Անանիա Պանդեյ
հինդի՝ अनन्या पांडे | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 30, 1998 (27 տարեկան) |
| Ծննդավայր | Մումբայ |
| Կրթություն | Dhirubhai Ambani International School? |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | հինդուիզմ[1] |
| Մասնագիտություն | դերասանուհի |
| Ծնողներ | հայր՝ Chunky Pandey? |
| Պարգևներ և մրցանակներ | |
Անանիա Պանդեյ (անգլ.՝ Ananya Panday, հոկտեմբերի 30, 1998, Մումբայ), հնդիկ դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անանիա Պանդեյը ծնվել է 1998 թվականի հոկտեմբերի 30-ին Մումբայում[2][3] դերասան Չանկի Պանադեյի և հագուստների նկարչուհի Բուհավանա Պանդեյի ընտանիքում։ Նա ունի Ռիսա անունով կրտսեր քույր։ Նրա պապիկը՝ Շարադ Պանդեյը, եղել է հայտնի հնդիկ սրտային վիրաբույժ։ Նրա հորեղբայրը՝ Չիկկի Պանդեյը եղել է գործարար, իսկ հորաքույրը՝ Դինն Պանդեյը՝ առողջ ապրելակերպի մարզիչ[4]։
Մինչև 2017 թվականը Անանիան սովորել է Դհիրուբհայ Ամբանի միջազգային դպրոցում[5]։ Նա 2017 թվականին Փարիզում հրավիրվել է մասնակցելու Vanity Fair ամսագրի Bal des débutantes նորաձևության պարահանդեսին (2005 թվականին Forbes.com կայքում այդ պարահանդեսը ճանաչվել է աշխարհի 10 ամենանշանակալի երեկույթներից մեկը), որը յուրաքանչյուր տարի կազմակերպվում է ֆրանսիական մայրաքաղաքում տասնյակ երկրներից 16-22 տարեկան մոտ 25 աղջիկների համար[6][7]։
Ֆիլմում դեբյուտել է 2019 թվականին և շուտով ստացել է «Filmfare Award լավագույն դեբյուտային կնոջ դերը» «Տարվա ուսանողը 2» և «Անանիա Պանդեյ» ֆիլմերում դերերի համար[8]։

Նրա կինոկարիերայում եղել են ինչպես իրական հիթեր, այնպես էլ բացահայտ ձախողված ֆիլմեր․ վերջիններս հանգեցնում էին լրագրողների կողմից հարձակումների, որոնք մեղադրում էին Անանիային, իբր նա մեծ էկրան է բարձրացել ի շնորհիվ իր կապերի։ Դրան դերասանուհին պատասխանել է հետևյալ կերպ․ «Դա այնքան էլ հեշտ չէ, ինչպես ասում են մարդիկ։ Եթե դուք հասանելիություն ունեք և տաղանդ չունեք, որպեսզի այն աջակցեք, մարդիկ իրենց փողերը չեն ներդնի ձեր մեջ։ Ասելով սա՝ ես հավատում եմ, որ ընտանեվարությունը գոյություն ունի և փաստացի գոյություն ունի համարյա բոլոր ճյուղերում, այլ ոչ թե միայն Բոլիվուդում»[9][10]:
Ֆիլմում դեբյուտից հետո դերասանուհին ձեռնարկեց So Positive նախաձեռնությունը, որն ուղղված էր բուլինգին: 2019 թվականի Economic Times Awards մրցանակաբաշխության արարողության ժամանակ նախագիծը անվանվել է «Տարվա նախաձեռնություն»[11]:
Պանդեյը համարվում է մի քանի ապրանքանիշների դեմքը՝ ներառյալ «Lakmé Cosmetics» և «Gillette»:
Արդյունքում նա, ըստ Թայմսի տարբերակի, ընդգրկվել է 50 ամենացանկալի կանանց ցանկում. նա 2019 թվականին զբաղեցրել է 37-րդ[12] և 2020 թվականին՝ 31-րդ հորիզոնականը[13]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ananya Panday
- ↑ Maru, Vibha (2020 թ․ հոկտեմբերի 30). «Deepika Padukone wishes Baby Girl Ananya Panday a happy birthday. See post». India Today (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Ananya Panday: This has been the most special year. I got to live my dream of becoming an actor». India Today. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Junction was named after him». The Times of India. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Who is Ananya Panday?'». The Indian Express. 2018 թ․ ապրիլի 11. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ «Must-see! Chunky Panday's gorgeous daughter at Le Bal». Rediff. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Ananya Panday steals the show in a Jean Paul Gaultier gown at le Bal in Paris». The Indian Express (անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Presenting the winners of the 65th Amazon Filmfare Awards 2020». Filmfare (անգլերեն). 2021 թ․ նոյեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Ananya Panday launches 'So Positive', an initiative against cyberbullying, on World Social Media Day». Firstpost. 2019 թ․ հունիսի 30. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Ananya Panday, Rashmika Mandanna and Shraddha Kapoor steal the show in glamorous avatars at Lokmat Awards: All pics». Hindustan Times. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «Ananya Pandays initiative So Positive wins Initiative of the Year». The Economic Times. 2019 թ․ դեկտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «MEET THE TIMES 50 MOST DESIRABLE WOMEN 2019». The Times of India (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «The Times Most Desirable Woman of 2020: Rhea Chakraborty – Living through a trial by fire, gracefully». The Times of India (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Gehraiyaan movie review: Deepika Padukone is all kinds of breathtaking in a page-turner of a film». Firstpost. 11 February 2022. Archived from the original on 5 April 2022. Retrieved 5 April 2022.
- Raghuvanshi, Aakansha (20 February 2020). «Ananya Panday Is „Happy And Excited“ To Join Vijay Deverakonda In His Bollywood Debut». NDTV. Archived from the original on 27 February 2020. Retrieved 20 February 2020.
- Անանիա Պանդեյ Ինստագրամում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անանիա Պանդեյ» հոդվածին։ |
| ||||||||||||||