Վիշվանաթան Անանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Անանդ Վիշվանաթանից)
Վիշվանաթան Անանդ
விசுவநாதன் ஆனந்த்
Պետություն(ներ)Հնդկաստան Հնդկաստան
Անունը ծնվելիսթամիլերեն՝ விசுவநாதன் ஆனந்த்[1]
Ծննդյան ամսաթիվդեկտեմբերի 11, 1969(1969-12-11)[2][3] (54 տարեկան)
ԾննդավայրՄայիլադութուրայ[4], Թամիլ Նադու, Հնդկաստան
Բնակության վայրՉեննայ
Կոչումգրոսմայստեր (1988)
Ներկայիս վարկանիշ2751
ՖԻԴԵ համար5000017
365chessViswanathan_Anand
Chesstempo համար7543
ICCF համար7543
Մասնակցել էԱշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղ 2013, Classical World Chess Championship 1995?, Շախմատի աշխարհի առաջնություն 2007, World Chess Championship 2008?, World Chess Championship 2010?, World Chess Championship 2012?, Աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղ 2014, Շախմատի հավակնորդների մրցաշար 2014, Շախմատային օլիմպիադա 1984[5], Շախմատային օլիմպիադա 1986[5], Շախմատային օլիմպիադա 1988[5], Շախմատային օլիմպիադա 1990[5], Շախմատային օլիմպիադա 1992[5], Շախմատային օլիմպիադա 2004[5], Շախմատային օլիմպիադա 2006[5] և Շախմատային օլիմպիադա 2018
ԱնդամակցությունԲադեն-Բադեն և Cannes Échecs
Պարգևներ և մրցանակներ
 Viswanathan Anand Վիքիպահեստում

Վիշվանաթան Անանդ (թամիլերեն՝ விசுவநாதன் ஆனந்த், դեկտեմբերի 11, 1969(1969-12-11)[2][3], Չեննայ, Թամիլ Նադու, Հնդկաստան[6]), հնդիկ շախմատիստ, միջազգային գրոսմայստեր (1988)[7]։ 2001-2002 թվականներին եղել է ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի չեմպիոն, աշխարհի 15-րդ չեմպիոն (2007-2013)[8]։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անանդ» անունը ստացել է ծնվելու պահից[9]։ Հոր անունը՝ Վիշվանաթան։ Հարավային Հնդկաստանի որոշ շրջանների ավանդության համաձայն՝ նրա ամբողջական անունը Վիշվանաթան Անանդ է, որը կարելի է թարգմանել որպես Անանդ՝ Վիշվանաթանի որդի։ Հոր ամբողջական անունը՝ Կրիշնամուրթի Վիշվանաթան, այսինքն՝ Անանդի պապի անունը Կրիշնամուրթի է։

Անանդի անվան հետ կապված խառնաշփոթը սկսվեց, երբ նա հայտնվեց Եվրոպայում։ Ըստ եվրոպական ավանդությունների՝ շատերը կարծում էին, որ Վիշվանաթանը նրա անունն է, իսկ Անանդը՝ ազգանունը։ Արտասանության դժվարության պատճառով նրան սկսեցին կոչել փաղաքշական ձևով՝ Վիշի։

Անանդի կնոջ անունը Արունա է, որը ստացել է ծնվելու պահից։ Հոր անունն է Անանտ։ Նախքան ամուսնությունը նրա ամբողջական անունն էր Արունա Անանտ։ Ամուսնությունից հետո նա դարձավ Արունա Անանդ (փոխվեց միայն վերջին տառը)։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիշվանաթան Անանդը ծնվել է 1969 թվականի դեկտեմբերի 11-ին Թամիլ Նադուի Մայիլադութուրայ քաղաքում[10][11]։ Որոշ ժամանակ անց ընտանիքը տեղափոխվել է Մադրաս, որտեղ էլ նա մեծացել է[4]։ Հայրը՝ Վիշվանաթան Այերը, Հարավային երկաթուղիների գլխավոր տնօրենն էր, մայրը՝ Սուշիլան, տնային տնտեսուհի էր։

Անանդը 3 երեխաներից ամենակրտսերն է։ 11 տարով փոքր է քրոջից և 13 տարով էլ՝ եղբորից։ Եղբայրը՝ Շիվաքումարն աշխատում է Հնդկաստանի Crompton Greaves կազմակերպությունում, իսկ քույրը՝ Անուրադհան, ԱՄՆ-ի Միչիգանի համալսարանի պրոֆեսոր է[12]։

Շախմատ խաղալ Անանդը սովորել է 6 տարեկանում մորից և ընտանիքի մոտ ընկեր Դիփա Ռամակրիշնանից[13]։

Կրթություն է ստացել Մադրասի Don Bosco Matriculation ավագ դպրոցում[14] և Լոյոլա քոլեջում ստացել բակալավրի աստիճան առևտրի ոլորտում[15]։

