Անահիտ Հակոբյան
Անահիտ Հակոբյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | հուլիսի 17, 1997 (27 տարեկան) Թալին, Արագածոտնի մարզ, Հայաստան |
Երկիր | ![]() |
Ժանրեր | ժամանակակից ժողովրդական երաժշտություն |
Մասնագիտություն | երգչուհի |
Անահիտ Հակոբյան (հուլիսի 17, 1997, Թալին, Արագածոտնի մարզ, Հայաստան), հայ երգչուհի։ 2024 թվականին ներկայացրել է Հայաստանը «Նոր ալիք 2024» միջազգային մրցույթում և դարձել հաղթող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականին Անահիտ Հակոբյանը ընդունվել է Երևանի Ալեքսանդր Աճեմյանի անվան երաժշտական դպրոց, սովորել է ժողովրդական երգեցողություն, որտեղ հանդես է եկել որպես մեներգչուհի։ Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի կովկասագիտության բաժնում[1]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականին Անահիտ Հակոբյանը մասնակցել է Շանթ հեռուստաընկերության «Աստղիկներ 2» նախագծին և անցել եզրափակիչ փուլ։ Նույն թվականին ռուսական «Երգը բարեկամության կամուրջ է» երգի հանրապետական փառատոնում արժանացել է դափնեկրի կոչման։
2011 թվականին Հակոբյանը հաղթել է «Golden Voice» հանրապետական մրցույթ-փառատոնում։ Նույն թվականին Հայաստանի Հանրապետության 20-ամյակին նվիրված «Վերածնունդ» 3-րդ միջազգային մրցույթ-փառատոնում արժանացել է 1-ին կարգի դափնեկրի կոչման և ոսկե մեդալի։
2012 թվականին Հակոբյանը ելույթ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված մի քանի համերգային ծրագրերում և իր ելույթների համար արժանացել բազմաթիվ մրցանակների։ Ինչպես նաև, Անահիտ Հակոբյանը ԵՊՀ ուսանողների հետ միասին համերգային ծրագրերով հանդես է եկել ՀՀ մի շարք և Արցախի գրեթե բոլոր զորամասերում։
Երգչուհին շարունակեց մասնակցել մրցութային երաժշտական ծրագրերի՝ 2014 թվականին հասնելով հայկական «X Factor»-ի աղջիկների թիմի լավագույն եռյակ։
Հակոբյանի միջազգային ճանաչումը մեծացել է, երբ 2018 թվականին հաղթել է Գերմանիայում կայացած «Berliner Perle» միջազգային մրցույթում[2]։
2024 թվականին Հակոբյանը թողարկել է իր առաջին երգն ու տեսահոլովակը «Ուրիշ աշխարհ» վերնագրով։
Նույն տարի ներկայացրել է Հայաստանը Սոչիում կայացած «Նոր ալիք 2024» երգի միջազգային մրցույթում, որտեղ արժանացել է ժյուրիի անդամների ամենաբարձր գնահատականին և դարձել հաղթող[3][4][5][6][7]։
Նոր ալիք 2024
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս երեք երգերով Անահիտը մասնակցել է «Նոր ալիք 2024» մրցույթին՝ հավաքելով ընդհանուր 222 միավոր և դառնալով հաղթող[8][9][10][11]։
Երգ | Ֆիլիպ Կիրկորով | Աննա Աստի | Իգոր Մատվիենկո | Անի Լորակ | Սերգեյ Լազարև | Օլեգ Գազմանով | Լարիսա Դոլինա | Իգոր Կրուտոյ | Նիկոլայ
Բասկով |
Ընդհանուր |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
«Ջան Ջան» | 8 | 8 | 9 | 10 | 8 | 9 | 9 | 8 | - | 69 |
«Հայի երկինքը» | 10 | 10 | 10 | 10 | - | 10 | 10 | 10 | 10 | 80 |
«Իմ ճանապարհը» | 8 | 10 | 8 | 9 | 10 | 8 | 10 | 10 | - | 73 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Анаит Акобян». 24SMI (ռուսերեն). Վերցված է 2024-09-11-ին.
- ↑ «Euro Pop Contest - Winners 2018».
- ↑ «Հայաստանը նվաճել է «Նոր ալիք 2024-ը»».
- ↑ ««Նոր ալիքը» նոր ալիք բերեց իր կյանք․».
- ↑ «Армянская певица Анаит Акопян удостоилась самой высокой оценки на международном конкурсе «Новая волна 2024»».
- ↑ ««Я поклялась»: ставшая победительницей «Новой волны-2024» Анаит Акопян рассказала со сцены о смерти отца».
- ↑ «ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է «Նոր ալիք 2024» մրցույթում հաղթած երգչուհի Անահիտ Հակոբյանի հետ».
- ↑ «Армянская Бейонсе: главный приз «Новой волны-2024» достался Анаит Акопян из Армении».
- ↑ «Анаит Акопян стала победительницей международного конкурса «Новая волна»».
- ↑ «Հայաստանը ներկայացնող Անահիտ Հակոբյանը «Նոր Ալիք 2024»-ում հաղթանակը նվիրեց հոր հիշատակին».
- ↑ ««Ինձ համար ամենակարեւորը բարձր մակարդակով Հայաստանը ներկայացնելն է». Անահիտ Հակոբյանը պատրաստվում է «Նոր Ալիք 2024»-ին».