Անանիկյան մշակույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մ․թ․ա․ 5-րդ դարի դաշույն, Թաթարստանի Հանրապետության ազգային թանգարան

Անանինյան մշակույթ, հնագիտական մշակույթ։ Տարածված էր Կամա և մասամբ Վոլգա գետերի ավազանում, մ. թ. ա. VIII-III դարեր։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումը ստացել է Անանինո գյուղից (Թաթարստանի Հանրապետություն, Ելաբուժի շրջան), որի մոտ 1858 թվականին հայտնաբերվել է հարուստ դամբարանադաշտ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անանինցիները զբաղվել են պղնձի, երկաթի, ոսկրի, կաշվի մշակությամբ, բրուտագործությամբ, երկրագործությամբ, անասնապահությամբ, ձկնորսությամբ և որսորդությամբ։ Առևտրական] կապեր են ունեցել սկյութների, սարմատների, Կովկասի և Սիբիրի ցեղերի հետ։ Ոմանք կարծում են, որ անանինցիները ուդմուրտների և կոմի֊զիրյանների նախնիներն են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 364