Անահիտ Սահակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անահիտ Սահակյան
Ծնվել էփետրվարի 8, 1963(1963-02-08) (61 տարեկան)
Հովիտ, Ախուրյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1994)
Պարգևներ
Մովսես Խորենացու մեդալ

Անահիտ Արամայիսի Սահակյան (ծննդյան անունը՝ Հրածին Սահակյան, փետրվարի 8, 1963(1963-02-08), Հովիտ, Ախուրյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անահիտ Սահակյանը ծնվել է 1963 թվականի փետրվարի 8-ին, Ախուրյանի շրջանի Հովիտ գյուղում։ 1981 թվականին ավարտել է Ախուրյանի թիվ 1 միջնակարգ դպրոցը և երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը։ Գյումրիի Լ. Մադոյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլում եղել է երգչուհի։ 1981-1984 թվականներին սովորել է Գյումրիի Ք. Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժնում, 1989-1994 թվականներին` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական երգի բաժնում (Հովհաննես Բադալյանի դասարան)։ 2006 թվականին ավարտել է կոնսերվատորիայի ասպիրանտուրան` ժողովրդական երգեցողություն մասնագիտությամբ։ 1995-1996 թվականներին եղել է ՀՀ ազգային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլի երգչուհի, 1996-1998 թվականներին՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան մենակատար[1]։

1996 թվականին կոմպոզիտոր Գևորգ Մանասյանի հետ ստեղծել է «Վարպետներ» համույթը[2], որի շրջանակներում ժողովրդական և դասական գործիքների համադրությամբ և համերգային ծրագրերով հանդես է եկել բազմաթիվ բեմերում։ 2000 թվականին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես է եկել «Երգն է կյանքիս ուղեկիցը» մենահամերգով։ 2006 թվականին «Երգիս թևերով» համերգային ծրագիրը նվիրել է Գյումրի քաղաքի վերածննդին[1]։

2017 թվականին արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի[3]։

Ձայնասկավառակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Այս մեկն էլ ներիր»
  • «Սիրված երգերի շարք»
  • «Սրտիս ձայնը»
  • «Սիրո մեղեդի»

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Անահիտ Սահակյանի կենսագրությունը avproduction կայքում». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
  2. «Անահիտ Սահակյան և Վարպետներ Համույթ mp3 Download free, Play online». mp3bam365.online (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 8-ին.(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2018 թ․ փետրվարի 8-ին.