Անամարիա Մարինկան ծնվել է ջութակահարի և թատրոնի ուսուցչի ընտանիքում։ Ավարտել է ՅասիիՋորջե Էնեսկուի անվան արվեստի, երաժշտության և դրամայի համալսարանը։ Նրա կինոդեբյուտը «Սեքս թրաֆիկ» հեռուստաֆիլմում գլխավոր դերերից մեկի կատարումն էր ( 2004 ), որը երիտասարդ ռումինուհուն բերեց BAFTA հեռուստատեսային մրցանակ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում ( 2005 )։ 2007 թվականին տեղի ունեցավ Քրիստիան Մունգիուի «4 ամիս, 3 շաբաթ և 2 օր» ֆիլմի պրեմիերան, որում Անամարիա Մարինկան նույնպես խաղաց գլխավոր դերերից մեկը (այս ֆիլմը հետագայում արժանացավ «Ոսկե արմավենու ճյուղին» Կաննի 60-ամյակի կինոփառատոնում (2007)[2], ինչպես նաև Ֆրանսիայի ազգային կրթական համակարգի կինոմրցանակի և կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի մրցանակի[3]։ Այս հաղթանակից հետո Անամարիա Մարինկան նկարահանվել է այնպիսի կինոգործիչների ֆիլմերում, ինչպիսիք են Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան ( Երիտասարդությունն առանց երիտասարդության, 2007) և Ջուլի Դելպին ( Կոմսուհին, 2009 )։