Անահիտ Տոնապետյան-Դեմոպուլոս
Անահիտ Տոնապետյան-Դեմոպուլոս | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 18, 1962[1] (64 տարեկան) |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | Հայ |
| Մասնագիտություն | Լեզվաբանություն |
| Հաստատություն(ներ) | Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ, Բեյրութի ամերիկյան համալսարան, Faits de Langues?, Institut de Recherche pour le Développement? և Bibliothèque interuniversitaire des langues orientales?[2] |
| Պաշտոն(ներ) | Արևելյան դպրոցների հայոց լեզվի ամբիոն, publication manager?, senior lecturer?, համալսարանի պրոֆեսոր և տնօրեն |
| Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ[3] և SeDyL? |
| Ալմա մատեր | Փարիզի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների պետական ինստիտուտ Սորբոնի համալսարան |
| Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1991) և հաբիլիտացիա (2000) |
| Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն, հայերեն, ռուսերեն, հունարեն և անգլերեն |
| Գիտական ղեկավար | Claude Hagège?[4] |
| Եղել է գիտական ղեկավար | Élisabeth Mouradian? |
| Պարգևներ | |
| Կայք | a.donabedian.free.fr(ֆր.) |
Անահիտ Տօնապետեան-Դեմոպուլոս (ապրիլի 18, 1962[1], 6e arrondissement de Lyon, Լիոն[1]), լեզվաբան, հայագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1991 թ.), պրոֆեսոր։ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (28.12.2011 թ.)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անահիտը ծնվել է 1962 թվականին Ֆրանսիայի Լիոն քաղաքում։ 1984 թվականին ավարտել է Փարիզի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների պետական ինստիտուտը, 1987 թվականին՝ Սորբոնի համալսարանը։ 1991 թվականից Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների պետական ինստիտուտի հայագիտության ամբիոնի վարիչն է։ Զբաղվում է արևելահայերենի քերականության, ընդհանուր լեզվաբանության հետ հայերենի բաղդատմանը, հայերենի բարբառների համադրմանը, արևելահայերենը որպես սփյուռքի լեզու ճանաչելու հարցերով [«Վաղակատարը և հարակատարը արևմտահայերենում» («Հայագիտության V միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու», անգլերեն, 1996, էջ 149-166) «Վերլուծական ժխտականը և վաղակատարն արևմտահայերենում» INALCO[6], ժողովածու, ֆրանսերեն, 1999, N 1, էջ 23-41, «Լեզվական քաղաքականությունը Հայաստանում` Խորհրդային Միությունից մինչև անկախ Հայաստան» («Լեզու և պետություն», ժողովածու, ֆրանսերեն, Փարիզ, 1998, էջ 171-185)] հարցերով։
1999 թվականին Փարիզում կազմակերպել է Հայագիտության VI միջազգային գիտաժողովը[7][8]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պատվո լեգիոնի շքանշան (Ֆրանսիա)[9]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Lyon Municipal Archives — 1320.
- ↑ Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
- ↑ National Academy of Sciences of the Republic of Armenia
- ↑ https://www.sudoc.fr/008773459
- ↑ https://www.legifrance.gouv.fr/affichTexte.do?cidTexte=JORFTEXT000028861183&categorieLien=id
- ↑ «Anaid DONABEDIAN-DEMOPOULOS». Inalco (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017-09-10-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ Անահիտ Տոնապետյան, ՀՀ ԳԱԱ, Արտասահմանյան անդամներ
- ↑ «Պատուոյ Լեգէոն Շքանշանի Յանձնում Անահիտ Տօնապետեանին». Asbarez - Armenian (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ հունիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||||||||
- Ապրիլի 18 ծնունդներ
- 1962 ծնունդներ
- Ապրող անձինք
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Լիոն քաղաքում ծնվածներ
- Բանասիրական գիտությունների դոկտորներ
- ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ
- Հայ լեզվաբաններ
- Հայ պրոֆեսորներ
- Հայագետներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