Վարկանիշի փոփոխության գծապատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[16][17]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն
1984 2285 2345 2345 2285
1985 2380 2385 2385 2380
1986 2405 2420 2420 2405
1987 2500 2505 2505 2500
1988 2520 2555 2555 2520
1989 2515 2555 2555 2515
1990 2555 2610 2610 2555
1991 2635 2650 2650 2635
1992 2670 2690 2690 2670
1993 2710 2725 2725 2710
1994 2715 2720 2720 2715
1995 2715 2725 2725 2715
1996 2725 2750 2750 2725
1997 2765 2765 2765 2765
1998 2770 2795 2795 2770
1999 2781 2771 2781 2771
2000 2769 2762 2774 2774 2762
2001 2790 2794 2797 2770 2797 2770
2002 2757 2752 2755 2755 2757 2752
2003 2753 2764 2774 2766 2774 2753
2004 2766 2774 2782 2781 2782 2766
2005 2786 2785 2788 2788 2788 2785
2006 2792 2803 2779 2779 2803 2779
2007 2779 2786 2792 2801 2801 2779
2008 2799 2803 2798 2783 2803 2783
2009 2791 2783 2788 2788 2788 2791 2783
2010 2790 2787 2789 2800 2800 2804 2804 2787
2011 2810 2817 2817 2817 2817 2811 2817 2810
2012 2799 2799 2791 2780 2780 2780 2780 2775 2775 2799 2775
2013 2772 2780 2784 2783 2783 2786 2775 2775 2775 2775 2775 2773 2786 2772
2014 2773 2773 2770 2785 2785 2785 2785 2785 2785 2785 2792 2793 2793 2770
2015 2797 2797 2791 2791 2804 2804 2816 2816 2816 2803 2803 2796 2816 2791
2016 2784 2784 2762 2770 2770 2770 2770 2770 2776 2776 2779 2779 2784 2762
2017 2786 2786 2786 2786 2786 2786 2783 2783 2794 2783 2782 2782 2794 2782
2018 2767 2779 2776 2776 2760 2759 2768 2768 2771 2771 2773 2773 2779 2759
2019 2773 2779 2779 2774 2774 2767 2764 2756 2765 2765 2757 2757 2779 2756
2020 2758 2755 2753 2753 2753 2753 2753 2753 2753 2753 2753 2753 2758 2753
2021 2753 2753 2753 2751 2753 2751
2022 2756 2754 2756 2754
2023 2748 2748 2748
2024 2751 2751 2751


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://web.archive.org/web/20110514174615/http://www.indianexpress.com/storyOld.php?storyId=38320&pn
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 «Sport : Anand inspires mind champions». The Hindu. Chennai, India. 2007 թ․ դեկտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 31-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «Anand Inspires mind champions» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 OlimpBase
  6. 6,0 6,1 Deutsche Nationalbibliothek Record #119068524 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  7. More questions than answers, research.ibm.com
  8. Ալբերտ Միքայելյան, Մարզաշխարհի հարյուր գերաստղեր, Երևան, «ՎՄՊ-Պրինտ», 2008, էջ 10։
  9. «I start off playing for India. And that's it.Beyond that, the game just takes over». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 14-ին.
  10. «Vishy Anand: 'Chess is like acting' | Chess News». En.chessbase.com. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 1-ին.
  11. «Viswanathan Anand: Who is he? : Sports, News - India Today». Indiatoday.intoday.in. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 1-ին.
  12. «A Tamil entertainment ezine presenting interesting contents and useful services». Nilacharal. 1969 թ․ դեկտեմբերի 11. Վերցված է 2010 թ․ մայիսի 31-ին.
  13. Question of the week Արխիվացված 2008-10-29 Wayback Machine, Susan Polgar, Lubbock Avalanche-Journal, Sunday, 26 October 2008
  14. Muthalaly, Susan (2007 թ․ մայիսի 25). «Don Bosco 'boys' reminisce about their good old days». The Hindu. Chennai, India. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 1-ին.
  15. «Vishwanathan Anand: The King of 64 Squares». MSN. 2009 թ․ օգոստոսի 12. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 2-ին.
  16. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  17. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիշվանաթան Անանդ» հոդվածին։
Շախմատի աշխարհի չեմպիոններ
Մինչ բաժանումը (1886-1993)
Шахматы
Шахматы

Վիլհելմ Ստեյնից  • Էմանուել Լասկեր  • Խոսե Ռաուլ Կապաբլանկա  • Ալեքսանդր Ալյոխին  • Մաքս Էյվե  • Միխայիլ Բոտվիննիկ  • Վասիլի Սմիսլով  • Միխայիլ Տալ  • Տիգրան Պետրոսյան  • Բորիս Սպասկի  • Ռոբերտ Ֆիշեր  • Անատոլի Կարպով  • Գարրի Կասպարով

Բաժանման ժամանակ (1993—2006)
ՖԻԴԵ-ի վարկածով
ՊՇԱ վարկածով / «դասական շախմատ»

Անատոլի Կարպով  • Ալեքսանդր Խալիֆման  • Վիշվանաթան Անանդ
Ռուսլան Պոնոմարյով  • Ռուստամ Կասիմջանով  • Վեսելին Տոպալով

Գարրի Կասպարով  • Վլադիմիր Կրամնիկ

Միավորումից հետո (2006 թվականից)
Վլադիմիր Կրամնիկ •Վիշվանաթան Անանդ •Մագնուս Կառլսեն •Դին Լիրեն