текето Демир баба (1934)
  • Материали за български ботаничен речник (1939)

Գիտական հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Anastica hierohontica (1897)
  • Mandragora officinalis (1897)
  • Календар на "Природа" (1901)
  • Зимният сън на природата (1903)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Пенев Ангел, Петър Петров (1988)։ Чужденци - просветни дейци в България։ София: Държавно издателство „Народна просвета“։ էջ 168 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]